«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց» -ը տրամադրում է մանկական գինեկոլոգիական ծառայություններ, որը համարվում է բժշկական պրակտիկա և վերաբերում է նորածինների, երեխաների և դեռահասների հեշտոցի, ամոթույքի, արգանդի և ձվարանների առողջությանը: Բացի այդ, կատարվում է արտաքին սեռական օրգանների և կրծքագեղձի զարգացման հետազոտում։ Մանկական հիվանդանոցի բժիշկները փոքրիկ պացիենտներին տրմադրում են բժշկական խորհրդատվություն սեռական օրգանների ձևավորման և սեռականության վերաբերյալ:

Կրթություն
2005 - 2011
Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան, ընդհանուր բժշկության ֆակուլտետ
2011 - 2015
Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան, կլինիկական օրդինատուրա՝ մանկաբարձություն և գինեկոլոգիա մասնագիտությամբ
2018 - 2019
Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան, կլինիկական օրդինատուրա՝ մանկական գինեկոլոգիա մասնագիտությամբ
Դասնթացներ, սերտիֆիկատներ
2017
Ակադեմիկոս Վ.Ի. Կուլակովի անվան մանկաբարձության, գինեկոլոգիայի և պերինատոլոգիայի գիտահետազոտկան կենտրոն, "Գինեկոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման ժամանակակից մեթոդներ երեխաների և դեռահասների շրջանում", Մոսկվա, ՌԴ
2017
Մոսկվայի Ի․Մ․ Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարանի մանկաբարձության, գինեկոլոգիայի և պերինատոլոգիայի ամբիոն, "Երեխաների և դեռահասների գինեկոլոգիա", Մոսկվա, ՌԴ
2021
Ակադեմիկոս Վ.Ի. Կուլակովի անվան մանկաբարձության, գինեկոլոգիայի և պերինատոլոգիայի գիտահետազոտկան կենտրոն, “Մայրական և մանկական մահացության նվազեցման ուղիները”, Մոսկվա, ՌԴ
2021
“Նորածնի առաջնային թիմային վերակենդանացման խորացված հմտությունների ձեռքբերում սիմուլյացիոն տեխնոլոգիաների կիրառմամբ” եռօրյա դասընթաց, Երևան ՀՀ
2022
“Մանկաբառձության և գինեկոլոգիայի ժամանակակից հարցեր” կատարելագործման դասընթաց (ԵՊԲՀ), Երևան ՀՀ
Մասնագիտացում
Մանկաբարձ-գինեկոլոգ, մանկական գինեկոլոգ
Աշխատանքային փորձ
2022- մինչ օրս
Wigmore Clinic, մանկական գինեկոլոգ
01.2022 – մինչ օրս
"Աստղիկ"ԲԿ մանկաբարձ-գինեկոլոգ
2017 - 2022
Շենգավիթ ԲԿ,մանկաբարձ-գինեկոլոգ, մանկական գինեկոլոգ