Հագեցած լինելով համապատասխան նյութատեխնիկական կարողություններով՝ «Ուիգմոր Քլինիք»-ի անեսթեզիոլոգիական ծառայությունն իրականացնում է անզգայացում վիրահատական միջամտությունների ժամանակ, ինչպես նաև ապահովում է հետվիրահատական շրջանում արդյունավետ և ապահով ցավի կառավարումը։ Ծառայությունը կիրառում է անզգայացման և ինտենսիվ թերապիայի նորարարական մեթոդները, ներառյալ՝ ինհալյացիոն, ցածր հոսքային անեսթեզիան, ներերակային անեսթեզիան, ինչպես նաև ռեգիոնալ անզգայացման մեթոդներ՝ էպիդուրալ, ողնուղեղային և ողնուղեղային-էպիդուրալ համակցված տեսակները:
Նախավիրահատական փուլում իրականացվում է բուժառուների լիարժեք զննում, ուստի անզգայացման տեսակն ընտրելիս հաշվի է առնվում բուժառուի առողջության առանձնահատկությունները և նախընտրությունը՝ ցուցաբերելով անհատական մոտեցում յուրաքանչյուր բուժառուի հանդեպ։
Հիմք ընդունելով ապացուցողական բժշկության լավագույն փորձը՝ անեսթեզիոլոգիական թիմն ապահովում է որակյալ և ապահով անեեսթեզիա։