Ուիգմոր Քլինիք
Կատարակտ
24 Հոկտեմբեր
Կատարակտը աչքի ակնաբյուրեղի մթնեցում է, որը բերում է տեսողության աստիճանական վատացման։ Այն ամենատարածված տեսողության կորուստ առաջացնող հիվանդություններից մեկն է հատկապես տարեց մարդկանց մոտ։ Չնայած կատարակտը սկզբնական փուլերում կարող է քիչ արտահայտված լինել, ժամանակի ընթացքում այն կարող է հանգեցնել լիակատար կուրության, եթե չբուժվի։
 <>-ի ակնաբույժ Եղիսաբեթ Բունիաթյանը պատասխանել է կատարակտին առնչվող ամենատարածված մի քանի հարցերին։



-Ի՞նչ է կատարակտը
Կատարակտը ոսպնյակի ցանկացած տեսակի պղտորումն է

-Որո՞նք են կատարակտի պատճառները
Կատարակտի առաջացման հաճախականությունը մեծանում է 50-ից բարձր անձանց
մոտ,այն պացիենտների մոտ,ովքեր ունեն համակարգային որոշ
հիվանդություններ,հատկապես շաքարային դիաբետ և ընդունում են որոշակի դեղորայք։

-Որո՞նք են կատարակտի ախտանշանները
Տեսողության վատացում,խավար տեսողություն։

-Ինչպե՞ս է ախտորոշվում կատարակտը
Ախտորոշվում է ակնաբուժական լայնածավալ հետազոտությունների հիման վրա
ակնաբույժի կողմից։

-Ինչպե՞ս է բուժվում կատարակտը
Կատարակտի միակ և հիմնական բուժումը վիրահատությունն է։

-Ինչպե՞ս է կատարվում վիրահատությունը
Վիրահատությունը կատարվում է նորագույն ֆակոէմուլսիֆիկացիա
մեթոդով,ուլտրաձայնի միջոցով հեռացվում է պղտորված ոսպնյակը և տեղադրվում է
անհատականորեն հաշվարկված արհեստական ոսպնյակ։

-Որքա՞ն է տևում հետվիրահատական ընթացքը
Առաջին արդյունքները տեսանելի են վիրահատությունից մեկ օր անց,իսկ վերջնական
պատկերը երևում է վիրահատությունից 3-4 շաբաթ անց։

-Որքա՞ն է արհեստական ոսպնյակի ժամկետը
Արհեստական ոսպնյակը տեղադրվում է ամբողջ կյանքի համար։

-Կատարակտը կարո՞ղ է կրկնվել
Կատարակտն ինքնին կրկնվել չի կարող,սակայն հնարավոր է հետին թաղանթի
պղտորում(երկրորդային կատարակտ)որը հեշտությամբ լուծելի է համապատասխան
լազերային միջամտության օգնությամբ։

-Ի՞նչ պետք է անել կատարակտը ժամանակին բացահայտելու համար
Դիմել ակնաբույժի,երբ նկատում եք տեսողության վատացման ցանկացած նշան,իսկ 50
տարեկանից բարձր անձանց խորհորդ է տրվում տարեկան 1 կամ 2 անգամ անցնել
պրոֆիլակտիկ ստուգումներ։