Ալերգիկ հիվանդությունների ախտորոշման թեստերն ու գործիքներն հասանելի են Wiggmore Hospital For Children-ում, որոնք ավելի արդյունավետ են դառնում մեր գիտակ մանկական ալերգոլոգների ձեռքերում:
Wigmore Hospital For Children-ում հասանելի են հետևյալ բոլոր հետազոտությունները՝
- Ալերգենների որոշում մաշկային պրիկ թեստերի միջոցով
- Ալերգենների որոշում արյան քննությամբ (սպեցիֆիկ IgE որոշում)
- Սպիրոմետրիա (Արտաքին շնչառական ֆունկցիայի գնահատում)
- Սպիրոմետրիա պրովոկացիոն թեստերով՝ ֆիզիկական ծանրաբեռնվածություն, Մետախոլին։
Wigmore Hospital For Children-ի ալերգոլոգիական ծառայությունը զբաղվում է հետևյալ խնդիրներով՝
- Ատոպիկ դերմատիտ
- Ալերգիկ ռինիտ
- Բրոնխիալ ասթմա
- Սուր և քրոնիկ եղնջացան/անգիոայտուց
- Անաֆիլաքսիա
- Սննդային ալերգիա
- Դեղորայքային ալերգիա
- Սպեցիֆիկ իմունոթերապիա
Անհոգ մանկություն Ձեր փոքրիկին՝ առանց չարիք դարձած ալերգիայի։

Կրթություն
2011 – 2013
Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան, մագիստրատուրա, ընդհանուր բժշկության ֆակուլտետ
2006 –2011
Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական բժշկական համալսարան, բակալավր, ընդհանուր բժշկության ֆակուլտետ
Աշխատանքային փորձ
2023 - մինչ օրս
Առողջապահության ազգային ինստիտուտ, մանկաբուժության ամբիոն, ասիստենտ
2022 - մինչ օրս
Wigmore Hospital For Children, մանկաբույժ - ալերգոլոգ
2019 - 2022
Wigmore Clinic, մանկաբույժ - ալերգոլոգ
2015 - 2019
Արաբկիր ԲՀ ԵԴԱԻ, մանկաբույժ
2016 –2018
Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիր, մանկական ալերգոլոգիայի և իմունոլոգիայի օրդինատոր,
2013 – 2016
Արաբկիր ԲՀ ԵԴԱԻ, մանկաբուժության ռեզիդենտ,