Ուիգմոր` երրորդ մակարդակի հիվանդանոց
11 Հուլիս 2023
Ըստ ՀՀ առողջապահության նախարարի 2023թ․ հուլիս 6-ի No 3350–Ա հրամանի՝ «Ուիգմոր հիվանդանոց երեխաների համար» բժշկական կենտրոնին շնորհվել է երրորդ մակարդակ։
Երրորդ մակարդակ հիվանդանոցին շնորհվում է, եթե վերջինս․
- Ենթակառուցվածքների և առաջարկվող ծառայությունների առումով համապատասխանում է սահմանված ամենաբարձր մակարդակին:
- Կարող է կազմակերպել ծանր ընթացքով, ինչպես նաև հազվադեպ հանդիպող, քրոնիկ հիվանդությունների վարումը:
- Ունի սանավիացիայի ծառայություն, և ապահովում է ծանր, վերակենդանացման միջոցառումներ և հսկողություն պահանջող հիվանդների տեղափոխում մարզերից Երևան։
Սա պետության արժանի գնահատականն է մեր թիմին, ով մշտապես մեծ պատասխանատվությամբ
կատարում է իր աշխատանքը։