Ուիգմոր Կանանց ԵՎ Երեխաների Հիվանդանոց
Գաստրոշիզիս. երբ բացակայում է նորածնի որովայնի պատը (Հանրային հեռուստաընկերության անդրադարձը)
Գաստրոշիզիս. երբ բացակայում է նորածնի որովայնի պատը (Հանրային հեռուստաընկերության անդրադարձը)
04 Դեկտեմբեր 2025
Գաստրոշիզիսը բնածին արատ է, երբ ներարգանդային շրջանում պտղի որովայնի առաջային պատը ամբողջությամբ չի ձևավորվում, և աղիների մի հատված զարգանում է որովայնի խոռոչից դուրս՝ արտաքին միջավայրում։
Գաստրոշիզիսի դեպքում թե՛ ներարգանդային, թե՛ ծննդաբերական, թե՛ վիրահատական և թե՛ հետվիրահատական փուլերում առկա են լուրջ ռիսկեր, որոնք պահանջում են բազմամասնագիտական թիմի համադրված աշխատանք․
- գինեկոլոգներ և մանկաբարձներ՝ արատի վաղ հայտնաբերման, հղիության առանձնահատկությունների կառավարման և ծննդաբերության ճիշտ պլանավորման համար,
- նեոնատոլոգներ՝ նորածնի կայունացման, նախավիրահատական և հետվիրահատական ինտենսիվ խնամքի համար,
- անեսթեզիոլոգներ՝ անվտանգ և առանց բարդությունների անզգայացման համար
- նորածնային վիրաբույժներ, որոնք իրականացնում են աղիների վերադարձը նորածնի որովայնային խոռոչ։
Այս դեպքը մեծ ուրախությամբ ու հպարտությամբ ենք կիսում մեր լսարանի հետ՝ ներկայացնելով ծնողների և բալիկի անցած դժվար, բայց հաղթահարած ճանապարհը։
Վերջին նորություններ
26 Փետրվար
Բնածին արատի շտկում վերականգնողական միջամտություն
24 Փետրվար
Մանկական օրթոպեդիան գործնականում․ մանկական օրթոպեդիայի միջազգային գիտաժողով
19 Փետրվար
Հարթաթաթությունից մինչև աճուկային ցավեր․ ե՞րբ գործ ունենք առողջական իրական խնդիրների հետ, իսկ երբ նորմայի
14 Փետրվար
Պլաստիկ ռեկոնստրուկտիվ վիրաբուժության և միկրովիրաբուժության ծառայություն
09 Փետրվար
Երեխան կուլ է տվել օտար մարմին․ առաջին օգնությունը
02 Փետրվար
Գեստացիոն դիաբետ․ պարզաբանում է էնդոկրինոլոգը
21 Հունվար
Արգանդի պարանոցի քաղցկեղ․ լիովին կանխարգելելի հիվանդությունը
15 Հունվար
Ո՞վ է զարգացման մանկաբույժը և ե՞րբ դիմել մասնագետին
13 Հունվար
Նորածինների հանկարծամահության համախտանիշ
07 Հունվար
«Մանկաբուժությունը գործնականում». Ուիգմորում ամփոփում են 2025-ի ծավալուն նախագիծը