Ուիգմոր Կանանց ԵՎ Երեխաների Հիվանդանոց
Մանկաբուժությունը գործնականում․ կիսելով Valley Children’s-ի փորձն ու գիտելիքը» ՇՄԶ կրեդիտավորված գիտաժողով
Մանկաբուժությունը գործնականում․ կիսելով Valley Children’s-ի փորձն ու գիտելիքը» ՇՄԶ կրեդիտավորված գիտաժողով
13 Օգոստոս 2025

Սեպտեմբերի 6-ին տեղի կունենա «Մանկաբուժությունը գործնականում․ կիսելով Valley Children’s-ի փորձն ու գիտելիքը» ՇՄԶ կրեդիտավորված գիտաժողովը։ Հանդիպմանը դասախոսություններ կկարդան ԱՄՆ հեղինակավոր Valley Children's healthcare մանկական հիվանդանոցի բժիշկները։
Կներկայացվեն հետևյալ իրավիճակային խնդիրները՝
- Ցնցումներ և մանկական էպիլեպսիա,
- Ուղեղի ցնցման և գլխի թեթև վնասվածքների կլինիկական վարումը մանկաբույժի կողմից,
- Մանկական թունավորումներ․ հայտնաբերում և կլինիկական վարում,
- Ինհալացիոն թերապիա մանկաբուժությունում․ ցուցումներ, սարքեր և կիրառման տեխնիկա,
- Հակաբիոտիկների արդյունավետ կիրառումը առաջնային օղակում․ առավել հաճախ հանդիպող վարակների դեպքում կիրառվող մոտեցումները։
Դասընթացը նախատեսված է մանկաբույժների և ընտանեկան բժիշկների համար։
Գիտաժողովը տեղի կունենա «Դաունթաուն» սրահում (հասցե՝ Ադմիրալ Իսակովի փ․11)։
Գիտաժողովի լեզուն՝ անգլերեն, հայերենի համաժամանակյա թարգմանությամբ։
Մասնակցելու համար հարկ է նախապես գրանցվել կից հղումով։
Վերջին նորություններ
26 Փետրվար
Բնածին արատի շտկում վերականգնողական միջամտություն
24 Փետրվար
Մանկական օրթոպեդիան գործնականում․ մանկական օրթոպեդիայի միջազգային գիտաժողով
19 Փետրվար
Հարթաթաթությունից մինչև աճուկային ցավեր․ ե՞րբ գործ ունենք առողջական իրական խնդիրների հետ, իսկ երբ նորմայի
14 Փետրվար
Պլաստիկ ռեկոնստրուկտիվ վիրաբուժության և միկրովիրաբուժության ծառայություն
09 Փետրվար
Երեխան կուլ է տվել օտար մարմին․ առաջին օգնությունը
02 Փետրվար
Գեստացիոն դիաբետ․ պարզաբանում է էնդոկրինոլոգը
21 Հունվար
Արգանդի պարանոցի քաղցկեղ․ լիովին կանխարգելելի հիվանդությունը
15 Հունվար
Ո՞վ է զարգացման մանկաբույժը և ե՞րբ դիմել մասնագետին
13 Հունվար
Նորածինների հանկարծամահության համախտանիշ
07 Հունվար
«Մանկաբուժությունը գործնականում». Ուիգմորում ամփոփում են 2025-ի ծավալուն նախագիծը