«Ուիգմոր Քլինիք»-ի գինեկոլոգիայի, ուրոգինեկոլոգիայի բաժանմունքի այցելուները կարող են ստանալ մասնագիտացված բուժօգնություն, հիվանդությունների վաղ ախտորոշում, բուժում, կարիքի դեպքում վիրահատական միջամտություն։ Բաժանմունքում այցելուները կարող են անցնել իրենց տարեկան պրոֆիլակտիկ բուժզննումը, հանձնել արգանդի պարանոցի ցիտոլոգիա, անցնել տրանսվագինալ սոնոգրաֆիա և կրծքագեղձերի հետազոտություն։
Ուրոգինեկոլոգիական թիմի բժիշկների կողմից կատարվում են կոնքի օրգանների իջեցման և անմիզապահության բուժմանը ուղղված բոլոր միջամտությունները։ Ուշադրություն է գրավում վերջին սերնդի ուրոդինամիկայի սարքը, որի միջոցով կարելի է ախտորոշել անմիզապահության բոլոր տեսակները։
Առաջին անգամ Հայաստանում այցելուն կարող է շտկել կոնքի օրգանների լրիվ արտանկումն առանց վիրահատական միջամտության՝ հատուկ պեսսարիների միջոցով։
Գինեկոլոգիական թիմն իրականացնում է արգանդի վզիկի նախաքաղցկեղային վիճակների ճշգրիտ ախտորոշում վեջրին սերնդի կոլպոսկոպի կիրառմամբ, որն թույլ է տալիս ըստ անհրաժեշտության պլանավորել միկրովիրաբուժական միջամտություն վզիկի վրա՝ խուսափելով անհիմն միջամտություններից։
Կլինիկայում կիրառվում է ներվիրահատական արգանդային զարկերակների կլիպավորման բացառիկ մեթոդ, որն հնարավորություն է տալիս հեռացնել ցանկացած չափի, տեղակայման և քանակի միոմաներ, խուսափելով մեծ արյան կորստից, պահպանելով արգանդն՝ տալով կնոջն հետագայում հղիանալու հնարավորություն։

Աշխատանքային փորձ
02.2023 – մինչ օրս «Ուիգմոր Կանանց և Երեխաների Հիվանդանոց», Ուրոգինեկոլոգիական ծառայության պատասխանատու, ուրոգինեկոլոգ
02.2023 – մինչ օրս «Ուիգմոր Քլինիք», գինեկոլոգ
01.10.2014 - 31.12.2022 Հայ-ամերիկյան առողջության կենտրոն, մանկաբարձ-գինեկոլոգ
01.07.2003 - 01.07.2004 Արմենիա հանրապետական բժշկական կենտրոն, մանկաբարձ-գինեկոլոգի օգնական
Կրթություն
2010-2014 Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն, օրդինատուրա մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնում
2004-2010 Երևանի պետական բժշկական համալսարան, ընդհանուր բժշկության ամբիոն, բժիշկ
Դասընթացներ, վկայականներ
2015 Լապարոսկոպիկ վիրաբուժության հիմնական կուրսը, Կլերմոն-Ֆերան, Ֆրանսիա
2018 Էնդո Դուբայ 2018, Դուբայ, ԱՄԷ

2023թ․ - առ այսօր «Ուիգմոր Կանանց և Երեխաների Հիվանդանոց»՝ գինեկոլոգ, ուրոգինեկոլոգ, ուլտրաձայնային մասնագետ
2023թ․ - առ այսօր «Ուիգմոր Քլինիք»՝ գինեկոլոգ, ուրոգինեկոլոգ, ուլտրաձայնային մասնագետ
2021 - 2023թթ․ Քանաքեռ-Զեյթուն ԲԿ՝ նվազագույն ինվազիվ գինեկոլոգիայի և կրծքագեղձի վիրաբուժության ծառայության ղեկավար
2013 - 2021թթ․ Նաիրի բժշկական կենտրոն՝ ուռուցքագինեկոլոգիական ծառայությունում գինեկոլոգ
2012 - 2013թթ․ Շենգավիթ բժշկական կենտրոն՝ մանկաբարձ-գինեկոլոգ
2021 - 2021թթ․ Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան՝ ուլտրաձայնային մասնագետ
2019 - 2019թթ․ Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան՝ լապարոսկոպիան գինեկոլոգիայում
2008 - 2012թթ․ Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան, օրդինատուրա՝ մանկաբարձություն և գինեկոլոգիա
2002 - 2008թթ․ Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան, ընդհանուր բժշկություն, բժիշկ
Դասընթացներ, վկայականներ
2021թ․ «Ձվարանների պոլիկիստոզ համախտանիշ» Վ. Է. Ռադզինսկի, Մոսկվա, Ռուսաստան
2021թ․ «Ռուսական վերարտադրողական ներուժ» Գ. Մ. Սավելևա, Վ. Է. Ռադզինսկի, Մոսկվա, Ռուսաստան
2021թ․ «Նոր կլինիկական ուղեցույցներ. արգանդի վզիկի նախաքաղցկեղ 2020» Վ. Է. Ռադզինսկի, Մոսկվա, Ռուսաստան
2021թ․ «Նախաբեղմնավորման նախապատրաստությունից մինչև առողջ մայրություն և մանկություն» Վ. Է. Ռադզինսկի, Մոսկվա, Ռուսաստան
2021թ․ «Կրծքագեղձի բարորակ դիսպլազիա. Կլինիկական ուղեցույցներ 2020» Վ. Է. Ռադզինսկի, Մոսկվա, Ռուսաստան
2020թ․ «Ուլտրաձայնային բնագավառի երեք լեգենդներ, որոնք կարդում են երեք հատուկ դասախոսություններ», Սկան ակադեմիա
2020թ․ «ESMO-MORA» էսմո-վիրտուալ
2020թ․ «Կովիդ 19-ի համաճարակ - յուրացված դասեր» Ա. Թորոսյան, Երևան, Հայաստան
2020թ․ «Խորը ինֆիլտրատիվ էնդոմետրիոզի վիրաբուժություն աղիների ներգրավմամբ և նախավիրահատական ուլտրաձայնային ախտորոշում» Մարիո Մալզոնի, Կիև, Ուկրաինա
2019թ․ «Cours Avance en Endoscopie Operatoire en Gynecologie» CICE, Կլերմոն-Ֆերան, Ֆրանսիա
2019թ․ «Վերարտադրողական բժշկությունն այսօր և վաղը» XVII գիտաժողով, Երևան, Հայաստան
2019թ․ «Գինեկոլոգիական լապարոսկոպիայի ձեռքբերումներ և հեռանկարներ» Ա. Վաթիեզ, Վրաստան, Թբիլիսի
2019թ․ «Հիստերոսկոպիայի գլոբալ կոնգրես» Ս. Հայմովիչ, Բարսելոնա, Իսպանիա
2019թ․ «Ուլտրաձայնային հետազոտության ժամանակակից մոտեցումները մանկաբարձության և գինեկոլոգիայի բնագավառում» Կ. Թոխունց, Երևան, Հայաստան
2018թ․ 5-րդ տարեկան ժողով, Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա, Բանավոր ներկայացում. «Կոնքի էնդոսկոպիայի դերը պտղաբերության մեջ», Գյումրի, Հայաստան
2018թ․ Կրծքագեղձի քաղցկեղի բուժման ժամանակակից վերանայված մոտեցումներ, բանավոր ներկայացում. «Կրծքագեղձի քաղցկեղով երիտասարդ կանանց շրջանում պաթոլոգիական ամբողջական պատասխանը (pCR) նեոադյուվանտ քիմիաթերապիայից հետո և երկարաժամկետ արդյունքները» Ծաղկաձոր, Հայաստան
2017թ․ ESGO-ի 3-րդ աշխատաժողովը Հայաստանում «Գինեկոլոգիական ուռուցքաբանության թարմացումները կարծիք առաջնորդների համար» (ESGO-ի ընտրված նախագահ պրոֆեսոր Դենիս Քուերլեուի և ESGO խորհրդի անդամ Դիմիտրիոս Հայդոպուլոսի հետ), Ծաղկաձոր, Հայաստան
2016թ․ 1-ին տարեկան հանդիպում, Հայաստանի երիտասարդ ուռուցքաբանների խումբ (YOGA), Բանավոր ներկայացում. «Ազդանշանային հանգույցի կոնցեպցիա», Երևան, Հայաստան
2016թ․ «Ձվարանների ուռուցքների ախտորոշման և բուժման բազմամասնագիտական մոտեցում (ուլտրաձայնային, ՀՄ, ՄՌՀ, վիրաբուժություն» աշխատաժողով, բանավոր ներկայացում. «Ուռուցքային մարկերներ», Երևան, Հայաստան
2016թ․ 3-րդ տարեկան ժողով, Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա, Բանավոր ներկայացում. «Ուռուցք Մարկերներ» Երևան, Հայաստան
2015թ․ Լապարոսկոպիկ բուժում օնկոգինեկոլոգիայում, Թբիլիսի, Վրաստան
2015թ․ POP և ուրոգինեկոլոգիայի համաժողով, Երևան, Հայաստան
2014թ․ «Պտղաբերության պահպանում» գիտագործնական միջազգային գիտաժողով, Երևան, Հայաստան
2014թ․ Հակաֆոսֆոլիպիդային համախտանիշ, գենետիկ թրոմբոֆիլիա և պրոֆիլակտիկա, թրոմբոհեմորագիկ բարդություններ կլինիկական պրակտիկայում, Երևան, Հայաստան
2014թ․ Գինեկոլոգիական ուռուցքաբանության մեջ արմատական վիրաբուժության 4-րդ միջազգային վիդեո սեմինար ESGO, Պրահա, Չեխիա
2010թ․ ASCO քաղցկեղի կառավարման 1-ին բազմամասնագիտական դասընթաց, Երևան, Հայաստան
2010թ․ Վերարտադրողական առողջության ժամանակակից ասպեկտները, VII միջազգային գիտաժողով, Երևան, Հայաստան
2010թ․ KYBELE-ի արդի խնդիրները մանկաբարձական անզգայացման մեջ, Երևան, Հայաստան
2010թ․ ԵՊԲՀ հիմնադրամի 90-ամյակին նվիրված միջազգային կոնգրես, ուրոգինեկոլոգիա, Երևան, Հայաստան
2010թ․ ESGO գինեկոլոգիական ուռուցքաբանության առաջին հիմնական դասընթացի կազմկոմիտեի անդամ, Երևան, Հայաստան
2009թ․ ESGO (European Society of GYN Oncology) աշխատաժողով, Երևան, Հայաստան
2009թ․ Հայ-ռուսական տղամարդկանց առողջության առաջին համաժողովը, Երևան, Հայաստան

2023 - մինչ օրս «Ուիգմոր Կանանց և Երեխաների Հիվանդանոց», Մանկաբարձ-գինեկոլոգ
2022-2023 «Վ․ Ավագյանի» անվան ԲԿ, Մանկաբարձ-գինեկոլոգ
2019-2022 ARCT, Բժիշկ-խորհրդատու
2017-2019 «Շենգավիթ» ԲԿ, Մանկաբարձ-գինեկոլոգ
2011- 2022 «Նորմեդ» ԲԿ, Մանկաբարձ-գինեկոլոգ
2007-2011 «Արթմեդ» ԲՎԿ, Մանկաբարձ-գինեկոլոգ
2005 - Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարան
2005-2007 - Կլինիկական օրդինատուրա՝ Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ֆակուլտետը
Վերապատրաստումներ
2007- Սանկտ-Պետերբուրգ Մեչնիլովի ինստիտուտ, Մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոն, «Կոլպոսկոպիայի հիմունքներ»
2015 - Երևան «Գերձայնային ախտորոշումը մանկաբարձությունում և գինեկոլոգիայում»
2015 - Սանկտ-Պետերբուրգ Դ․Օ․ ՕՏՏԻ անվ․ ԳՀԿ «Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներ»
2018 - Սանկտ-Պետերբուրգ Դ․Օ․ ՕՏՏԻ անվ․ ԳՀԿ «Լապարոսկոպիա, հիստերոսկոպիա գինեկոլոգիայում»
2020 - Կրասնոդարի հետբուհական վերապատրաստման կենտրոն «Մանկաբարձություն և գինեկոլոգիա»
