Ուիգմոր Հիմնադրամ

Ուիգմորը կանանց համար
   «Ուիգմորը կանանց համար» ծրագիրն ուղղված է կրծքագեղձի և արգանի վզիկի քաղցկեղների կանխարգելիչ կամ վաղ հայտնաբերման հետազոտությունների, ինչպես նաև տարբեր առողջական  խնդիրերի վերաբերյալ կանանց իրազեկվածության              բարձրացմանը։
        
        

ուիգմորը ծնողների համար
    «Ուիգմորը ծնողների համար» ծրագիրը տարբեր տարիքի երեխաների ծնողների հետ քննարկում է առավել հաճախ հանդիպող առողջական խնդիրների վարման, ինչպես նաև անհետաձգելի  բուժօգնության ցուցաբերման ժամանակակից, ապացուցահեն մոտեցումները։ Ծրագիրը ներառում է նաև «Ասթմայի դպրոց», «Էպիլեպսիայի դպրոց», «Դիաբետի դպրոց», «Դաունի համախտանիշ ունեցող  երեխաների ծնողների դպրոց» նախաձեռնությունները՝ համապատասխան խնդիրներ ունեցող երեխաների ծնողների համար։ 
Հանդիպումները կազմակերպվում են առկա կամ հեռավար ձևաչափերով։ Դասընթացավարները ինչպես մանկաբույժներ են, այնպես էլ՝ մանկական նեղ մասնագետներ։ 
        
       

Ուիգմոր ընտանիքի համար
   «Ուիգմորն ընտանիքի համար» ծրագրի նպատակն է ներկայացնել կանխարգելիչ բժշկությունը՝ տարբեր տարիքների համար նախատեսված կանխարգելիչ հետազոտությունները և առողջ ապրելակերպի ապացուցահեն մոտեցումները։ 
       
       

ՈՒԻԳՄՈՐԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
     «Ուիգմորը երեխաների համար» ծրագրի նպատակը դպրոցահասակ երեխաներին առողջ ապրելակերպի, ինչպես նաև տարբեր իրավիճակներում ճիշտ առաջին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ ժամանակակից մոտեցումներին ծանոթացնելն է։
       
      

հանրային իրազեկում
     Հանրային իրազեկում․ հիմնադրամը տարբեր կազմակերպությունների հետ համագործակցելով քարոզարշավներ է կազմակերպում երեխաների առողջական խնդիրների կանխարգելման ուղղությամբ։
     Ճանապարհային անվտանգության՝ երեխաների նստատեղերի և ամրագոտիների կիրառման վերաբերյալ հանրության իրազեկման բարձրացումը հանրային իրազեկման մեր հիմնական ուղղություններից է։