Ուիգմոր Քլինիք
ԻՆՏԵՐՎԵՆՑԻՈՆ ՌԱԴԻՈԼՈԳԻԱ
ԻՆՏԵՐՎԵՆՑԻՈՆ ՌԱԴԻՈԼՈԳԻԱ

«Ուիգմոր Քլինիք»-ում գործում է Ինտերվենցիոն ռադիոլոգիայի մասնագիտացված բաժանմունքը:

Ժամանակակից բժշկության մեջ ինտերվենցիոն ռադիոլոգիան լայն տարածում է գտել ամբողջ աշխարհում: Բարձր արդյունավետությունը և օրգանիզմի համար նվազագույն վնասակարությունը դարձնում են ինտերվենցիոն ռադիոլոգիայի միջամտությունները  բուժման ընտրության մեթոդ: Ի տարբերություն բաց վիրահատությունների՝ մինիմալ ինվազիվ միջամտությունները կրճատում են բուժառուների մոտ բարդությունների առաջացման հավանականությունը, հիվանդանոցում անցկացված օրերի թիվը:

Ինտերվենիցոն ռադիոլոգիայի բաժանմունքում, ախտորոշման  սարքերի ուղղորդմամբ (ՈՒՁՀ, ռենտգեն, համակարգչային տոմոգրաֆիա) իրականացվում են մի շարք մինիմալ ինվազիվ միջամտություններ, ինչպիսիք են՝

  • ասեղային բիոպսիա տարբեր օրգանային տեղակայման ինչպես նաև արտաօրգանային տեղակայման ուռուցքային գոյացություններից
  • մեխանիկական դեղնուկի բուժում ինտերվենցիոն ռադիոլոգիայի մինիմալ ինվազիվ տեխնոլոգիաներով
  • աբսցեսի և այլ հեղուկ կուտակումների մինիմալ ինվազիվ դրենավորումներ օրգանիզմի ցանկացած հատվածում
  • Չարորակ բնույթի ուռուցքային օջախների ոչնչացում ռադիոհաճախային աբլյացիայի մեթոդով:
  • Վահանաձև գեղձի հանգույցների պունկցիոն բիոպսիա
  • Վահանձև գեղձի կիստաների պունկցիոն էթանոլային բուժում

Բաժանմունքում նաև իրականացվում են ՝ լյարդի, ենթաստամոքսային գեղձի և լեղուղիների հիվանդությունների ախտորոշում և բուժում։

http://irg.am/arm/irg

 

 

 

 

Բժիշկներ
Արամայիս Գալումյան
Ինտերվենցիոն ռադիոլոգ, ընդհանուր վիրաբույժ
Արամայիս Գալումյան
Մասնագիտություն
Ինտերվենցիոն ռադիոլոգ, ընդհանուր վիրաբույժ
Կրթություն
Գործունեություն

2017 - Ա.Ի. Բուռնազյանի անվան դաշնային բժշկակենսաֆիզիկական կենտրոն, լյարդի և լեղուղիների վիրաբուժություն, կոլոպրոկտոլոգիա, փոխպատվաստաբանություն, Մոսկվա, Ռուսաստան

2016 - Ազգային ուռուցքաբանական կենտրոն, ուռուցքների ռադիոհաճախային աբլացիայի վերապատրաստման դասընթաց, Աստանա, Ղազախստան

2013-2014 - Ինտերվենցիոն ռադիոլոգիա, հետբուհական կրթության ֆակուլտետ, Կուբանի պետական բժշկական համալսարան, Ռուսաստան

2008-2010 - Ընդհանուր վիրաբուժություն, հետբուհական կրթության ֆակուլտետ, Կուբանի պետական բժշկական համալսարան, Ռուսաստան

2002-2008 - Ընդհանուր բժշկության ֆակուլտետ, Մխիթար Հերացու անվ. ԵՊԲՀ, Երևան, Հայաստան

Կոնֆերանսներ

2019 - Ինտերվենցիոն ռադիոլոգիայի եվրոպական կոնֆերենցիա, CIRSE կոնգրես, Բարսելոնա, Իսպանիա

2017 - վիրաբույժների, գաստրոէնտերոլոգների և ուռուցքաբանների IASGO միջազգային կոնգրես, Մոսկվա, Ռուսաստան

2016 - Ուռուցքների ռադիոհաճախային աբլացիայի վերապատրաստման դասընթաց, Մետրոպոլիտեն կլինիկա, Աթենք, Հունաստան

2016 - Լյարդային-պանկրեատիկ-լեղուղիների վիրաբուժության միջազգային կոնգրես, Մինսկ, Բելառուս

2015 - Լյարդային-պանկրեատիկ-լեղուղիների վիրաբուժության միջազգային կոնգրես, Պերմ, Ռուսաստան

2014 - Լյարդային-պանկրեատիկ-լեղուղիների վիրաբուժության 20-րդ տարեկան կոնգրես, Դոնեցկ, Ուկրաինա

2013 - Վնասվածքաբանական և անհետաձգելի վիրաբուժության սեմինար, Զալցբուրգ, Ավստրիա


2020-ից մինչ օրս - Նախագահ, «Առաջադեմ բժշկություն» ՀԿ
2019-ից մինչ օրս - Խորհրդատու-վիրաբույժ, ինտերվենցիոն ռադիոլոգ, «Աստղիկ» բժշկական կենտրոն
2018-ից մինչ օրս - Ինտերվենցիոն ռադիոլոգիայի ծառայությունների ղեկավար, «Ուիգմոր» կլինիկա
2015-ից մինչ օրս - Վիրաբույժ, ինտերվենցիոն ռադիոլոգ, «Նաիրի» բժշկական կենտրոն
2017-2018 - Վիրաբուժության թիվ 4 ամբիոնի ասիստենտ, ԵՊԲՀ
2015-2018 - Վիրաբույժ, ինտերվենցիոն ռադիոլոգ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոն
2014-2015 - Վիրաբույժ, ինտերվենցիոն ռադիոլոգ որովայնային վիրաբուժության բաժանմունք, «Արտ-Մեդ»
2013-2014 - Վիրաբույժ, ինտերվենցիոն ռադիոլոգ վիրաբուժական բաժանմունք, «Էրեբունի» բժշկական կենտրոն
2013 - Վիրաբույժ, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն
2010-2012 - Վիրաբույժ, Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ
2006-2007 - Շտապօգնության բուժաշխատող, «Նաիրի» բժշկական կենտրոն
2006-2008 - Շտապօգնության բուժաշխատող, «Էրեբունի» բժշկական կենտրոն

Զորի Մադոյան
Ինտերվենցիոն-ռադիոլոգ, վիրաբույժ
Զորի Մադոյան
Մասնագիտություն
Ինտերվենցիոն-ռադիոլոգ, վիրաբույժ
Կրթություն
Գործունեություն

2015-2018Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարան, կլինիկական օրդինատուրա, Կրծքային և ընդհանուր վիրաբուժության ամբիոն

2013-2015 -Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարան, ընդհանուր բժշկության ֆակուլտետ, մագիստրոսի աստիճան

2002-2012 -Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարան, ընդհանուր բժշկության ֆակուլտետ, բակալավրի աստիճան

Վերապատրաստումներ

2018Ռադիոլոգների Եվրոպական դպրոցի սեմինար, Երևան, Հայաստան

2018Հեպատոպանկրեատոբիլիար վիրաբույժների ԱՊՀ միջազգային ասոցիացիայի դպրոցի սեմինար, Երևան, Հայաստան

2018-իցՈւիգմոր Քլինիք, ինտերվենցիոն ռադիոլոգ
2015-2018 «Նաիրի» ԲԿ, բժշկի օգնական
2015-2018«Արթ-Մեդ» ԲՎԿ, բժշկի օգնական