«Ուիգմոր Քլինիք»-ում գործում է ընդհանուր և որովայնային վիրաբուժական բաժանմունք, որտեղ իրականացվում են վիրաբուժական միջամտություններ՝ բաց և մինիմալ ինվազիվ եղանակներով։
Հմուտ վիրաբուժական թիմը, միջազգային ստանդարտներին համապատասխանող վիրահատարանները, նյութատեխնիկական ապահովումը, հարմարավետ հիվանդասենյակներն ու հոգատար բուժքույրական խնամքը հանդիսանում են բարձրորակ վիրաբուժական ծառայությունների լավագույն գրավականը։
Բաժանմունքում իրականացվում է հետևյալ վիրաբուժական և ախտորոշիչ միջամտությունները․
- Լյարդ, լեղապարկ, ենթաստամոքսային գեղձ, լեղուղիների շրջանի վիրահատական միջամտություններ,
- Ստամոքս աղիքային տրակտի վիրահատություններ,
- Բարակ և հաստ աղու, ուղիղ աղու (կոլոռեկտալ) վիրահատություններ՝ ապենդեկտոմիա,
- Պրոկտոլոգիական վիրահատություններ՝ թութքահատում, սուր և քրոնիկ պարապրոկտիտ, ուղիղ աղու խուղակներ, հետվիրահատական սպիական նեղացում (ստրիկտուրաների վերացում), ուղիղ աղու ճաք, ուղիղ աղու և պերիանալ շրջանի կոնդիլոմաների հեռացում,
- Արտաօրգանային նորագոյացությունների վիրահատություններ,
- Հերնիոլոգիա՝ ճողվածքների վիրահատական բուժում,
- Թարախային վիրաբուժություն՝ տարատեսակ թարախակույտերի մինիմալ ինվազիվ դրենավորում ՈՒՁՀ և ԿՏ ուղղորդմամբ, պոչուկի էպիթելային ուղիներ, փոքր աբսցեսների բացազատում և այլն,
- Ամբուլատոր վիրաբուժություն՝ էքսցիզիոն, ինցիզիոն և ասեղային բիոպսիա, փոքր չափերի բարորակ նորագոյացությունների հեռացում՝ (լիպոմա, աթերոմա և այլն), վերքերի առաջնային վիրաբուժական մշակում կտրած պատռված վերքերի կարում և այլն։
«Ուիգմոր Քլինիք»-ի որովայնային և ընդհանուր վիրաբուժական բաժանմունքի բարձր պորֆեսիոնալիզմի և թիմային ջանքերի շնորհիվ հնարավոր է դառնում մեր բուժառուների արագ և արդյունավետ ապաքինումը՝։
Բարձր որակ պրոֆեսիոնալ ձեռքերում:
2020-2020 Սանկտ Պետերբուրգի Կիրովի Անվան Բժշկական Ակադեմիա՝ վերապատրաստում բժշկական փորձաքննություն
2019-2019 Սանկտ Պետերբուրգի Կիրովի Անվան Բժշկական Ակադեմիա՝ վերապատրաստում աղեստամոքսային համակարգի լապարասկոպիկ վիրաբուժություն
2010-2013 Մ. Հերացու անվան ԵՊԲՀ կլինիկական օրդինատուրա՝ ընդհանուր վիրաբուժություն մասնագիտությամբ
2006-2007 Մ. Հերացու անվան ԵՊԲՀ ինտերնատուրա՝ ընդհանուր պրակտիկայի բժիշկ ցամաքային զորքերում մասնագիտությամբ
2000-2006 Մ. Հերացու անվան ԵՊԲՀ ՝ ընդհանուր բժշկության ֆակուլտետ
Վերապատրաստումներ
2021 «Առաջնորդությունը առողջապահության ոլորտում»
2017 «Առողջապահության որակի կառավարում»
2017 «Ախտորոշիչ և բուժական լապարասկոպիան վիրաբուժությունում»