Ուիգմոր Կանանց ԵՎ Երեխաների Հիվանդանոց
Պլաստիկ ռեկոնստրուկտիվ վիրաբուժության և միկրովիրաբուժության ծառայություն
Պլաստիկ ռեկոնստրուկտիվ վիրաբուժության և միկրովիրաբուժության ծառայություն
14 Փետրվար

Ուրախությամբ ներկայացնում ենք «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի պլաստիկ ռեկոնստրուկտիվ վիրաբուժության և միկրովիրաբուժության ծառայությունը և թիմը:

Ծառայությունը զբաղվում է վնասվածքների, բնածին արատների և ձեռքբերովի խնդիրների բուժմամբ՝ ապահովելով ֆունկցիոնալ և էսթետիկ բարելավում։

Թիմը անհետաձգելի միկրովիրաբուժական օգնություն է ցուցաբերում վերջույթների մանր և խոշոր անոթների, ծայրամասային նյարդերի, ջլերի վնասումներով, ինչպես նաև մասնակի կամ լրիվ անդամահատումներով 0-18 տարեկան երեխաներին։
Կատարվում են պլաստիկ-վերականգնողական պլանային վիրահատություններ վերջույթների և մարմնի տարբեր մասերի բնածին տարբերությունների ու արատների և կոպիտ հետվիրահատական կամ հետայրվածքային սպիների դեպքում։

Ծառայությանը և բժիշկներին կարող եք ծանոթանալ կից հղումով՝

Բժիշկների մոտ այց կարող եք ամրագրել http://www.wigmore.am կայքի միջոցով կամ զանգահարել 012345678: