Ուիգմոր Կանանց ԵՎ Երեխաների Հիվանդանոց
Մասնագիտական այց՝ Շվեդիայի Ումեո համալսարանական հիվանդանոցից
Մասնագիտական այց՝ Շվեդիայի Ումեո համալսարանական հիվանդանոցից
27 Սեպտեմբեր 2025

Հոկտեմբերի 14-16 մասնագիտական այցով Հայաստան կայցելի Շվեդիայի Ումեո համալսարանական հիվանդանոցի մանկական էնդոկրինոլոգիայի և դիաբետոլոգիայի բաժանմունքի ղեկավար Ելենա Լունդբերգը։
Այցի ընթացքում Ուիգմորի էնդոկրինոլոգիական թիմի հետ կիրականացվեն խորհրդատվություններ։ Խորհրդատվության համար կարող են գրանցվել հետևյալ խնդիրներով բուժառուները (0-18տ)՝
• Աճի հորմոնի անբավարարություն, իդիոպաթիկ կարճահասակություն,
• Սեռահասունացման հապաղում կամ վաղաժամ սեռահասունացում,
• Օնկոլոգիական հիվանդությունների բուժման արդյունքում առաջացած էնդոկրին խանգարումներ,
• Ինսուլինային պոմպեր օգտագործող բուժառուներ,
• Հիպոպիտուիտարիզմ (հիպոֆիզի հորմոնների արտադրության խանգարում),
• Մակերիկամի պաթոլոգիաներ,
• Բնածին հիպերինսուլինիզմ,
• Տերների համախտանիշ։
Խորհրդատվության համար նախնական գրանցումը պարտադիր է։ Առաջնային խորհրդատվությունը կիրականացնեն Ուիգմորի էնդոկրինոլոգները:
Գրանցվելու համար զանգահարեք 012345678 կամ գրեք մեր ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերին։
Վերջին նորություններ
22 Դեկտեմբեր 2025
Մանկական ատամնաշարի առողջությունը
22 Դեկտեմբեր 2025
Ո՞վ է զարգացման մանկաբույժը և ե՞րբ է կարիք լինում դիմել մասնագետին
12 Դեկտեմբեր 2025
«Մտածել լայն եւ համարձակ». Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոցը 3 տարեկան է
10 Դեկտեմբեր 2025
ԱՐԴՅՈ՞Ք ՁՄՌԱՆԸ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՎԻՏԱՄԻՆ D Է ԱՆՀՐԱԺԵՇՏ
08 Դեկտեմբեր 2025
Ջերմություն․ ինչպե՞ս օգնել երեխային․․․
08 Դեկտեմբեր 2025
Ջերմային (ֆեբրիլ) ցնցումներ
04 Դեկտեմբեր 2025
Ցելիակիա ունեցող երեխաների սննդակարգ
04 Դեկտեմբեր 2025
Գաստրոշիզիս. երբ բացակայում է նորածնի որովայնի պատը (Հանրային հեռուստաընկերության անդրադարձը)
28 Նոյեմբեր 2025
Ճարպակալում
27 Նոյեմբեր 2025
«Հասանելի դարձնել որակյալ բուժօգնությունը». «Ուիգմոր»-ի երրորդ պոլիկլինիկան