Ուիգմոր Կանանց ԵՎ Երեխաների Հիվանդանոց
«Մանկաբուժությունը գործնականում». Ուիգմորում ամփոփում են 2025-ի ծավալուն նախագիծը
«Մանկաբուժությունը գործնականում». Ուիգմորում ամփոփում են 2025-ի ծավալուն նախագիծը
07 Հունվար
Առողջապահությունը սկսվում է առաջնային օղակից։ Այս համոզմունքը «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի՝ համակարգային փոփոխություններ բերելու առաքելության հիմքում է։ «Մանկաբուժությունը գործնականում» կրթական նախագիծը ծնվեց հենց այս տրամաբանությամբ՝ որպես յուրօրինակ կրթական հարթակ, որտեղ հիվանդանոցն ու առաջնային օղակը կառուցում են վստահելի, ամուր մասնագիտական համագործակցություն։ Նախագծի առանցքային նպատակը առաջնային օղակի ուժեղացումն է՝ գիտելիքի, փորձի փոխանակման և միասնական մոտեցումների ձևավորման միջոցով, որպեսզի ընտանիքի առողջապահական ուղին սկսվի ճիշտ՝ առաջնային օղակից և շարունակվի համակարգված համագործակցությամբ։












Կրթությունը համակարգային մտածողության հիմքում
Ուիգմորի հիմնադրման առաջին իսկ տարիներից հիվանդանոցը իրականացնում է կրեդիտավորված կրթական ծրագրեր՝ հետևողականորեն ընդգրկելով Հայաստանի բոլոր մարզերը։ Նախագծի առաջին երկու տարիների ընթացքում Ուիգմորի կրթական թիմը երեք փուլով դասընթացներն անցկացրել է նախ Երևանում, ապա՝ մարզերում։

Կրթությունը համակարգային մտածողության հիմքումՈւիգմորի հիմնադրման առաջին իսկ տարիներից հիվանդանոցը իրականացնում է կրեդիտավորված կրթական ծրագրեր՝ հետևողականորեն ընդգրկելով Հայաստանի բոլոր մարզերը։ Նախագծի առաջին երկու տարիների ընթացքում Ուիգմորի կրթական թիմը երեք փուլով դասընթացներն անցկացրել է նախ Երևանում, ապա՝ մարզերում։
Ըստ Կ․ Աբելյանի՝ մանկաբուժական թիմի կողմից առաջարկվեց Երևանում շարունակական կրթական հանդիպումների գաղափարը՝ ամիսը մեկ հաճախականությամբ՝ այդպիսով մեկ հարթակում միավորելով մանկաբույժներին, ընտանեկան բժիշկներին և առաջնային օղակի մասնագետներին։

Առաջնային օղակի ուժեղացումը՝ որպես ռազմավարական նպատա
Ուիգմորում համոզված են՝ եթե առաջնային օղակը լինի ուժեղ, վստահելի և ֆունկցիոնալ, ապա հիվանդանոցները կզբաղվեն միայն այն դեպքերով, որոնք իսկապես պահանջում են հիվանդանոցային բուժօգնություն։

«Առաջնային օղակը առողջապահության «դարպասն» է, և այն պետք է վստահելի և ուժեղ լինի։ Մեր երկարաժամկետ նպատակներից մեկն այն է, որ Հայաստանում առաջնային օղակն այնքան ամուր և արդյունավետ լինի, որ մենք՝ որպես հիվանդանոց, թերբեռնված լինենք (ժպտում է, - խմբագիր)։ Ընտանիքը իր խնդրի դեպքում պետք է առաջին հերթին դիմի առաջնային օղակին և, միայն ըստ անհրաժեշտության, ուղղորդվի հիվանդանոց», - նշում է «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի բուժական գծով փոխտնօրեն Հրաչուհի Ղազարյանը։

Իրական դեպքեր, իրական բժիշկներ, իրական երկխոսություն
«Մանկաբուժությունը գործնականում» նախագծի կարևոր առանձնահատկություններից մեկը ձևաչափն էր։ Չնայած անվանմանը՝ դրանք դասական ակադեմիական դասընթացներ չէին․ յուրաքանչյուր հանդիպում կառուցված էր իրական կլինիկական դեպքերի շուրջ, որոնք քայլ առ քայլ քննարկվում էին մասնակիցների հետ։

«Ի սկզբանե, մենք չէինք ուզում ունենալ կանոնիկ դասախոսություն, որտեղ մեկը խոսում է, մյուսները՝ լուռ լսում։ Յուրաքանչյուր ներկայացում ակտիվ քննարկում էր՝ կոնկրետ դեպքերի վրա հիմնված, որտեղ բոլոր մասնակիցները ներգրավված էին երկխոսության մեջ», -նշում է Կ․ Աբելյանը։
Յուրաքանչյուր հանդիպում ներառում էր երեք ներկայացում, որոնց բանախոսները Ուիգմորի բժիշկներն էին՝ տարբեր նեղ մասնագիտական ծառայություններից։

Միավորված համայնք, ոչ միայն պարզապես դասընթաց
Ուիգմորում նշում են, որ «Մանկաբուժությունը գործնականում» նախագծի շրջանակում 2025թ․ մարտից մինչև դեկտեմբեր իրականացվել է 9 կրթական հանդիպում, որոնց ընթացքում հանդես է եկել 21 խոսնակ։ Դրանցից 7 հանդիպում վարել են Ուիգմորի մասնագետները, իսկ 2-ը կազմակերպվել են միջազգային գործընկերների մասնակցությամբ՝ ԱՄՆ առաջատար մանկական հիվանդանոց Valley Children’s Healthcare-ի և Շվեդիայի Ումեո համալսարանական հիվանդանոցի մանկական էնդոկրինոլոգիայի և դիաբետոլոգիայի բաժանմունքի հետ համագործակցության շրջանակում։

Սկզբնական շրջանում նախագծի համար նախատեսված էր 60-տեղանոց սրահ, սակայն առաջին իսկ գրանցումներից պարզ դարձավ, որ պահանջարկը մի քանի անգամ գերազանցում է սպասվածը։ Գրանցվել էր ավելի քան 200 մասնակից, ինչի արդյունքում հանդիպումները տեղափոխվեցին մեծ դահլիճ։

«Եղել են դեպքեր, երբ մարզի մասնագետները համախմբվել են և միասին եկել Երևան՝ շաբաթ օրով, իրենց հանգստյան օրը, միայն թե չկորցնեն հանդիպումը։ Սա շատ մեծ գնահատական է մեր աշխատանքի համար, որը հաստատում է նախագծի պահանջարկն ու համայնքային նշանակությունը», - նշում է Կարինե Աբելյանը։
Վստահություն և երկկողմանի ուսուցում
Ուիգմորում նշում են, որ հանդիպումներին մասնակցել են պետական և մասնավոր գրեթե բոլոր հաստատություններից բժիշկներ, ինչպես նաև մեծ թվով ուսանողներ, ովքեր, թեև մասնակցում էին ազատ այցելուների կարգավիճակում, աչքի էին ընկնում ակտիվ ներգրավվածությամբ։

Լսարանը բազմազան էր, հարցերը՝ խորքային և գործնական։ Միևնույն ժամանակ, երկկողմանի ուսուցում է տեղի ունեցել նաև Ուիգմորի թիմի համար։

«Մեր միջազգային գործընկերները նշում էին, որ մասնակից բժիշկների հարցերը վկայում են պրոֆեսիոնալիզմի և սեփական փորձի վրա հիմնված մտածողության մասին։ Այս հանդիպումների ընթացքում մենք էլ՝ որպես հիվանդանոց ավելի լավ հասկացանք, թե ինչ ակնկալիքներով է ընտանիքը դիմում առաջնային օղակին և ինչ խնդիրների է այնտեղ բախվում բժիշկը, ինչը հիվանդանոցից միշտ չի, որ տեսանելի է», - նշում է «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի բուժական գծով փոխտնօրեն Հրաչուհի Ղազարյանը։
Մեծ նախագիծ՝ մեծ պատասխանատվություն
Յուրաքանչյուր հանդիպմանն ընդառաջ կրթական նյութերը մշակվել են զրոյից՝ ընտրվել են քննարկվող դեպքերը, քննարկվել թիմի ներսում և հարմարեցվել լսարանին։ Բոլոր դասընթացները եղել են կրեդիտավորված, ապահովել հետադարձ կապը, յուրաքանչյուր հանդիպում ունեցել է նախաթեստ և վերջնաթեստ՝ գիտելիքային փոփոխությունները տեղում գնահատելու համար։

«Հիմա հետ եմ նայում ու հասկանում, թե ինչ մեծ ծավալի աշխատանք է իրականացվել։ Գործող բժշկի համար ամեն հանդիպմանն ընդառաջ զրոյից նոր կրթական մեծածավալ նյութ պատրաստելը շատ բարդ է, սակայն մեր մասնագետներն ամիսը մեկ դա արել են՝ լիարժեք ներգրավվածությամբ։ «Մանկաբուժությունը գործնականում» նախագիծը դարձավ համագործակցության, վստահության և փոխադարձ ուսուցման իրական հարթակ, որը լիովին համահունչ է Ուիգմորի կրթական և համակարգային մոտեցմանը, որտեղ առաջնային օղակը դիտարկվում է որպես առողջապահության իրական մեկնարկային կետ», - ընդգծում է «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի բուժական գծով փոխտնօրեն Հրաչուհի Ղազարյանը։

Շարունակություն՝ նոր ձևաչափով
2026թ․ ակնկալիքն ակնհայտ է․ մասնագիտական համայնքը սպասում է «Մանկաբուժությունը գործնականում» նախագծի շարունակությանը։ Ուիգմորում նշում են, որ ծրագրի նկատմամբ ձևավորված մեծ հետաքրքրվածությունն ու ընդգրկվածությունը որքան խրախուսիչ են, նույնքան էլ պարտավորեցնող՝ ապահովելու ծրագրի շարունակականությունը։
Վերջին նորություններ
22 Դեկտեմբեր 2025
Մանկական ատամնաշարի առողջությունը
22 Դեկտեմբեր 2025
Ո՞վ է զարգացման մանկաբույժը և ե՞րբ է կարիք լինում դիմել մասնագետին
12 Դեկտեմբեր 2025
«Մտածել լայն եւ համարձակ». Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոցը 3 տարեկան է
10 Դեկտեմբեր 2025
ԱՐԴՅՈ՞Ք ՁՄՌԱՆԸ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՎԻՏԱՄԻՆ D Է ԱՆՀՐԱԺԵՇՏ
08 Դեկտեմբեր 2025
Ջերմային (ֆեբրիլ) ցնցումներ
08 Դեկտեմբեր 2025
Ջերմություն․ ինչպե՞ս օգնել երեխային․․․
04 Դեկտեմբեր 2025
Ցելիակիա ունեցող երեխաների սննդակարգ
04 Դեկտեմբեր 2025
Գաստրոշիզիս. երբ բացակայում է նորածնի որովայնի պատը (Հանրային հեռուստաընկերության անդրադարձը)
28 Նոյեմբեր 2025
Ճարպակալում
27 Նոյեմբեր 2025
«Հասանելի դարձնել որակյալ բուժօգնությունը». «Ուիգմոր»-ի երրորդ պոլիկլինիկան