ԴԻՄԱԾՆՈՏԱՅԻՆ Եւ ՊԼԱՍՏԻԿ ՎԻՐԱԲՈւԺՈւԹՅՈւՆ
Wigmore Clinic-ի նորաստեղծ դիմածնոտային և էսթետիկ վիրաբուժության բաժանմունքն իրականացնում է դիմածնոտային շրջանի՝ դեմքի, բերանի խոռոչի, պարանոցի փափուկ հյուսվածքների և ոսկրերի տարբեր հիվանդությունների ախտորոշում և բուժում: Բաժանմունքում կատարվում են նաև էսթետիկ վիրաբուժական միջամտություններ`
- Ռինոպլաստիկա, սեպտոպլաստիկա
- Օտոպլաստիկա
- Ատամների իմպլանտացիա
- Դեմքի և պարանոցի երիտասարդացմանն ուղղված վիրահատություններ
- Բլեֆարոպլաստիկա
- Խեյլոպլաստիկա
- Գենիոպլաստիկա
- Օրթոգնատիկ վիրահատություններ
- Շրթունքների ծավալային վիրահատություններ
- Բիշեկտոմիա
- Օնկոլոգիական հիվանդություններից կամ վնասվածքներից հետո դիմածնոտային շրջանի վերականգնողական վիրահատություններ
Կատարելության հանդեպ ձգտումն ու համապատասխան տեխնիկական ապահովումը՝ թույլ են տալիս հասնել ցանկալի արդյունքների՝ ապահովելով բուժառուների առավելագույն հարմարավետությունը և կարճաժամկետ վերականգնման շրջանը:
Բժիշկներ