Ուիգմոր Ընտանիքի Առողջության Կենտրոն

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ Ուիգմոր Ընտանիքի Առողջության Կենտրոն

«Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ը առողջապահության առաջնային պահպանման օղակ է (պոլիկլինիկա): Այն մատուցում է պոլիկլինիկական ծառայություններ Պուշկին 56 և Լվովյան 2 հասցեներում և սպասարկում է թե՛ մեծահասակներին, թե՛ երեխաներին՝ հավասարապես կարևորելով ինչպես հիվանդությունների բուժումը, այնպես էլ դրանց կանխարգելումը։ Պոլիկլինիկան տրամադրում է ինչպես պետական պատվերի շրջանակներում կատարվող անվճար ծառայություններ, այնպես էլ միջազգային առողջապահական կազմակերպությունների կողմից առաջարկվող լրացուցիչ ծառայություններ, որոնց մի մասը՝ նույնպես անվճար: Պոլիկլինիկայի մասնաճյուղերն աշխատում են երկուշաբթիից ուրբաթ, ժ․9։00-19։00 ինչպես նաև իրականացվում է հերթապահություն և իմունականխարգելման ծառայություն (պատվաստումներ) շաբաթ օրերը ժ․10։00-14։00։

Կարդալ ավելին
ԴԻՏԵԼ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ
01 Օգոստոս
Պատվաստումներ․ կարևոր հարցերի պատասխաններ
Ե՞րբ չի կարելի կատարել կամ հարկավոր է հետաձգել պատվաստումը Եթե տվյալ պատվաստման նախորդ դեղաչափից առաջացել է ծանր ալերգիկ ռեակցիա կամ անաֆիլաքսիաՋերմությամբ կամ առանց ջերմության միջին ծանրության կամ ծանր ընթացքով սուր հիվանդությունների դեպքում բժիշկը կարող է հետաձգել պատվաստումը Ե՞րբ պատվաստման կատարումը հակացուցում չէ Ջերմությամբ կամ առանց ջերմության թեթև հիվանդություններՏեղային ռեակցիաներ (այտուց, ցավ, կարմրություն), ջերմության բարձրացում նախորդ դեղաչափից հետոՀիվանդության լավացման շրջանՎարակիչ հիվանդի հետ շփումԴեղորայքի ընդունում Ի՞նչ կարող է լինել պատվաստումից հետո Ինչպես և բոլոր դեղերի դեպքում, պատվաստումներից հետո նույնպես հազվադեպ կարող են զարգանալ կողմնակի երևույթներ։ Սովորաբար նրանք թեթև են ընթանում և անցնում են մի քանի օրվա ընթացքում։Այտուց, կարմրություն, ցավ ներարկման տեղում Տենդ, ախորժակի բացակայություն, գրգռվածություն, թուլություն Մեկ միլիոն մարդուց մեկի մոտ կարող է զարգանալ անաֆիլակտիկ ռեակցիա, որը ի հայտ է գալիս պատվաստումը ստանալուց հետո րոպեների ընթացքում։ Հենց այս պատճառով է, որ խորհուրդ է տրվում պատվաստումից հետո մնալ բուժ․ հիմնարկում ևս 20-30 րոպե։Ի՞նչ անել հետպատվաստումային ռեակցիաների զարգացման դեպքում Տեղային ռեակցիաների զարգացման դեպքում (այտուց, ցավ, կարմրություն) հարկավոր է ներարկման տեղում դնել սառը ջրով թրջոցներՋերմության բարձրացման, արտահայտված անհանգստության և լացի դեպքում կարելի է կիրառել պարացետամոլ կամ իբուպրոֆեն (>3 ամս) համապատասխան դեղաչափերովՋերմության դեպքում խմել լրացուցիչ հեղուկներ, կրծքով կերակրվող երեխաների դեպքում ՝ հաճախակի կրծքով կերակրումներ Ի՞նչ չանել պատվաստումից առաջ և հետո Մինչև պատվաստումը կարիք չկա կատարել որևէ հետազոտությունՄինչև պատվաստումը և դրանից հետո չօգտագործել հակաալերգիկ կամ որևէ այլ դեղորայք (բացառությամբ բժշկի նշանակված դեղորայքից)Պատվաստումից հետո ներարկման տեղում ջրից բացի չի կարելի քսել այլ հեղուկներ, քսուքներ, սառույցԿարիք չկա փոխել առօրյան պատվաստումից հետո (լոգանք, զբոսանք)Երեխաների պատվաստման ժամանակ՝ չվախեցնել սրսկումով Ե՞րբ դիմել բժշկի 2 օրից ավել տևող ջերմության դեպքումՆերարկման տեղում արտահայտված այտուցի, կարմրության դեպքումՑանկացած այլ գանգատների դեպքում, որոնք զարգացել են պատվաստումից 3 օր հետո։
28 Հուլիս
Հեպատիտ Բ-ի պատվաստում
Հեպատիտ Բ-ի վիրուսը առաջացնում է լյարդի այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են հեպատիտը (լյարդի բորբոքում), ցիրոզը, լյարդի չարորակ գոյացությունները (հեպատոցելյուլար կարցինոմա): Վիրուսը փոխանցվում է արյան և այլ կենսական հեղուկների միջոցով, մորից նորածնին՝ ծննդալուծման ժամանակ, ինչպես նաև սեռական ճանապարհով։ Հեպատիտ Բ-ի վիրուսը 100 անգամ ավելի վարակիչ է քան ՄԻԱՎ-ը և կարող է պահպանել վարակելիությունը արտաքին միջավայրում մինչև 7 օր։Հեպատիտ Բ-ի վիրուսը որոշ դեպքերում կարող է փոխանցվել նաև կենցաղում, մասնավորապես, երեխայի սնունդը համտեսելիս, նույն անձնական օգտագործման միջոցները (ատամի խոզանակ, ածելի, մատնահարդարման պարագաներ և այլն) օգտագործելիս և այլն։Համաձայն ԱՀԿ տվյալների 2022 թ․ 250 մլն-ից ավել մարդ ունեցել է Հեպատիտ Բ վիրուսով պայմանավորված լյարդի քրոնիկ հիվանդություն, յուրաքանչյուր տարի գրանցվել է շուրջ 1.2 միլիոն նոր վարակ և մոտավորապես 1.1 միլիոն մահվան դեպք։Հեպատիտ Բ վարակը առավել վտանգավոր է մինչև 1 տարեկան երեխաների շրջանում, քանզի այս տարիքում վարակը 90% դեպքերում հանգեցնում է լյարդի քրոնիկ հիվանդությանը և վերը նշված բարդությունների, և երեխան մնում է վարակիչ ամբողջ կյանքի ընթացքում։ Հենց այս պատճառով է, որ Հեպատիտ Բ-ի դեմ պատվաստումը կատարվում է ծնվելուց անմիջապես հետո։ Հեպատիտ Բ-ի պատվաստում կարող է ստանալ յուրաքանչյուր անձ ցանկացած տարիքում, սակայն հատկապես կարևոր է ռիսկի խմբում գտնվող անձանց ժամանակին պատվաստվելը։ Ռիսկի խմբերն են՝ բուժաշխատողները, հասարակական անվտանգության աշխատակիցները (ոստիկաններ, արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցներ և այլն), լյարդի հիվանդություններով անձինք (ցիրոզ, հեպատիտ C վարակ, լյարդի ճարպային հիվանդություն, լյարդի ալկոհոլային հիվանդություն, աուտոիմուն հեպատիտ)Հեպատիտ Բ վարակված անձանց ընտանիքի անդամներըշաքարային դիաբետով հիվանդները երիկամների խնդիրներով, դիալիզ ստացող հիվանդները, ՄԻԱՎ/ՁԻԱՀ ունեցող անձինքնույնասեռականներըներերակային թմրամիջոցներ օգտագործողներըԵ՞րբ չի կարելի կատարել կամ հարկավոր է հետաձգել պատվաստումը Եթե հեպատիտ Բ պատվաստման նախորդ դեղաչափից առաջացել է ծանր ալերգիկ ռեակցիա կամ անաֆիլաքսիաՋերմությամբ կամ առանց ջերմության միջին ծանրության կամ ծանր ընթացքով սուր հիվանդությունների դեպքում բժիշկը կարող է հետաձգել պատվաստումը Ե՞րբ պատվաստման կատարումը հակացուցված չէ Ջերմությամբ կամ առանց ջերմության թեթև հիվանդություններՏեղային ռեակցիաներ (այտուց, ցավ, կարմրություն), կամ ջերմության բարձրացում նախորդ դեղաչափից հետոՀիվանդության լավացման շրջանՎարակիչ հիվանդի հետ շփումԴեղորայքի ընդունում Ի՞նչ կարող է լինել պատվասատումից հետո Ինչպես և բոլոր դեղերի դեպքում, պատվաստումներից հետո նույնպես հազվադեպ կարող են զարգանալ կողմնակի երևույթներ։ Սովորաբար նրանք թեթև են ընթանում և անցնում են մի քանի օրվա ընթացքում։ այտուց, կարմրություն, ցավ ներարկման տեղում տենդթուլություն, գլխացավ, սրտխառնոց, մկանացավ, ցան 1 միլիոնից 1-ի մոտ կարող է զարգանալ անաֆիլակտիկ ռեակցիա, որը ի հայտ է գալիս պատվաստումը ստանալուց հետո րոպեների ընթացքում։ Հենց այս պատճառով է, որ խորհուրդ է տրվում պատվաստումից հետո մնալ բուժ․ հիմնարկում ևս 20-30 րոպե։ Ի՞նչ անել հետպատվաստումային ռեակցիաների զարգացման դեպքում Տեղային ռեակցիաների զարգացման դեպքում (այտուց, ցավ, կարմրություն) հարկավոր է ներարկման տեղում դնել սառը ջրով թրջոցներՋերմության բարձրացման, ցավերի դեպքում կարելի է կիրառել պարացետամոլ կամ իբուպրոֆեն Ի՞նչ չանել պատվաստումից առաջ և հետո Մինչև պատվաստումը կարիք չկա կատարել որևէ հետազոտությունՄինչև պատվաստումը և դրանից հետո մի օգտագործեք հակաալերգիկ կամ որևէ այլ դեղորայք (բացառությամբ բժշկի նշանակված դեղորայքից)Պատվաստումից հետո ներարկման տեղում ջրից բացի չի կարելի քսել այլ հեղուկներ, քսուքներ, սառույցԿարիք չկա փոխել Ձեր առօրյան պատվաստումից հետո (լոգանք, զբոսանք) Ե՞րբ դիմել բժշկի 2 օրից ավել տևող ջերմության դեպքումԱրտահայտված այտուցի, կարմրության դեպքումՑանկացած այլ գանգատների դեպքում, որոնք զարգացել են պատվաստումից 3 օր հետո։
24 Հուլիս
Ի՞նչ անել երեխային բժշկի այցին կամ պատվաստմանը նախապատրաստելու համար
Ի՞նչ անել երեխային բժշկի այցին կամ պատվաստմանը նախապատրաստելու համարՊատմեք երեխային, որ բժիշկը օգնում է մարդկանց առողջ ապրել, իսկ պատվաստումները ուժեղացնում են իրեն։Երեխային ճիշտ ներկայացրեք, թե ինչ նպատակով եք այցելում բժշկին, խոսեք սպասվող միջամտության մասին՝ որպես առողջության կարևոր մասնիկ։Բժշկին այցելելիս վերցրեք երեխայի սիրելի խաղալիքը։Բժշկի այցի և պատվաստման ժամանակ եղեք երեխայի կողքին և քաջալերեք նրան։Երեխաները զգում են ծնողների անհանգստությունը, ուստի եղեք հանգիստ պատվաստման ընթացքում և ձեր օրինակով երեխային վստահություն ներշնչեք։Պատվաստման ընթացքում աշխատեք զբաղեցնել երեխային, մեկնաբանեք բժշկի և բուժքրոջ գործողությունները։Բժշկի այցից կամ պատվաստումից հետո անպայման գովացեք երեխային համբերության և քաջության համար։
21 Հուլիս
Մեծահասակների պատվաստումներ
Պատվաստումները կարևոր է կատարել ոչ միայն երեխաներին, այլև մեծահասակներին ամբողջ կյանքի ընթացքում։ Ներկայացնում ենք ձեզ մեծահասակների պատվաստման վերաբերյալ տարածված հարցերը և պատասխանները։Ո՞ր հիվանդություններից կարող են պաշտպանվել մեծահասակները պատվաստումների միջոցով Բացի գրիպի պատվաստումից, որը խորհուրդ է տրվում կատարել ամեն տարի աշնանը, մեծահասակների համար շատ կարևոր է ստանալ նաև փայտացման, դիֆթերիայի դեմ պատվաստումները (10 տարին մեկ), ինչպես նաև անհրաժեշտության դեպքում հեպատիտ Բ-ի, կարմրուկի, կարմրախտի, խոզուկի, պնևմակոկային վարակի և այլ կանխարգելվող հիվանդությունների դեմ պատվաստումներ։ Արդյո՞ք կարելի է պատվաստվել քրոնիկ հիվանդությունների դեպքում Շատ քրոնիկ հիվանդությունների դեպքում (շաքարային դիաբետ, սրտի, թոքերի, լյարդի հիվանդություններ, ասթմա և այլն) պատվաստումներով կանխարգելվող վարակների ծանր բարդությունների ռիսկը ավելի բարձր է, ուստի քրոնիկ հիվանդությունների առկայության դեպքում էլ ավելի է կարևորվում կանխարգելիչ պատվաստումների ժամանակին կատարելը։ Ավելին, փայծաղի բացակայության, արյան որոշ հիվանդությունների, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և մի շարք այլ վիճակների դեպքում պարտադիր է կատարել լրացուցիչ պատվաստումներ՝ ծանր բարդություններից պաշտպանվելու համար։ Արդյո՞ք կարելի է պատվաստվել հղիության ընթացքում Հղիության ընթացքում առավել կարևոր է լինել պաշտպանված, ինչպես նաև ապահովել պտղին և նորածնին պաշտպանիչ հակամարմիններով։ Հղիության ընթացքում կատարվող կարևոր պատվաստումներից են գրիպի, փայտացման, դիֆթերիայի և կապույտ հազի պատվաստումները, քանի որ նշված վարակները առավել ծանր են ընթանում հղի կանանց շրջանում, ինչպես նաև վտանգավոր են պտղի և նորածնի համար։ Որոշ պատվաստումներ հակացուցված են հղիության ընթացքում (օր․, կարմրուկ, կարմրախտ, խոզուկի դեմ պատվաստումները), սակայն ցուցման դեպքում դրանք կարելի է կատարել պլանավորվող հղիությունից 1 ամիս առաջ։ Մեծահասակների պատվաստումները առողջ ապրելակերպի կարևորագույն բաղադրիչներից են։
Տեսնել բոլորը
27 Մայիս
Սեզոնային ալերգիաներ. փոշոտումը՝ օգո՞ւտ, թե՞ վնաս
Քթի փակվածություն, աչքերի կարմրություն, փռշտոց, երբեմն նաև հազ։ Սրանք այն նշաններն են, որոնք դիտվում են սեզոնային ալերգիայի ժամանակ և սրվում են հատկապես գարնանը։ Ուիգմոր հիվանդանոցի մանկաբույժ, ալերգոլոգ Լուսինե Ավետյանը խոսում է սեզոնային ալերգիայի մասին: