«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց» -ի նորաբաց ծառայության բժիշկներն իրականացնում են դիմածնոտային շրջանի պաթոլոգիաներով երեխաների կոնսերվատիվ և վիրահատական բուժում՝ համապատասխան համաշխարհային ստանդարտներին։ Ծառայությունը հագեցած է անհրաժեշտ ամենաժամանակակից տեխնիկայով և գործիքներով։
Իրականացվում են տարաբնույթ ախտահարումների մասնագիտացված բուժում, որոնցից են՝
- Ծնոտների ատամնածին (օդոնտոգեն) բորբոքային հիվանդություններ
- Հարծնոտային և պարանոցի հյուսվածքների ոչ օդոնտոգեն բորբոքային հիվանդություններ
- Դիմածնոտային շրջանի վնասվածքներ
- Թքագեղձերի ախտահարումներ
- Քունք-ստործնոտային հոդի հիվանդություններ
- Ծնոտների, հարծնոտային հյուսվածքների և պարանոցի ուռուցքներ և ուռուցքանման գոյացություններ
- Վերին շրթունքի և քիմքի բնածին ճեղքվածքներ (ժողովրդի մեջ հայտնի, որպես նապաստակի շրթունք և գայլի երախ)
- Լեզվի և վերին շրթունքի սանձիկների բնածին անկանոնություններ
Կրթություն
2004 - 2009
Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան
2009 - 2012
Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան, կլինիկական օրդինատուրա
Դասընթացներ, սերտիֆիկատներ
2022
Ցավի Ակադեմիա
2019
I-st AAMFOS Կոնգրես
2019
Սրտաբանության Եվրակովկասյան 7-րդ համաժողով
2019
Պարադոնտի հիվանդությունները վաղ հասակում
2019
Եկատիրինբուրգում կլասիֆիկացիայի բարձացման կուրս "Դիմածնոտային վիրաբույժ" մասնագիտությամբ
2018
Մանկական ստոմատոլոգիայի արդի խնդիրները
2018
Մանկական վիրաբույժների և նյարդավիրաբույժների մանկական կոնֆերանս
2018
«Գլխի և պարանոցի ուռուցքների վիրաբուժական բուժում» միջազգային կոնֆերանս
2013
«Կաթվածի բուժումը 2013»
2012
Մանկաբույժ բժիշկների կոնֆերանս
2010
Միջազգային կոնֆերանս նվիրված ԵՊԲՀ ի հիմնադրման 90 ամյակին
2009
Ուռուցքաբանության առաջին համատեղ կոնգրես
Աշխատանքային փորձ
2022 – մինչ օրս
Wigmore Hospital For Children, դիմածնոտային վիրաբուժության ծառայության ղեկավար
2012 - 2022
"Սուրբ Աստվածամայր" ԲԿ, դիմածնոտային վիրաբույժ,
2022 - 2023
Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի Մանկական Ստոմատոլոգիայի և Օրթոդոնտիայի ամբիոնում ասիստենտ
2023
“Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ” Գլխի և պարանոցի վիրաբուժության ամբիոնում ասիստենտ
Անդամակցություն
2012 – մինչ օրս
«Դիմածնոտային վիրաբույժների և Բերանի Խոռոչի վիրաբույժների» ասոցիացիայի անդամ
Կրթություն
07.09.2016 – 29.08.2019
Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան, կլինիկական օրդինատուրա, դիմածնոտային վիրաբուժություն, Երևան, Հայաստան
05.2016 - 08.2016
ASST Papa Giovanni XXIII, բերանի խոռոչի և դիմածնոտային վիրաբուժության մասնագետ, Բերգամո, Իտալիա
09.2015 – 05.2016
Studio Progetto Սոց. Coop., EVS, կառուցենք Եվրոպան, Կորնեդո, Իտալիա
09.2008 – 06.2015
Մ.Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան, բակալավրիատ – մագիստրատուրա ատամնաբուժություն մասնագիտությամբ
Աշխատանքային փորձ
12.2022- մինչ օրս
Wigmore Hospital For Children, դիմածնոտային վիրաբույժ
04.2021 – 02.2022
«Օրթոդոնտիա» ատամնաբուժական կլինիկա, ատամնաբուժական վիրաբույժ, Կրասնոդար, Ռուսաստան
10.2021 – 02.2022
«Դեմոկրատ» ատամնաբուժական կլինիկա, ատամնաբույժ, Նովոռոսիյսկ, Ռուսաստան
08.2020 – 10.2021
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ, բերանի խոռոչի և դիմածնոտային վիրաբուժության մանկական բաժանմունք, բերանի խոռոչի և դիմածնոտային վիրաբույժ, Երևան, Հայաստան
09.2020 – 11.2020
«Վարդանանց» ԲԿ, ատամնաբույժ, Երևան, Հայաստան
05.2019 – 08.2020
«Նաիրի» ԲԿ, գլխի և պարանոցի ուռուցքաբանության բաժանմունք, դիմածնոտային վիրաբույժ, Երևան, Հայաստան
06.2019 – 08.2020
“TeliaStom” ստոմատոլոգիա, ատամնաբույժ - պարոդոնտոլոգ, Երևան, Հայաստան