Ուիգմոր Կանանց ԵՎ Երեխաների Հիվանդանոց
Գիտական պատասխանատվություն և առաջնորդում․ «Ուիգմոր Գրուփ»-ը գործարկում է Էթիկայի և բիոէթիկայի կոմիտե
Գիտական պատասխանատվություն և առաջնորդում․ «Ուիգմոր Գրուփ»-ը գործարկում է Էթիկայի և բիոէթիկայի կոմիտե
07 Հուլիս
«Ուիգմոր Գրուփ»-ը նախաձեռնել է Էթիկայի կոմիտեի (IRB) ձևավորումը՝ ստեղծելով ինստիտուցիոնալ համակարգ հետազոտությունների էթիկական և բիոէթիկական վերահսկման նպատակով։ Կոմիտեն կգործի՝ միավորելով գիտահետազոտական և էթիկական նորմերը՝ ապահովելով ուսումնասիրությունների հաստատման, վերանայման և ընթացիկ վերահսկման գործընթացը։
Կոմիտեի նպատակներն են՝
- մարդու իրավունքների, անվտանգության և բարեկեցության պաշտպանության ապահովումը հետազոտական գործունեության ընթացքում,
- գիտական հոդվածների և հետազոտությունների էթիկական և բիոէթիկական վերահսկումը։
Գործառույթները ներառում են՝
- ուսումնասիրությունների հաստատում կամ մերժում՝ ըստ էթիկական և բիոէթիկական չափորոշիչների,
- փոփոխությունների պահանջի ներկայացում, երբ դրանք անհրաժեշտ են,
- հետևել տեղական և միջազգային նորմերին, առողջապահության և ԿԳՄՍ նախարարության կանոնակարգերին,
- հետազոտական գործընթացի ընթացիկ վերահսկում՝ ամբողջականության պահպանմամբ։
Էթիկայի կոմիտեին կարող են դիմել այն անհատները, ովքեր զբաղվում են գիտական աշխատանքներով և ուսումնասիրություններով:
Ուիգմոր Գրուփ-ի կողմից ներդրված այս նախաձեռնությունը կարևոր քայլ է՝ բարձր որակի, միջազգային ստանդարտներին համարժեք հետազոտական միջավայր ձևավորելու ճանապարհին՝ միաժամանակ ստեղծելով հնարավորություն մասնագետների և նորարար գաղափարների համար՝ զարգացնելու պատասխանատու, թափանցիկ և էթիկապես հիմնավորված հետազոտություններ։
Վերջին նորություններ
18 Նոյեմբեր
Երեխաներ և կենդանիներ․ համատեղ անվտանգ կեցության կանոնները
18 Նոյեմբեր
Երեխայի աճը
11 Նոյեմբեր
Բաց դռների օր «Ուիգմոր»-ում՝ նվիրված շաքարային դիաբետի համաշխարհային օրվան
11 Նոյեմբեր
Ի՞ՆՉ Է ՇԱՔԱՐԱՅԻՆ ԴԻԱԲԵՏԸ
07 Նոյեմբեր
ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ․ ԷՆԴՈԿՐԻՆՈԼՈԳԻԱ
01 Նոյեմբեր
Valley Children’s Healthcare-ի այցը Ուիգմոր, Սեպտեմբեր 2025
23 Հոկտեմբեր
Աճից մինչև սեռահասունացում շվեդ մանկական էնդոկրինոլոգը՝ Հայաստանում
20 Հոկտեմբեր
Կրծքով կերակրման մասնագետ
17 Հոկտեմբեր
Շվեդիայի առաջատար մանկական էնդոկրինոլոգը՝ Հայաստանում
17 Հոկտեմբեր
Կրծքագեղձի ուռուցքաբանական վիրաբուժական ծառայություններ