Փնտրում ենք Գինեկոլոգ
01 Օգոստոս 2023

Ուիգմոր բժշկական կենտրոնը փնտրում է փորձառու գինեկոլոգների` հիվանդանոցի նորաստեղծ գինեկոլոգիական բաժանմունքում աշխատելու համար։

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

·      Գինեկոլոգիական պաթոլոգիաների ախտորոշում և բուժում

·      Ամբուլատոր խորհրդատվությունների իրականացում և խորհրդատվական թերթիկների կազմում

•      Լաբորատոր և ճառագայթաբանական հետազոտությունների արդյունքների վերլուծություն

•      Բուժառուների պատշաճ հսկողության իրականացում

•      Բուժման սխեմաների կազմում և/կամ փոփոխություն հիմնվելով ապացուցողական բժշկության վրա

 

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

•      Բժշկի որակավորում, հավաստագիր

•      Առնվազն 3 տարվա աշխատանքային  փորձ որպես գինեկոլոգ

•      Գինեկոլոգիական հիվանդությունների վարմանը և բուժմանը առնչվող նորմատիվների իմացություն

•      Գինեկոլոգիական   ամբուլատոր միջամտություններ իրականացնելու կարողություն 
 

ԱՅԼ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

•      Համակարգչային Microsoft Office ծրագրերի իմացություն

•      Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն: Անգլերենի իմացությունը պարտադիր է։ 

•      Շարունակական ինքնակրթության և կատարելագործման ձգտում

•      Կազմակերպության էթիկայի կանոնակարգի պահպանում

•      Թիմում աշխատելու պատրաստակամություն և կարողություն 

•      Սրտացավ և բարեխիղճ վերաբերմունք յուրաքանչյուր բուժառուի նկատմամբ 

•      Նոր սերնդին ուսուցանելու պատրաստակումություն

 

Համապատասխան մասնագետները կարող են ուղարկել իրենց CVն careers@wigmore.am էլ. հասցեին՝ վերնագիր դաշտում գրելով «Գինեկոլոգ»:

Դիմելու վերջնաժամկետ՝  15 օգոստոսի 2023թ․

Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջներին համապատասխանող դիմորդները։