Ուիգմոր Կանանց ԵՎ Երեխաների Հիվանդանոց
Մեր մասին

Յուրաքանչյուր կյանք արժանի է գերազանց բուժօգնության, ինչն էլ «Ուիգմոր Կանանց և Երեխաների Հիվանդանոց»-ի արժեքների հիմնաքարն է: Մեր հիվանդանոցի նպատակն է դառնալ նշաձող Հայաստանի առողջապահական ծառայությունների ոլորտում: Այս ամենին հասնելուն օգնում են մեր հիմնական արժեքները՝

Պրոֆեսիոնալիզմ․ Հիվանդանոցում ստեղծված են բոլոր պայմանները հիվանդների առավելագույն հարմարավետությունը և բուժման բարձր որակն ապահովելու համար: Ոլորտի փորձառու մասնագետներն աշխատում են մեծ նվիրումով՝ ապահովելով այցելուների հարմարավետությունն ու հոգատար խնամքը: Աշխարհի խոշորագույն գիտակրթական կենտրոնների հետ համագործակցելով՝ նորարարական մոտեցումների շնորհիվ, բարելավում ենք մեր այցելուների կյանքի որակը։

Համագործակցություն, թիմային աշխատանք․ «Ուիգմոր Կանանց և Երեխաների Հիվանդանոց»-ի հաջողության մեծագույն գրավականը թիմային աշխատանքն է, ինչպես նաև Եվրոպայի, ԱՄՆ-ի լավագույն հիվանդանոցների մասնագետների հետ ունեցած կապերը, որոնք շարունակաբար աջակցում են մեր բժշկական անձնակազմի կրթության և բարդագույն դեպքերի վարման գործում:

Նվիրումը մեր աշխատանքին․ «Ուիգմոր Կանանց և Երեխաների Հիվանդանոց»-ը դինամիկ և ընդլայնվող բժշկական կենտրոն է, որի անձնակազմի գործունեության հիմքում ընկած է ապացուցողական բժշկությունը: հիվանդանոցի նպատակն է կառուցել արդյունավետ թիմային աշխատանքի և որակի մշակույթ՝ ապահովելով անվտանգ և յուրահատուկ խնամք բոլոր բաժանմունքներում:

Մենք հպարտ ենք մեր ստեղծածով և շարունակելու ենք առաջ գնալ՝ մեր երկրում առողջապահության ոլորտը զարգացնելու և մարդկանց արժանապատիվ բուժօգնությամբ ապահովելու գործում։


Տնօրեն՝ Զավեն Քոլոյան

Կառուցվածք
Զավեն Քոլոյան
Զավեն Քոլոյան
Հիմնադիր տնօրեն
Զավեն Քոլոյան
Պաշտոն
Հիմնադիր տնօրեն
Բժիշկ Զավեն Քոլոյանը ողնաշարի օրթոպեդ վիրաբույժ է, «Wigmore Group» առողջապահական ցանցի համահիմնադիրն ու գլխավոր գործադիր տնօրեն է։ Ցանցը ներառում է «Ուիգմոր Կանանց և Երեխաների Հիվանդանոց», «Ուիգմոր Քլինիկ» և «Ուիգմոր Ընտանեկան Առողջության Կենտրոնը»։

Տնտեսագիտության բակալավրի աստիճան ստանալով Երևանի պետական համալսարանում՝ պարոն Կոլոյանը հետագայում ստացել է բժշկական կրթություն Երևանի պետական բժշկական համալսարանում։ Իր մասնագիտական զարգացումը շարունակելով՝ նա ուսումը շարունակել է Հարվարդի Բժշկական Դպրոցում և ավարտել է վիրաբուժական առաջնորդության և հիվանդանոցային կառավարման հետբուհական ծրագրերը։

Բժիշկ Քոլոյանը առողջապահական ոլորտում հանդես է գալիս որպես վիրաբույժ, ձեռնարկատեր և բարձր մակարդակի ղեկավար՝ տարիներ շարունակ ղեկավարելով մի շարք բժշկական հաստատություններ։

Իր ղեկավարությամբ նա էական դեր է խաղացել Հայաստանում ժամանակակից արևմտյան փորձին համահունչ առողջապահական համակարգի ձևավորման մեջ՝ նպաստելով հիվանդների սպասարկման բարձր որակին և բժշկական նորարարությունների զարգացմանը տարածաշրջանում։

Հրաչուհի Ղազարյան
Հրաչուհի Ղազարյան
Բուժական գծով փոխտնօրեն
Հրաչուհի Ղազարյան
Պաշտոն
Բուժական գծով փոխտնօրեն
Բժիշկ Հրաչուհի Ղազարյանը (MD, PhD) ընդհանուր մանկաբուժության ոլորտի առաջատար մասնագետներից է, ով ունի բազմամյա փորձ կլինիկական գործունեության, բժշկական կրթության և առողջապահության կառավարման ոլորտներում։ 2022 թ․ դեկտեմբերից նա զբաղեցնում է «Ուիգմոր Կանանց և Երեխաների Հիվանդանոց»-ցի բժշկական գծով գլխավոր տնօրենի պաշտոնը, իսկ 2023 թ․ հունվարից՝ Առողջապահության ազգային ինստիտուտի Ընդհանուր մանկաբուժության և մանկաբուժական ենթասպեցիալիզացիաների բաժանմունքի ղեկավարի պաշտոնը։

Իր մասնագիտական գործունեության ընթացքում բժիշկ Ղազարյանն իրականացրել է մի շարք առանցքային ղեկավար դերեր՝ այդ թվում՝ «Ուիգմոր Քլինիկ»-յի ընդհանուր մանկաբուժական ծառայության ղեկավար (2018–2022) և «Արաբկիր» միացյալ բժշկական կենտրոնի մեկուսարաններով մանկաբուժական բաժանմունքի ղեկավար (2014-2018)։

Նա ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը 2006 թվականին և 2009 թվականին ավարտել է ռեզիդենտուրան՝ մասնագիտանալով ընդհանուր մանկաբուժության մեջ՝ Առողջապահության ազգային ինստիտուտում։ 2018–2020 թթ․ նա ուսանել է Հարվարդի բժշկական դպրոցում, մասնակցելով Մանկաբուժական առաջնորդության հետբուհական ծրագրին։ 2021 թվականին պաշտպանել է բժշկական գիտությունների թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով գիտական աստիճան։

Մասնագիտական աճի նկատմամբ իր հետևողական վերաբերմունքն արտացոլվում է միջազգային կրթական և կլինիկական ծրագրերին մասնակցությամբ։ Նա վերապատրաստումներ է անցել մի շարք առաջատար բժշկական հաստատություններում, այդ թվում՝

Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցում (ԱՄՆ), Գրացի համալսարանական կլինիկայում (Ավստրիա), Ցյուրիխի համալսարանական հիվանդանոցում (Շվեյցարիա) և Բրիստոլի Թագավորական մանկական հիվանդանոցում (Մեծ Բրիտանիա)։

Բժիշկ Ղազարյանը ակտիվորեն ներգրավված է մասնագիտական համայնքում․ նա հանդիսանում է Հայաստանի մանկաբուժական ասոցիացիայի անդամ, իսկ 2014–2022 թթ․ ընթացքում եղել է Հայաստանի ներկայացուցիչը Մանկաբուժական վարակիչ հիվանդությունների եվրոպական ընկերակցությունում (ESPID)։ Նա հեղինակել է ավելի քան 20 գիտական հրապարակում, որոնք էական ներդրում են ունեցել մանկաբուժության ոլորտի զարգացման գործում։

Բացի մասնագիտական նվաճումներից, բժիշկ Ղազարյանը երեք դստեր հոգատար մայր է։

Տաթևիկ Քոլոյան
Տաթևիկ Քոլոյան
Զարգացման գծով փոխտնօրեն
Տաթևիկ Քոլոյան
Պաշտոն
Զարգացման գծով փոխտնօրեն
Տաթևիկ Քոլոյանը հանրային քաղաքականության և կառավարման փորձառու մասնագետ է՝ Հայաստանում կայուն զարգացմանն ուղղված ծրագրեր մշակելու և իրականացնելու մեծ փորձով:
Նա ներկայումս զբաղեցնում է Ուիգմոր Գրուփ ՓԲԸ-ի Զարգացման գծով փոխտնօրենի պաշտոնը՝ համակարգելով հիվանդանոցի միջազգային գործընկերությունները, հանրային հաղորդակցությունը և կրթական-սոցիալական ծրագրերը՝ խթանելով ոլորտի զարգացումն ու համակարգային բարեփոխումները:

Տաթևիկն ունի 22 տարվա աշխատանքային փորձ, ներառյալ զբաղեցրած առանցքային պաշտոնները Միավորված Ազգերի Կազմակերպության հայաստանյան գրասենյակում, որտեղ նա ղեկավարել է Նորարարության և ԿԶՆ ֆինանսական պորտֆելը և նպաստել Հայաստանում բնապահպանության և կայուն զարգացմանն ուղղված ծրագրերին:

Տաթևիկը Լոնդոնի Համալսարանի Հանրային քաղաքականության և կառավարման ֆակուլտետի հետբուհական կրթության, ինչպես նաև Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի շրջանավարտ է:

Տաթևիկ Քոլոյանն ամուսնացած է, ունի երկու որդի և մեկ դուստր։

Շահանե Մնացականյան
Շահանե Մնացականյան
Գործառնական գծով փոխտնօրեն
Շահանե Մնացականյան
Պաշտոն
Գործառնական գծով փոխտնօրեն
Շահանե Մնացականյանը ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական գործի ֆակուլտետը։ Այնուհետև ստացել է երկրորդ բակալավրի աստիճան Հանրային առողջապահության ոլորտում Ամերիկյան համալսարանում։ Նա երեք տարի զբաղեցրել է Առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնների Որակի վերահսկման մենեջերի պաշտոնը։

Շահանեն աշխատել է նաև որպես ԱՀԿ հայաստանյան գրասենյակի Ազգային լաբորատոր խորհրդատու, ինչպես նաև՝ Առողջապահության նախարարության Լաբորատոր որակի աուդիտոր։ Այնուհետև շարունակել է իր ուսումը Հարվարդի Բժշկական դպրոցի հետբուհական ծրագրում՝ մասնագիտանալով առողջապահության որակի, անվտանգության, ինֆորմատիկայի և առաջնորդության ոլորտներում։

Ներկայումս նա զբաղեցնում է Ուիգմոր Կանանց և Երեխաների Հիվանդանոցի Գործառնական տնօրենի և Ուիգմոր Քլինիկյի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնը պաշտոնը։ Ներկայում նա անցնում է կլինիկական պատրաստություն Հայաստանի Ազգային առողջապահության ինստիտուտի համաճարակաբանության բաժնում։

Ահարոն Բարսեղյան
Ահարոն Բարսեղյան
Փոխտնօրեն
Ահարոն Բարսեղյան
Պաշտոն
Փոխտնօրեն
Կարեն Ակոպյան
Կարեն Ակոպյան
Աշխատակազմի ղեկավար
Կարեն Ակոպյան
Պաշտոն
Աշխատակազմի ղեկավար
Կարեն Ակոպյանը դիմածնոտային վիրաբույժ է և առողջապահության կազմակերպիչ՝ կլինիկական և բժշկական կրթության կազմակերպման երկարամյա փորձառությամբ:

Ներկայումս «Ուիգմոր Կանանց և Երեխաների հիվանդանոց»-ի աշխատակազմի ղեկավարն է, ինչպես նաև աշխատում է որպես դիմածնոտային վիրաբույժ «Ուիգմոր Քլինիք»-ում:

Նախկինում դր․ Ակոպյանը զբաղեցրել է տարբեր պաշտոններ Երևանի Պետական Բժշկական Համալսարանում, ներառյալ ԲՈւՀ-ի աշխատակազմի ղեկավար, դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի ավագ դասախոս, ռեկտորի խորհրդական և ՏՏ բաժնի ղեկավար: Նա նաև ղեկավարել է Ստոմատոլոգիայի գերազանցության կրթության կենտրոնը և աշխատել որպես փոխտնօրեն «ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ» բժշկական կենտրոնում:

Դր․ Ակոպյանն ավարտել է Երևանի Պետական Բժշկական Համալսարանը, որտեղ ավարտել է իր օրդինատուրան, այնուհետև ասպիրանտուրան՝ ստացել է բժշկական գիտությունների թեկնածուի աստիճան, ինչպես նաև բիզնես վարչարարության մագիստրոսական (MBA) աստիճան: Նա հրապարակել է մեկ ուսումնական ձեռնարկ և 11 գիտական հոդվածներ հայկական և միջազգային ամսագրերում:

Բացի իր մասնագիտական գործունեությունից, դոկտոր Ակոպյանը զբաղվում է գեղանկարչությամբ և բանաստեղծություններ է գրում: Նրա ստեղծագործությունները արտացոլում են իր ներքին աշխարհը և սերը մարդասիրության և արվեստի նկատմամբ։

Դոկտոր Ակոպյանը ամուսնացած է ունի երկու դուստր և մեկ որդի:

Նարինե Նավասարդյան
Նարինե Նավասարդյան
Հիվանդանոցային գործընթացների համակարգող (Կանանց առողջության բլոկ)
Նարինե Նավասարդյան
Պաշտոն
Հիվանդանոցային գործընթացների համակարգող (Կանանց առողջության բլոկ)
Բժիշկ Նարինե Նավասարդյանը մանկաբարձ-գինեկոլոգ է՝ կլինիկական գործունեության և դասավանդման երկարամյա փորձառությամբ: Աշխատում է Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցում որպես Կանանց առողջության ծառայությունների հիվանդանոցային գործընթացների համակարգող և մանկաբարձ-գինեկոլոգ:

Բժիշկ Նավասարդյանի մասնագիտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է վերարտադրողական առողջությունը, էնդոկրին և դեռահասների գինեկոլոգիան։ Շուրջ քսան տարի դասավանդել է մանկաբարձություն և գինեկոլոգիա Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանում։

Ավարտել է Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, այնուհետև մասնագիտացել է Օտտի անվան մանկաբարձության և գինեկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտում։ Ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանը՝ ստանալով հանրային առողջապահության մագիստրոսի կոչում։