
«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի մանկական ներզատաբանության ծառայությունը տրամադրում է խորհրդատվություն և բուժում ներզատիչ համակարգի մի շարք խնդիրների կապակցությամբ՝ մասնավորապես.
• շաքարային դիաբետ՝ ինսուլինային պոմպի տեղադրում, գլյուկոզայի շարունակական մոնիթորինգի համակարգերի տեղադրում
• աճի հորմոնի անբավարարություն՝ այդ թվում դիսպանսեր հսկողություն և դեղորայքի տրամադրում
• վահանաձև գեղձի հիվանդություններ՝ հիպոթիրեոզ, հիպերթիրեոզ, աուտոիմուն թիրեոիդիտ,
• հարվահանաձև գեղձերի հիվանդություններ,
• հիպոթալամո-հիպոֆիզար համակարգի հիվանդություններ՝ ոչ շաքարային դիաբետ, հիպոֆիզար նանիզմ, հիպոպիտուիտարիզմ,
• մակերիկամների հիվանդություններ՝ մակերիկամի կեղևի բնածին դիսֆունկցիա, Ադիսոնի հիվանդություն, ֆեոքրոմոցիտոմա,
• սեռական գեղձերի հիվանդություններ` վաղաժամ սեռահասունացում, սեռահասունացման հապաղում, հիպոգոնադիզմ
• ճարպակալում, մազակալում, ձվարանների պոլիկիստոզ և այլն:
ԼԻՑԵՆԶԻԱ Կ-ԲՕ-003356
ԼԻՑԵՆԶԻԱ Կ-ԲՕ-003481
2021թ․- առ այսօր «Ուիգմոր կանաց և երեխաների հիվանդանոց»՝ ներզատաբան
2021թ․ «Մատերիա Մեդիկա Հոլդինգ» կազմակերպություն՝ ավագ բժշկական ներկայացուցիչ, ՀՀ-ում դեղազգոնության պատասխանատու
2010 - 2011թթ․ «Սանոֆի Ավենտիս» կազմակերպություն՝ բժշկական ներկայացուցիչ
2009 - 2010թթ․ «Գերոֆարմ« կազմակերպություն՝ բժշկական ներկայացուցիչ
2008թ․- առ այսօր «Արաբկիր մանկական պոլիկլինիկա» ՓԲԸ(ներկայումս՝ ՛՛Նոր Արաբկիր ԱԿ ՓԲԸ)՝ էնդոկրինոլոգ
2007 - 2008թթ․ «World medicine» կազմակերպություն՝ բժշկական ներկայացուցիչ
2004 - 2006թթ․ ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի էնդոկրինոլոգիայի ամբիոն, կլինիկական օրդինատուրա «Էնդոկրինոլոգիա» մասնագիտությամբ
1993 - 1999թթ․ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան՝ բուժական գործ
Դասընթացներ, սերտիֆիկատներ
2019թ․ Ռեպրոդուկտիվ էնդոկրինոլոգիայի արդի հարցեր
2019թ․ Կլինիկական էնդոկրինոլոգիայի ժամանակակից հարցեր
2012թ․ Գինեկոլոգիական էնդոկրինոլոգիայի ժամանակակից խնդիրները,