ՈՂՆԱՇԱՐԻ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ
08 Մարտ 2019

«Ուիգմոր Քլինիքը», հավատարիմ մնալով իր սկզբունքներին, շարունակում է համագործակցել աշխարհի լավագույն բժիշկների հետ:
Այս անգամ մեր հրավերով Շվեյցարիայից Հայաստան էր ժամանել ողնաշարի հայտնի վիրաբույժ, Բեռնի համալսարանի օրթոպեդիկ վիրաբուժության հետազոտման և գնահատման ինստիտուտի ղեկավար, պրոֆեսոր Մաքս Էբին, որը խորհրդատվություններ անցկացրեց եւ կատարեց վիրահատություններ՝ «Ուիգմոր Քլինիքի» ողնաշարաբանների հետ համատեղ:
Նշենք, որ մեր կլինիկան մշտապես հյուրընկալում է արտասահմանյան առաջատար մասնագետների, ինչի արդյունքում պացիենտները ստիպված չեն լինում բարդ վիրահատությունների համար մեկնել արտերկիր: