

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի ծննդօգնության ծառայությունն իրականացվում է ամբողջ ծավալով և ներառում է հետևյալ բաժինները՝
- կանանց խորհրդատվություն
- մանկաբարձություն
- հղիության ախտաբանություն
- նորածնային
Հղիության պլանավորումը, հսկողությունը, ծննդալուծումը և հետծննդյան շրջանի վարումը իրականացվում է բացառապես ապացուցողական բժշկության հիման վրա` հիմք ընդունելով ՀՀ ԱՆ կողմից սահմանված հղիության վարման չափորոշիչները և Մանկաբարձների և Գինեկոլոգների Ամերիկյան Քոլեջի (ACOG) ուղեցույցները և գործելակերպերը։
Առաջին անգամ Հայաստանում ներդրվում է LDR (Labor, Delivery, and Recovery) համակարգը։ Նախածննդյան շրջանը, ծննդաբերությունը, ինչպես նաև հետծննդյան շրջանը կինն անցկացնում է հարմարավետ պայմաններով և համապատասխան կահավորումով՝ տրանսֆորմեր մահճակալով հագեցած սենյակում՝ հոգատար բժշկական անձնակազմի հսկողությամբ։ Ծննդաբերական ցավի կառավարումը իրականացվում է ինչպես դեղորայքային, այնպես էլ ոչ դեղորայքային մեթոդներով, մասնավորապես նաև հիդրոթերապիայի միջոցով՝ երբ հղի կինը, տաք ջրում ընկղմվելով, կարողանում է ֆիզիկապես ավելի լավ, հանգիստ և թուլացած զգալ։



Հիմնվելով ապացուցահեն բժշկության, բարձր որակ և բացառիկ բուժառուակենտրոն մոտեցման վրա մեր հոգատար բուժանձնակազմը աշխատում է, որպեսզի յուրաքանչյուր երեխայի ծնունդը մայրիկի համար լավագույն փորձառությունը լինի։
ԼԻՑԵՆԶԻԱ Կ-ԲՕ-003620
ԼԻՑԵՆԶԻԱ Կ-ԲՕ-003645
2023թ․-ից առ այսօր
Ուիգմոր Կանանց և Երեխաների Հիվանդանոց Կանանց առողջության ծառայության պատասխանատու
2014թ- 2023թ.
Սլավմեդ ԲԿ ծննդատան վարիչ
2013-2014թթ.
Բեգլարյան ԲԿ որպես բուժ գծով փոխտնօրեն
2002-2013թթ.
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ որպես ծննդատան վարիչ
1999-2002թթ.
Մալաթիա ԲԿ, ծննդօգնության գծով փոխտնօրեն
2000թ.-ից
ՀՀ Հայկական Վիրաբուժություն XXI պրոֆեսիոնալների միություն, իսկական անդամ
1995-1999թթ.
4-րդ ծննդատուն, բուժ գծով փոխտնօրեն
1997թ-ից
բժիշկների վերապատրաստման ինստիտուտի մանկաբարձության և գինեկոլոգիայի, այնուհետև ԵՊԲՀ Շարունակական բժշկության ֆակուլտետի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի ասիստենտ, այնուհետև ՝ դոցենտ
1988-1995թթ.
ՄՄԱՊԳՀԿ կրտսեր գիտաշխատող, մանկաբարձական բաժանմունքի վարիչ
1983-1988թթ.
Լենինականի ծննդատուն, մանկաբարձ-գինեկոլոգ
1982-1983 թթ.
Ինտերնատուրա, Ք. Երևան 2-րդ կլինիկական ծննդատուն
1976-1982 թթ.
ԵՊԲՀ, բուժական ֆակուլտետ
Աշխատանքային փորձ
2024-ից
Մանկաբարձ-գինեկոլոգ, «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»:
2015-2024
Մանկաբարձ-գինեկոլոգ, «Սլավմեդ» ԲԿ:
Մանկաբարձության վարպետության դաս (Masterclass in Obstetrics)
10/2022 – 08/2023
Նյու Յորք Բասեթ բժշկական կենտրոն - վարպետության դասը կազմակերպվել է «Ուիգմոր Գրուփ»-ի նախաձեռնությամբ և անցկացվել է ԱՄՆ-ում աշխատող մանկաբարձության և գինեկոլոգիայի անվանի պրոֆեսորների կողմից:
2010-2014
Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան - Մանկաբարձության և գինեկոլոգիայի գծով մասնագետ։
2004- 2010
Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Ընդհանուր բժշկության ֆակուլտետ՝ բուժական գործ մասնագիտություն։
2018 - 2022թթ․ Երևանի Պետական բժշկական համալսարան՝ Մանկաբարձություն և գինեկոլոգիա-կլինիկական օրդինատուրա «Էրեբունի» Բկ
2025թ․ առ այսօր Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց՝ մանկաբարձ-գինեկոլոգ
2025թ․ առ այսօր Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն՝ մանկաբարձ-գինեկոլոգ
Գործունեություն
2023 - մինչ այսօր «Ուիգմոր Կանանց և Երեխաների Հիվանդանոց», Մանկաբարձ-գինեկոլոգ
2022-2023թթ․ «Վ․ Ավագյանի» անվան ԲԿ, Մանկաբարձ-գինեկոլոգ
2019-2022թթ․ ARCT, Բժիշկ-խորհրդատու
2017-2019թթ․ «Շենգավիթ» ԲԿ, Մանկաբարձ-գինեկոլոգ
2011- 2022թթ․ «Նորմեդ» ԲԿ, Մանկաբարձ-գինեկոլոգ
2007-2011թթ․ «Արթմեդ» ԲՎԿ, Մանկաբարձ-գինեկոլոգ
Կրթություն
2005թ․ Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարան
2005-2007թթ․ Կլինիկական օրդինատուրա՝ Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ֆակուլտետը
Վերապատրաստումներ
2007թ․ Սանկտ-Պետերբուրգ Մեչնիլովի ինստիտուտ, Մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոն, «Կոլպոսկոպիայի հիմունքներ»
2015թ․ Երևան «Գերձայնային ախտորոշումը մանկաբարձությունում և գինեկոլոգիայում»
2015թ․ Սանկտ-Պետերբուրգ Դ․Օ․ ՕՏՏԻ անվ․ ԳՀԿ «Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներ»
2018թ․ Սանկտ-Պետերբուրգ Դ․Օ․ ՕՏՏԻ անվ․ ԳՀԿ «Լապարոսկոպիա, հիստերոսկոպիա գինեկոլոգիայում»
2020թ․ Կրասնոդարի հետբուհական վերապատրաստման կենտրոն «Մանկաբարձություն և գինեկոլոգիա»