Քայլելը ունի մեծ նշանակություն սոցիալական կյանքում և առողջության համար։ Հետևաբար ցանկացած խնդիր, որը սահմանափակում է քայլելու ունակությունը, նաև ակնհայտ ազդում է կյանքի որակի վրա։
Ինչպե՞ս են հետազոտում քայլվածքը
Քայլքը հետազոտելու համար կան բազմաթիվ տեխնիկական միջոցներ, սակայն առաջադեմ մեթոդը՝ եռաչափ օպտիկական հետազոտությունն է հատուկ քայլվածքի լաբորատորիայում։ Դա սարքավորումների համալիր է, որը թույլ է տալիս ստանալ լիարժեք ինֆորմացիա քայլվածքի բոլոր պարամետրերի մասին։
Ի՞նչ է մեզ տալիս քայլվածքի լաբորատորիան
Օբյեկտիվ ինֆորմացիա քայլվածքի մասին, որի շնորհիվ կարող ենք՝
գնահատել մկանային խմբերի աշխատանքը քայլելու ժամանակ
- գնահատել միջամտության արդյունքները (մինչև և հետո)
- ավելի մանրամասն հասկանալ բուժառուի խնդիրը
- օգտագործել ինֆորմացիան գիտության մեջ, զբաղվել ապացուցողական բժշկությամբ
- տեսնել քայլվածքը դինամիկայում
Արդյունքում բուժառուն ստանում է ավելի ճշտգրիտ բուժում
Հիվանդություններ որոնք դրսևորվում են քայլվածքի խանգարումներով
- Կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումներ (օրինակ․ մանկական ուղեղային կաթված, միելոմենինգոցելե․․․)
- Պերիֆերիկ նյարդային համակարգի ախտահարում
- Ստորին վերջույթների կառուցվածքային փոփոխություններ և անոմալիաներ
- Վնասվածքներ և հետվնասվածքային վիճակներ
- Ստորին վերջույթների անդամահատություններ և պրոթեզավորում
Կրթություն
2022 – 2024
Հայաստանի Ամերիկյան Համալսարան (ՀԱՀ), Բիզնեսի կառավարման մագիստրատուրա
2015 - 2016
Բասկերի Երկրի համալսարան, ասպիրանտ, Erasmus Mundus BACKIS, Բիլբաո, Իսպանիա
2007 - 2016
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (ՀԱՊՀ), բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա, տեխնիկական գիտությունների թեկնածու, Միկրոէլեկտրոնիկայի և նանոտեխնոլոգիաների բնագավառում
2011 – 2013
Միջազգային գիտակրթական կենտրոն, ՀՀ ԳԱԱ, մագիստրատուրա հոգեբանություն մասնագիտությամբ
Աշխատանքային փորձ
2022 - մինչ օրս
Wigmore Hospital For Children, ներվիրահատական նյարդադիտարկման ծառայության պատասխանատու ինժեներ
2017 - մինչ օրս
Wigmore Clinic, «STEP - քայլքի հետազոտման լաբորատորիայի» և ներվիրահատական նյարդադիտարկման ծառայության պատասխանատու ինժեներ
2019 - մինչ օրս
Հայաստանի Ամերիկյան Համալսարան (ՀԱՀ), Զավեն և Սոնյա Ակյանների անվան գիտության և ճարտարագիտական ամբիոն, Դասախոսի օգնական, ուսումնական գծով կցորդ
2021 - 2022
Դյուցազն ՓԲԸ, Հետազոտության և զարգացման բաժին, պրոդուկտի կառավարում, «Պատերազմ խաղի» պրոդուկտի հետազոտման և զարգացման պատասխանատու
2019 - 2022
«Ինստիգեյթ Թրավել» ՓԲԸ գլխավոր մենեջեր, շրջագայությունների և ճանապարհորդական միջոցառումների կազմակերպում և ղեկավարում
2018 - 2019
Neurozentrum Bern, Ինժեներ, Ներվիրահատական Նյարդադիտարկման (IONM) ծառայության պատասխանատու ինժեներ: https://siom.ch/pd-hovhannes-dashtoyan, Շվեյցարիա
2017 – 2018
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, դասախոսի օգնական Կիբեռնետիկայի ֆակուլտետի միկրոէլեկտրոնիկայի և կենսաբժշկական սարքերի ամբիոնում
2014 - 2022
Գիտական տարբեր հաստատություններ, գիտաշխատող
2021 - 2022
ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ, գիտաշխատող
2018 - 2020
ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ, գիտաշխատող
2014 - 2015
ՀԱՊՀ «Միկրո և նանոէլեկտրոնիկա» լաբորատորիա, գիտաշխատող
2014 - 2015
CANDL սինքրոտրոնային գիտահետազոտական ինստիտուտ, գիտաշխատող
2008
Երևանի կապի գիտահետազոտական ինստիտուտ, կրտսեր ճարտարագետ, միկրոսխեմաների բարակ թաղանթների արտադրության և PCB նախագծման ոլորտում ճարտարագետ