Ուիգմոր Քլինիք
ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱ

«Ուիգմոր Քլինիք»-ի գինեկոլոգիայի, ուրոգինեկոլոգիայի բաժանմունքի այցելուները կարող են ստանալ մասնագիտացված բուժօգնություն, հիվանդությունների վաղ ախտորոշում, բուժում, կարիքի դեպքում վիրահատական միջամտություն։ Բաժանմունքում այցելուները կարող են անցնել իրենց տարեկան պրոֆիլակտիկ բուժզննումը, հանձնել արգանդի պարանոցի ցիտոլոգիա, անցնել տրանսվագինալ սոնոգրաֆիա և կրծքագեղձերի հետազոտություն։

Ուրոգինեկոլոգիական թիմի բժիշկների կողմից կատարվում են  կոնքի օրգանների իջեցման և անմիզապահության բուժմանը ուղղված բոլոր միջամտությունները։ Ուշադրություն է գրավում վերջին սերնդի ուրոդինամիկայի սարքը, որի միջոցով կարելի է ախտորոշել անմիզապահության բոլոր տեսակները։

Առաջին անգամ Հայաստանում այցելուն կարող է շտկել կոնքի օրգանների լրիվ արտանկումն առանց վիրահատական միջամտության՝ հատուկ պեսսարիների միջոցով։

Գինեկոլոգիական թիմն իրականացնում է արգանդի վզիկի նախաքաղցկեղային վիճակների ճշգրիտ ախտորոշում  վեջրին սերնդի կոլպոսկոպի կիրառմամբ, որն թույլ է տալիս ըստ անհրաժեշտության պլանավորել միկրովիրաբուժական միջամտություն վզիկի վրա՝ խուսափելով անհիմն միջամտություններից։

Կլինիկայում կիրառվում է ներվիրահատական արգանդային զարկերակների կլիպավորման բացառիկ մեթոդ, որն հնարավորություն է տալիս հեռացնել ցանկացած չափի, տեղակայման և քանակի միոմաներ, խուսափելով մեծ արյան կորստից, պահպանելով արգանդն՝ տալով կնոջն հետագայում հղիանալու հնարավորություն։

Կլինիկայում իրականացվում են՝

  • Կոլպոսկոպիա/վուլվոսկոպիա
  • Տրանսվագինալ 3D սոնոգրաֆիա
  • Սոնոհիստերոսկոպիա, սոնոհիստերոսալպինգոգրաֆիա
  • Արգանդի վզիկի/խոռոչի բիոպսիա
  • Կրծքագեղձերի սոնոգրաֆիա
  • Կրծքագեղձերի սոնոգրաֆիկ հսկողությամբ բիոպսիա
  • Պեսսարի
  • Ուրոֆլոմետրիա
  • Ուրոդինամիկա
  • Ցիստոուրետրոսկոպիա
  • Միզապարկի պրոլապսի (ցիստոցելե) վերականգնում
  • Էնտերոցելի վերականգնում
  • Ռեկտոցելի վերականգնում
  • Արգանդի հեռացում
  • Սլինգային վիրահատություններ՝ TOT, TVT
  • Հիստերէկտոմիայից հետո հեշտոցային պրոլապսի վերականգնում
  • Ուրթրալ դիվերտիկուլի վիրահատություն
  • Արգանդի իջեցման վերականգնում
  • Խուղակների վերականգնում
  • Հիստերոսկոպիա/հիստերոռեզեկտոսկոպիա
  • Լապարոսկոպիա
  • Միոմէկտոմիա
  • Հետծննդյան պատռվածքների վերականգնում
  • Հեշտոցի վիրաբուժական երիտասարդացում
  • Սեռական շուրթերի ձևի/չափերի շտկում՝ լաբիապլաստիկա
  • և այլն։
Բժիշկներ
Անժելա Լեխլյան
Գինեկոլոգ - ուրոգինեկոլոգ, մամոլոգ, ՈՒՁՀ մասնագետ
Անժելա Լեխլյան
Մասնագիտություն
Գինեկոլոգ - ուրոգինեկոլոգ, մամոլոգ, ՈՒՁՀ մասնագետ
Հեռախոսահամար
+374 12 345 678
Կրթություն
Գործունեություն

Կրթություն

2021 – 2021 

Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան, ուլտրաձայնային մասնագետ

2019 – 2019 

Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Լապարոսկոպիան գինեկոլոգիայում

2008 - 2012 

Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան, օրդինատուրա՝ մանկաբարձություն և գինեկոլոգիա

2002 - 2008 

Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան, ընդհանուր բժշկություն, բժիշկ 

Դասընթացներ, վկայականներ

2021 

«Ձվարանների պոլիկիստոզ համախտանիշ» Վ. Է. Ռադզինսկի, Մոսկվա, Ռուսաստան

2021 

«Ռուսական վերարտադրողական ներուժ» Գ. Մ. Սավելևա, Վ. Է. Ռադզինսկի, Մոսկվա, Ռուսաստան

2021 

«Նոր կլինիկական ուղեցույցներ. արգանդի վզիկի նախաքաղցկեղ 2020» Վ. Է. Ռադզինսկի, Մոսկվա, Ռուսաստան

2021 

«Նախաբեղմնավորման նախապատրաստությունից մինչև առողջ մայրություն և մանկություն» Վ. Է. Ռադզինսկի, Մոսկվա, Ռուսաստան

2021 

«Կրծքագեղձի բարորակ դիսպլազիա. Կլինիկական ուղեցույցներ 2020» Վ. Է. Ռադզինսկի, Մոսկվա, Ռուսաստան

2020 

«Ուլտրաձայնային բնագավառի երեք լեգենդներ, որոնք կարդում են երեք հատուկ դասախոսություններ», Սկան ակադեմիա

2020 

«ESMO-MORA» էսմո-վիրտուալ

2020 

«Կովիդ 19-ի համաճարակ - յուրացված դասեր» Ա. Թորոսյան, Երևան, Հայաստան

2020 

«Խորը ինֆիլտրատիվ էնդոմետրիոզի վիրաբուժություն աղիների ներգրավմամբ և նախավիրահատական ուլտրաձայնային ախտորոշում» Մարիո Մալզոնի, Կիև, Ուկրաինա

2019

«Cours Avance en Endoscopie Operatoire en Gynecologie» CICE, Կլերմոն-Ֆերան, Ֆրանսիա

2019

«Վերարտադրողական բժշկությունն այսօր և վաղը» XVII գիտաժողով, Երևան, Հայաստան

2019

«Գինեկոլոգիական լապարոսկոպիայի ձեռքբերումներ և հեռանկարներ» Ա. Վաթիեզ, Վրաստան, Թբիլիսի

2019

«Հիստերոսկոպիայի գլոբալ կոնգրես» Ս. Հայմովիչ, Բարսելոնա, Իսպանիա

2019

«Ուլտրաձայնային հետազոտության ժամանակակից մոտեցումները մանկաբարձության և գինեկոլոգիայի բնագավառում» Կ. Թոխունց, Երևան, Հայաստան

2018 

5-րդ տարեկան ժողով, Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա, Բանավոր ներկայացում. «Կոնքի էնդոսկոպիայի դերը պտղաբերության մեջ», Գյումրի, Հայաստան

2018 

Կրծքագեղձի քաղցկեղի բուժման ժամանակակից վերանայված մոտեցումներ, բանավոր ներկայացում. «Կրծքագեղձի քաղցկեղով երիտասարդ կանանց շրջանում պաթոլոգիական ամբողջական պատասխանը (pCR) նեոադյուվանտ քիմիաթերապիայից հետո և երկարաժամկետ արդյունքները» Ծաղկաձոր, Հայաստան

2017

ESGO-ի 3-րդ աշխատաժողովը Հայաստանում «Գինեկոլոգիական ուռուցքաբանության թարմացումները կարծիք առաջնորդների համար» (ESGO-ի ընտրված նախագահ պրոֆեսոր Դենիս Քուերլեուի և ESGO խորհրդի անդամ Դիմիտրիոս Հայդոպուլոսի հետ), Ծաղկաձոր, Հայաստան

2016

1-ին տարեկան հանդիպում, Հայաստանի երիտասարդ ուռուցքաբանների խումբ (YOGA), Բանավոր ներկայացում. «Ազդանշանային հանգույցի կոնցեպցիա», Երևան, Հայաստան

2016

«Ձվարանների ուռուցքների ախտորոշման և բուժման բազմամասնագիտական մոտեցում (ուլտրաձայնային, ՀՄ, ՄՌՀ, վիրաբուժություն» աշխատաժողով, բանավոր ներկայացում. «Ուռուցքային մարկերներ», Երևան, Հայաստան

2016

3-րդ տարեկան ժողով, Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա, Բանավոր ներկայացում. «Ուռուցք Մարկերներ» Երևան, Հայաստան

2015 

Լապարոսկոպիկ բուժում օնկոգինեկոլոգիայում, Թբիլիսի, Վրաստան

2015 

POP և ուրոգինեկոլոգիայի համաժողով, Երևան, Հայաստան

2014 

«Պտղաբերության պահպանում» գիտագործնական միջազգային գիտաժողով, Երևան, Հայաստան

2014 

Հակաֆոսֆոլիպիդային համախտանիշ, գենետիկ թրոմբոֆիլիա և պրոֆիլակտիկա, թրոմբոհեմորագիկ բարդություններ կլինիկական պրակտիկայում, Երևան, Հայաստան

2014 

Գինեկոլոգիական ուռուցքաբանության մեջ արմատական վիրաբուժության 4-րդ միջազգային վիդեո սեմինար ESGO, Պրահա, Չեխիա

2010 

ASCO քաղցկեղի կառավարման 1-ին բազմամասնագիտական դասընթաց, Երևան, Հայաստան

2010 

Վերարտադրողական առողջության ժամանակակից ասպեկտները, VII միջազգային գիտաժողով, Երևան, Հայաստան

2010 

KYBELE-ի արդի խնդիրները մանկաբարձական անզգայացման մեջ, Երևան, Հայաստան

2010 

ԵՊԲՀ հիմնադրամի 90-ամյակին նվիրված միջազգային կոնգրես, ուրոգինեկոլոգիա, Երևան, Հայաստան

2010 

ESGO գինեկոլոգիական ուռուցքաբանության առաջին հիմնական դասընթացի կազմկոմիտեի անդամ, Երևան, Հայաստան

2009 

ESGO (European Society of GYN Oncology) աշխատաժողով, Երևան, Հայաստան

2009 

Հայ-ռուսական տղամարդկանց առողջության առաջին համաժողովը, Երևան, Հայաստան

Աշխատանքային փորձ

2023 - մինչ օրս

Wigmore Clinic, գինեկոլոգ, ուրոգինեկոլոգ, ուլտրաձայնային մասնագետ

2021 - 2023 

Քանաքեռ-Զեյթուն ԲԿ, նվազագույն ինվազիվ գինեկոլոգիայի և կրծքագեղձի վիրաբուժության ծառայության ղեկավար

2013 – 2021 

Նաիրի բժշկական կենտրոն, ուռուցքագինեկոլոգիական ծառայությունում գինեկոլոգ

2012 - 2013 

Շենգավիթ բժշկական կենտրոն, մանկաբարձ-գինեկոլոգ

Զարուհի Գրիգորյան
Գինեկոլոգ
Ուրոգինեկոլոգիական ծառայության պատասխանատու / ուրոգինեկոլոգ
Զարուհի Գրիգորյան
Մասնագիտություն
Գինեկոլոգ
Պաշտոն
Ուրոգինեկոլոգիական ծառայության պատասխանատու / ուրոգինեկոլոգ
Հեռախոսահամար
+374 12 345 678
Կրթություն
Գործունեություն

Կրթություն

2010-2014

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն, օրդինատուրա մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնում

2004-2010 

Երևանի պետական բժշկական համալսարան, ընդհանուր բժշկության ամբիոն, բժիշկ

Դասընթացներ, վկայականներ

2015 

Լապարոսկոպիկ վիրաբուժության հիմնական կուրսը, Կլերմոն-Ֆերան, Ֆրանսիա

2018 

Էնդո Դուբայ 2018, Դուբայ, ԱՄԷ

Աշխատանքային փորձ

02.2023 – մինչ օրս

Wigmore Clinic, գինեկոլոգ

01.07.2018 – մինչ օրս

Ավանտա քլինիք, էստետիստ/գինեկոլոգ

01.10.2014 - 31.12.2022

Հայ-ամերիկյան առողջության կենտրոն, մանկաբարձ-գինեկոլոգ

01.07.2003 - 01.07.2004 

Արմենիա հանրապետական բժշկական կենտրոն, մանկաբարձ-գինեկոլոգի օգնական

Լիլիթ Գրիգորյան
Մանկաբարձ-գինեկոլոգ
Լիլիթ Գրիգորյան
Մասնագիտություն
Մանկաբարձ-գինեկոլոգ
Հեռախոսահամար
+374 12 345 678
Կրթություն
Գործունեություն

2005 - Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարան

2005-2007 - Կլինիկական օրդինատուրա՝ Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ֆակուլտետը 

Վերապատրաստումներ

2007- Սանկտ-Պետերբուրգ Մեչնիլովի ինստիտուտ, Մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոն, «Կոլպոսկոպիայի հիմունքներ»

2015 - Երևան «Գերձայնային ախտորոշումը մանկաբարձությունում և գինեկոլոգիայում»

2015 - Սանկտ-Պետերբուրգ Դ․Օ․ ՕՏՏԻ անվ․ ԳՀԿ «Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներ»

2018 - Սանկտ-Պետերբուրգ Դ․Օ․ ՕՏՏԻ անվ․ ԳՀԿ «Լապարոսկոպիա, հիստերոսկոպիա գինեկոլոգիայում»

2020 - Կրասնոդարի հետբուհական վերապատրաստման կենտրոն «Մանկաբարձություն և գինեկոլոգիա»

2007-2011 - «Արթմեդ» ԲՎԿ

2011-ից - «Նորմեդ» ԲԿ

2017-2019 - «Շենգավիթ» ԲԿ

2019-ից ARCT, որպես բժիշկ

2022-ից « Վ․ Ավագյանի» անվան ԲԿ

2023-ից -  «Ուիգմոր Քլինիք» 

2024-ից - «Էյ-Բի-Սի»

Գայանե Մնացականյան
Մանկաբարձ-գինեկոլոգ / մանկական գինեկոլոգ
Գայանե Մնացականյան
Մասնագիտություն
Մանկաբարձ-գինեկոլոգ / մանկական գինեկոլոգ
Հեռախոսահամար
+374 12 345 678
Կրթություն
Գործունեություն

2005 - 2011 - Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան, ընդհանուր բժշկության ֆակուլտետ

2011 - 2015 - Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան, կլինիկական օրդինատուրա՝ մանկաբարձություն և գինեկոլոգիա մասնագիտությամբ

2018 - 2019 - Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան, կլինիկական օրդինատուրա՝ մանկական գինեկոլոգիա մասնագիտությամբ

Դասնթացներ, սերտիֆիկատներ

2017 - Ակադեմիկոս Վ.Ի. Կուլակովի անվան մանկաբարձության, գինեկոլոգիայի և պերինատոլոգիայի գիտահետազոտկան կենտրոն, "Գինեկոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման ժամանակակից մեթոդներ երեխաների և դեռահասների շրջանում", Մոսկվա, ՌԴ 

2017 - Մոսկվայի Ի․Մ․ Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարանի մանկաբարձության, գինեկոլոգիայի և պերինատոլոգիայի ամբիոն, "Երեխաների և դեռահասների գինեկոլոգիա", Մոսկվա, ՌԴ 

2021 - Ակադեմիկոս Վ.Ի. Կուլակովի անվան մանկաբարձության, գինեկոլոգիայի և պերինատոլոգիայի գիտահետազոտկան կենտրոն, “Մայրական և մանկական մահացության նվազեցման ուղիները”, Մոսկվա, ՌԴ 

2021 - “Նորածնի առաջնային թիմային վերակենդանացման խորացված հմտությունների ձեռքբերում սիմուլյացիոն տեխնոլոգիաների կիրառմամբ” եռօրյա դասընթաց, Երևան ՀՀ 

2022 - “Մանկաբառձության և գինեկոլոգիայի ժամանակակից հարցեր” կատարելագործման դասընթաց (ԵՊԲՀ), Երևան ՀՀ 

2024 - «Էնդոսկոպիկ վիրաբուժությունը գինեկոլոգիայում» Երևան 

2024 - «2nd International training program on hysteroscopy and intra-uterine surgery hysteropedia platform» Կահիրե


Մասնագիտացում

Մանկաբարձ-գինեկոլոգ, մանկական գինեկոլոգ

2022-ից - Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցմանկաբարձ-գինեկոլոգ, մանկական գինեկոլոգ

2022-ից - "Աստղիկ"ԲԿ մանկաբարձ-գինեկոլոգ

2017 - 2022 - Շենգավիթ ԲԿ,մանկաբարձ-գինեկոլոգ, մանկական գինեկոլոգ