Զարդարելով տոնածառը՝ կարող եք փոխել մեկ երեխայի կյանք․․․
10 Դեկտեմբեր 2019

Մասնակից դարձե՛ք մեր կախարդական տոնածառի զարդարմանը՝ նվիրաբերելով 5000 դրամ՝ մեկ խաղալիքի դիմաց: ✨

Հավաքված գումարը շատ անհրաժեշտ է Մարտունի քաղաքից 10 տարեկան Նանային, ով տառապում է մանկական ուղեղային կաթվածով և ում վիրահատության համար անհրաժեշտ մետաղական կոնստրուկցիաների գումարը ծնողները չունեն:

Վիրահատությունը նախատեսված է կատարել հունվար ամսին:

Կարծում ենք մեծագույն երջանկություն է հիվանդ երեխայի առողջացմանը մասնակից դառնալը: