Ուիգմոր Կանանց ԵՎ Երեխաների Հիվանդանոց
Հայ-ամերիկյան համագործակցության շնորհիվ առողջապահության ոլորտում բացվում են նոր հորիզոններ
Հայ-ամերիկյան համագործակցության շնորհիվ առողջապահության ոլորտում բացվում են նոր հորիզոններ
16 Սեպտեմբեր

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում սեպտեմբերի 2-ին տեղի ունեցավ Հայաստանի մանկաբուժության ոլորտի համար նշանակալի իրադարձություն. ստորագրվեց «Ուիգմոր»-ի և ԱՄՆ առաջատար մանկական հիվանդանոց Valley Children’s Healthcare-ի հետ համագործակցության երկրորդ փուլի հուշագիրը։Համագործակցության նպատակը Հայաստանի մանկական առողջապահության զարգացումն է՝ բժիշկների մասնագիտական փորձի փոխանակման և վերապատրաստման, ինչպես նաև բուժքույրական կրթության և որակի՝ միջազգային ստանդարտներ ներդնելու միջոցով։ «Ուիգմոր»-ի և Valley Children’s-ի համագործակցությունը պաշտոնապես մեկնարկեց 2023 թվականի նոյեմբերին՝ միջազգային հուշագրի ստորագրումով։ Հուշագրի ստորագրումից ի վեր ութ մասնագիտական փոխայցելություն է իրականացվել հիվանդանոցների միջև՝ ներառյալ ԱՄՆ-ի գործընկերների երկու այցերը Հայաստան։
Հիմնվելով հաջողված առաջին փուլի վրա՝ հաստատությունները մեկնարկում են համագործակցության երկրորդ փուլը՝ խորացնելով և ընդլայնելով թիրախային ուղղությունների զարգացումը։ Լրագրողների հետ զրույցում «Ուիգմոր Գրուփ»-ի հիմնադիր տնօրեն Զավեն Քոլոյանը նշեց, որ երբ որոշեցին մանկական հիվանդանոց կառուցել, նպատակն էր ստեղծել նմանը չունեցող, միջազգային չափանիշներին համապատասխան կենտրոն, ինչը մեծ պատվով իրականացվեց։

«Մեր նպատակն անփոփոխ է՝ վստահելի և անվտանգ բուժօգնությունը իրական դարձնել Հայաստանում յուրաքանչյուր երեխայի համար։ Հենց այս տրամադրվածությամբ էլ մեկնարկում ենք համագործակցության երկրորդ փուլը՝ խորացնելով և ընդլայնելով թիրախային ուղղությունների զարգացումը»,- ասաց Քոլոյանը։
Նրա հավաստմամբ՝ հիվանդանոցի ստեղծման ավելի երկարաժամկետ և կարևոր նպատակն է շարունակաբար զարգացնել և պահպանել «ուիգմորական» բժշկության որակը, և այդ հարցում իրենց օգնության եկան ԱՄՆ-ի գործընկերները։
Ամբողջական նյութը հասանելի է հղմամբ՝ https://armenpress.am/hy/article/1228745
Վերջին նորություններ
18 Նոյեմբեր
Երեխաներ և կենդանիներ․ համատեղ անվտանգ կեցության կանոնները
18 Նոյեմբեր
Երեխայի աճը
11 Նոյեմբեր
Բաց դռների օր «Ուիգմոր»-ում՝ նվիրված շաքարային դիաբետի համաշխարհային օրվան
11 Նոյեմբեր
Ի՞ՆՉ Է ՇԱՔԱՐԱՅԻՆ ԴԻԱԲԵՏԸ
07 Նոյեմբեր
ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ․ ԷՆԴՈԿՐԻՆՈԼՈԳԻԱ
01 Նոյեմբեր
Valley Children’s Healthcare-ի այցը Ուիգմոր, Սեպտեմբեր 2025
23 Հոկտեմբեր
Աճից մինչև սեռահասունացում շվեդ մանկական էնդոկրինոլոգը՝ Հայաստանում
20 Հոկտեմբեր
Կրծքով կերակրման մասնագետ
17 Հոկտեմբեր
Շվեդիայի առաջատար մանկական էնդոկրինոլոգը՝ Հայաստանում
17 Հոկտեմբեր
Կրծքագեղձի ուռուցքաբանական վիրաբուժական ծառայություններ