«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց» -ի մանկական նյարդավիրաբուժական ծառայությունն իրականացնում է կենտրոնական նյարդային համակարգի տարբեր հիվանդությունների ախտորոշում, կոնսերվատիվ և վիրահատական բուժում, այդ թվում՝
- Գլխուղեղի և ողնուղեղի զարգացման արատներ՝ հիդրոցեֆալիա, Կիարի մալֆորմացիա, գանգուղեղային և ողնուղեղային ճողվածքներ (spina bifida), դիաստեմատոմիելիա և այլն
- Գանգի ռեկոնստրուկտիվ վիրահատություններ (սինդրոմային և ոչ սինդրոմային կրանիոսինոստոզ, գանգի դեֆեկտներ)
- Գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումներ և անոթային արատներ (իշեմիկ և հեմոռագիկ կաթվածներ, արտերիովենոզ և կավերնոզ մալֆորմացիաներ, անևրիզմաներ և այլն)
- Կենտրոնական նյարդային համակարգի բարորակ և չարորակ նորագոյացություններ
- Կենտրոնական նյարդային համակարգի ինֆեկցիոն, պարազիտար և սնկային հիվանդություններ
- Գանգուղեղային և ողնաշար-ողնուղեղային վնասվածքներ
- Նեյրոէնդոսկոպիա
- Սպաստիկություն և շարժողական այլ խանգարումներ
- Էպիլեպսիայի վիրաբուժություն
Նյարդավիրաբուժական ծառայությունը համալրված է ժամանակակից անհրաժեշտ բուժսարքավորումներով, պացիենտների բուժման տակտիկան քննարկվում է արտերկրի լավագույն մասնագետների հետ՝ հիմնվելով ապացուցողական բժշկության լավագույն ստանդարտների վրա։
Բազմաոլորտ թիմային աշխատանքի մշակույթը և ծառայության շուրջօրյա հասանելիությունը թույլ են տալիս անհետաձգելի բուժօգնություն պահանջող ամենաբարդ իրավիճակներում հասնել հնարավոր լավագույն արդյունքներին։
Նյարդավիրաբուժական ծառայությունն առաջարկում է բուժման ծրագիր, որը բուժում է հիվանդությունը և բարելավում կյանքի որակը:
Կրթություն
2016
Ատենախոսության պաշտպանություն, բ.գ.թ. թեզ «Մանկական օջախային էպիլեպսիայի վիրահատական բուժում»
2011 - 2014
Սանկտ Պետերբուրգի նյարդավիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտ, մանկական էպիլեպսիայի վիրաբուժության ասպիրանտուրա
2008 - 2011
Երևանի պետական բժշկական համալսարան, մանկական նյարդավիրաբուժության օրդինատուրա
2002 - 2008
Երևանի պետական բժշկական համալսարան, ընդհանուր բժշկություն,
Դասընթացներ, վկայականներ
2017
«Նեյրոէնդոսկոպիայի դասընթաց», Բուրդենկոյի անվան նյարդավիրաբուժության ինստիտուտ, Մոսկվա, Ռուսաստան
2018
«Նյարդաուռուցքաբանության դասընթաց», Զալցբուրգի բժշկական սեմինարներ, Զալցբուրգ, Ավստրիա
Աշխատանքային փորձ
2022 - առ այսօր
Wigmore Hospital For Children, նյարդավիրաբույժ
2015 - 2022
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ, մանկական նյարդավիրաբուժական բաժանմունք, նյարդավիրաբույժ, Երևան, Հայաստան,
2011-2015
Սանկտ Պետերբուրգի նյարդավիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտ, մանկական նյարդավիրաբուժական բաժանմունք, նյարդավիրաբույժ, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Կրթություն
09.2017 -07.2022
Երևանի պետական բժշկական համալսարան, նյարդավիրաբուժության ֆակուլտետ
09.2019 - 07.2017
Երևանի պետական բժշկական համալսարան, ընդհանուր բժշկության ֆակուլտետ
Աշխատանքային փորձ
12.2022 - առ այսօր
Wigmore Hospital For Children, նյարդավիրաբույժ
09.2020 - 12.2022
Սուրբ Աստվածամայր ԲԿ, նյարդավիրաբույժ
04.2019 - 01.2020
"Neurozentrum Bern", ներվիրահատական նեյրոմոնիթորինգի մասնագետ/նեյրոֆիզիոլոգ

Կրթություն
2021 - 2022
Առողջապահության կազմակերպում և կառավարում, Լոմա Լինդա համալսարան, Կալիֆորնիա, ԱՄՆ
2017
Մանկական նյարդավիրաբուժության մասնագիտական վերապատրաստում և կրթաթոշակ, Շեֆիլդի մանկական հիվանդանոց, Շեֆիլդ, Մեծ Բրիտանիա
2011 - 2014
Մանկական նյարդավիրաբուժության օրդինատուրա, Երևանի պետական բժշկական համալսարան, Երևան, Հայաստան
2005 - 2011
Երևանի պետական բժշկական համալսարան, ընդհանուր բժշկություն, բժշկի կոչում
Դասընթացներ, վկայականներ
2023
Նյարդավիրաբույժների համաշխարհային ֆեդերացիայի կրթական սիմպոզիումներ "մենինգիոմաներ, նյարդավնասվածքաբանություն, գլխուղեղի և ողնուղեղի վնասվածք" թեմայով
CAANS, WFNS/AASNS/MANS համագործակցության սեմինարներ՝ մանկական ուռուցքներ և մանկական գանգուղեղային վնասվածքներ.
2022
Սեմինարներ (Նյարդաուռուցքաբանություն, գանգուղեղային վնասվածքներ, Էնդոսկոպիկ միկրովիրաբուժական մոտեցումներ, էնդոսկոպիկ տրիվենտրիկուլոստոմիա, անհետաձգելի իրավիճակներ մանկական նյարդավիրաբուժությունում) կազմակերպված Նյարդավիրաբույժների Եվրոպական ասոցիացիայի կողմից
Նյարդաբանական վիրաբույժների միջերկրածովյան ասոցիացիայի (MANS) 3-րդ համագումար, Կահիրե, Եգիպտոս
Արևելաեվրոպական և միջերկրածովյան հանդիպում ուղեղային կաթվածի և զարգացման բժշկության համար, Երևան, Հայաստան
2021
Weill Cornell առցանց բժշկական սեմինար "նյարդավիրաբուժություն (գլխուղեղ)" թեմայով, Զալցբուրգ, Ավստրիա
Ամենամյա առցանց կոնգրես, Նյարդավիրաբուժական եվրոպական ասոցիացիա
2020
Գանգի հիմի պաթոլոգիաներ - 3 բաժիններ, Նյարդավիրաբույժների Եվրոպական ասոցիացիա,
Քիչ ինվազիվ նյարդաբանության եվրոպական միության կոնգրես,
Անոթային նյարդավիրաբուժություն, Նյարդավիրաբույժների Եվրոպական ասոցիացիա 7-րդ տարեկան ժողով
2019
Կենսակերպային բժշկության միջազգային կոնֆերանս (խորհրդատուի հավաստագրում), Կաունաս, Լիտվա
2018
Նյարդաբանության և նյարդավիրաբուժության սեմինարներ (գլխուղեղ) Զալցբուրգ, Ավստրիա
Մանկական վիրաբուժության և նյարդավիրաբուժության միջազգային գիտաժողով, Երևան, Հայաստան
2017
Նյարդավիրաբուժության եվրոպական կոնգրես, Նյարդավիրաբույժների Եվրոպական ասոցիացիա, Վենետիկ, Իտալիա
2016
Էպիլեպսիայի օրեր Հայաստանում, միջազգային գիտաժողով, Երևան, Հայաստան
2014
Առողջապահության 2-րդ համաշխարհային համաժողով, Ժնև, Շվեյցարիա
2013
Մանկական նյարդավիրաբուժության միջազգային միության թրեյնինգ, Մայնց, Գերմանիա
Ոչ իդիոպաթիկ էպիլեպսիաներին համապարփակ մոտեցում, CRSS, Դիլիջան, Հայաստան
2012
Վերապատրաստման դասընթաց սուր նյարդաբանության և նյարդաուռուցքաբանության ոլորտում, Նյարդավիրաբույժների Եվրոպական ասոցիացիա, Սարաևո, Բոսնիա և Հերցեգովինա
2011
Նյարդավնասվածքաբանություն, մանկական նյարդավիրաբուժության միջազգային դպրոց, Մոսկվա, Ռուսաստան
Էպիլեպտոլոգիա և պարոքսիզմալ վիճակներ, Միջազգային ֆորում, Երևան, Հայաստան
Աշխատանքային փորձ
2023 - մինչ օրս
Wigmore Hospital For Children, մանկական նյարդավիրաբույժ, Երևան, Հայաստան
2013 - 2023
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ, մանկական նյարդավիրաբույժ, Երևան, Հայաստան