Ուիգմոր Կանանց ԵՎ Երեխաների Հիվանդանոց
ԿՐԾՔՈՎ ԿԵՐԱԿՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
07 Օգոստոս

Նորածնին կրծքով կերակրեք ըստ պահանջի, սովորաբար 2-3 ժամը մեկ, թե՛ գիշերը, թե՛ ցերեկը։

Կերակրման հաճախականությունը տատանվում է․ փոքրիկն օրվա ընթացքում կարող է 8-12 անգամ կուրծք ուտել։

Կարիք չկա սպասել, որ փոքրիկը լացով ուտել պահանջի։ Կան սովի դրսևորման այլ, անուղղակի նշաններ․ օր․՝ սոված երեխան ձեռքերը բերանն է տանում, բերանով և լեզվով ծծելու շարժումներ է անում, ասես կուրծք է ուտում։ Ճիչը և լացը սնունդ պահանջելու վերջին, հուսահատ ճիգերն են։ Դրանք կարող են ավարտվել կրծքից հրաժարվելով՝ «խռովելով»։

Յուրաքանչյուր կերակրման տևողությունը պետք է 15-20 րոպեից ոչ պակաս լինի, որպեսզի երեխան կարողանա ստանալ կրծքի կաթի առավել յուղոտ, հետին կաթը և հագենա։

Թույլ տվեք, որ երեխան ինքն ավարտի կերակրումը։ Երբեմն նա կուրծքը թողնում է, մի փոքր հանգստանում, ապա շարունակում է ուտել։ Եթե մի կրծքի կաթը բավարար չէ երեխային հագեցնելու համար, առաջարկեք մյուս կուրծքը։
Կրծքով կերակրվող երեխան լրացուցիչ հեղուկի՝ ջրի, սամիթի եփուկի, թեյի, հյութերի կարիք չունի (նույնիսկ շոգ եղանակին)։

Մինչև 1 ամսականը մի՛ օգտագործեք ծծակներ։

Կերակրման միջև ընդմիջումը կարող է 1-3 ժամ լինել։ Մայրական կաթը դյուրամարս է, ստամոքսը կարող է արագ դատարկվել և կերակրումից մեկ ժամ անց երեխան կարող է կրկին ուտելու ցանկություն ունենալ։ Մի փոքր մեծանալով՝ մանկիկն ինքն է սահմանում ուտելու իր անհատական ռեժիմը։

Կերակրող մայրիկը հիմնականում կարող է ուտել ամեն ինչ, չկա որևէ սահմանափակում: Սննդակարգը պետք է ներառի բազմազան սնունդ, որպեսզի կարողանա լրացնել կալորիաների, վիտամինների ու մակրո-միկրո էլեմենտների պահանջը, որոնց կարիքը ունի թե՛ նոր ծննդաբերած մոր օրգանիզմը, թե՛ երեխայի օրգանիզմը:
Վերջին նորություններ
18 Նոյեմբեր
Երեխաներ և կենդանիներ․ համատեղ անվտանգ կեցության կանոնները
18 Նոյեմբեր
Երեխայի աճը
11 Նոյեմբեր
Բաց դռների օր «Ուիգմոր»-ում՝ նվիրված շաքարային դիաբետի համաշխարհային օրվան
11 Նոյեմբեր
Ի՞ՆՉ Է ՇԱՔԱՐԱՅԻՆ ԴԻԱԲԵՏԸ
07 Նոյեմբեր
ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ․ ԷՆԴՈԿՐԻՆՈԼՈԳԻԱ
01 Նոյեմբեր
Valley Children’s Healthcare-ի այցը Ուիգմոր, Սեպտեմբեր 2025
23 Հոկտեմբեր
Աճից մինչև սեռահասունացում շվեդ մանկական էնդոկրինոլոգը՝ Հայաստանում
20 Հոկտեմբեր
Կրծքով կերակրման մասնագետ
17 Հոկտեմբեր
Շվեդիայի առաջատար մանկական էնդոկրինոլոգը՝ Հայաստանում
17 Հոկտեմբեր
Կրծքագեղձի ուռուցքաբանական վիրաբուժական ծառայություններ