Ուիգմոր Կանանց ԵՎ Երեխաների Հիվանդանոց
«Ուշադրություն․ավետում է «Ուիգմոր»-ը․ այստեղ ծնվում է երջանկությունը
«Ուշադրություն․ավետում է «Ուիգմոր»-ը․ այստեղ ծնվում է երջանկությունը
29 Հունիս
«Ուշադրություն, ուշադրություն, ավետում է «Ուիգմոր»-ը։ Րոպեներ առաջ մեր ծննդատանը նոր կյանք սկիզբ առավ»։
Բոլորը՝ բուժաշխատողներ, այցելուներ, բուժառուներ, մի պահ կանգ են առնում «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ի սպասասրահում հնչող անակնկալ հայտարարությունից։ Հիվանդանոցում այսպես ավետում են ամեն բալիկի ծնունդը։
«Մենք աշխատում ենք, որ երեխայի ծնունդը մայրիկի համար լինի լավագույն փորձառությունը»
«Ուիգմոր»-ի առաջնեկը ծնվեց ծննդատան բացման հենց հաջորդ օրը՝ հունիսի 2-ին։ Հիվանդանոցի զարգացման գծով փոխտնօրեն Տաթեւիկ Քոլոյանը պատմում է․ այդ օրն ամբողջ անձնակազմը՝ ավելի քան 450 մարդ, հուզված ու անհամբեր սպասում էր երեխայի ծննդին։
«Ծննդատունը բացվեց սիմվոլիկ օր՝ հունիսի 1-ին։ Աշխատանքային օրն ավարտվել էր, երբ զանգ ստացանք, որ մեր հղիներից մեկը ցավերով տեղափոխվել է հիվանդանոց։ Բոլորս հուզվել էինք, նույնիսկ մեր փորձառու բժիշկները, որոնց համար սա որեւէ 100-րդ ծնունդն էր, միեւնույն է, շատ հուզված էին։ «Ուիգմոր»-ի մեր մեծ ընտանիքում սա շատ սպասված ծնունդ էր, եւ մեր առաջնեկ նորածնին խորհրդանշական վկայական տվեցինք»։
Տաթևիկ Քոլոյանը
Լուսանկարը` Մեդիամաքս
Տաթեւիկ Քոլոյանը «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ի թիմին միացել է 2023 թվականի սկզբին՝ բացումից մի քանի շաբաթ անց։ Ասում է՝ այդ պահին արդեն գիտեր, որ հիվանդանոցի զարգացման ռազմավարությամբ նախատեսվում էր նաեւ ծննդատուն ունենալ, ու իր՝ 3 երեխաների մոր համար, դա աշխատանքի ամենասպասված ու հետաքրքիր պահն էր։
Ծննդատան բացումը «Ուիգմոր»-ի զարգացման ռազմավարության կարեւոր կետերից էր, սակայն դրա իրագործումը նախատեսվածից շուտ եղավ։ Տաթեւիկը պատմում է, որ կանանց առողջության ծառայությունը գործարկելուց հետո իրենց հաճախ հարցնում էին, թե երբ է նաեւ ծննդօգնության ծառայություն գործելու, հղիները հետաքրքրվում էին՝ կհասցնե՞ն ծննդաբերել Ուիգմորում։ Հաշվի առնելով աճող պահանջարկը՝ ներդրողների հետ քննարկեցին ու որոշեցին վերանայել ժամկետները։
«Որպես բուժառուակենտրոն հաստատություն՝ մեր նպատակն է 0-18 տարեկան երեխաներին համալիր բուժսպասարկում տրամադրել մեկ հարկի տակ։ Իսկ հիմա պատկերացրեք մի բուժհաստատություն, որտեղ Ձեզ ճանաչել են նույնիսկ մինչեւ Ձեր ծնվելը, գիտեն Ձեր պատմությունը, ճանաչել են Ձեր մայրիկին, հոգ են տարել Ձեր առողջության մասին նույնիսկ մինչեւ Ձեր ծնվելը եւ Ձեր կողքին են եղել, երբ լույս աշխարհ եք եկել ․․․։ Սա շատ բուժառուակենտրոն մոտեցում է թե՛ մայրիկի, թե՛ նորածնի հանդեպ եւ թույլ է տալիս «Ուիգմոր»-ին բուժառուի համար շատ ավելի թիրախային բուժսպասարկում կազմակերպել։
Սա կարեւոր է նաեւ կնոջ համար, ով կարող է երեխայի ծննդյան պլանավորումից սկսած իր առողջությունը վստահել «Ուիգմոր»-ին, հղիության ընթացքում հսկվել այստեղ, իր բալիկին ունենալ եւ շարունակել նրա խնամքը նույն վայրում»,- ասում է Տաթեւիկ Քոլոյանը։
Լուսանկարը` Մեդիամաքս
Նա նշում է, որ ինչպես երեխաների եւ կանանց առողջության, այնպես էլ ծննդօգնության ծառայության դեպքում ձգտում են աշխարհի լավագույն փորձը սովորել եւ տեղայնացնել Հայաստանում․ դա հնարավոր է դարձել «Ուիգմոր»-ի միջազգային գործընկերությունների շնորհիվ։ Ծննդատան աշխատանքի մեկնարկից առաջ կանանց առողջության եւ ծննդօգնության ծառայությունների բժիշկները մոտ մեկ տարի հեռակա վերապատրաստվում էին Նյու Յորքի Բասսեթ բժշկական կենտրոնի (Bassett Medical Center) մասնագետների հետ։ Շարունակական կրթության եւ փորձի փոխանակման ծրագրեր են մշակվում նաեւ Մեծ Բալթիմորի բժշկական Կենտրոնի (Greater Baltimore Medical Center) գործընկերների հետ։
Տաթեւիկն ասում է, որ Հայաստանում լավագույն փորձի ներդրումը վերաբերում է ոչ միայն բժշկական հատվածին, այլեւ՝ բուժառուի հետ շփման մշակույթի ձեւավորմանը։ Սա կարեւոր է բոլորի, հատկապես՝ ծննդաբերությանը պատրաստվող կնոջ դեպքում։ Սեփական փորձից գիտի՝ բուժառուի համար բուժօգնության որակից ոչ պակաս կարեւոր է իր նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքը, որը շատ երկար է հիշվում։
«Երեխայի ծնունդը կնոջ կյանքում ամենահուզական պահն է, որը, ցավոք սրտի, կարող է աղավաղվել տարբեր վախերով կամ տհաճ հիշողություններով։ Մենք աշխատում ենք այնպես անել, որ երեխայի ծնունդը մայրիկի համար լինի լավագույն փորձառությունը։
Տաթևիկ Քոլոյանը
Լուսանկարը` Մեդիամաքս
Մեր մոտեցումը հետեւյալն է․ հղին պետք է միշտ զգա, որ ինքն այստեղ ամենակարեւոր մարդն է։ Ծննդալուծման ողջ ընթացքը կազմակերպվում է կնոջ շուրջ․ նա է այդտեղ կենտրոնական կերպարը։ Մենք առաջնորդվում ենք աշխարհում ընդունված LDR (Labor, Delivery, and Recovery) մոտեցմամբ․ հիվանդանոցում կան բոլոր հարմարություններով, բժշկական սարքավորումներով կահավորված սենյակներ, որտեղ կինն անցկացնում է ե՛ւ նախածննդաբերական փուլը, ե՛ւ ծննդաբերությունը, ե՛ւ հետծննդաբերական խնամքը՝ թե՛ իր, թե՛ բալիկի։ Ամեն ինչ արվում է սթրեսը նվազեցնելու եւ կնոջն օգնելու համար։ Այս մոտեցումների հիմքում ապացուցահեն բժշկությունն ու բժշկական ուղեցույցերն են»։
Ծննդօգնության ծառայության հետ մեկտեղ «Ուիգմոր»-ում մեկնարկել է «Ապագա ծնողների դպրոցը»։ «Ոչ թե մայրիկների, այլ ապագա ծնողների դպրոց, քանի որ մենք խրախուսում ենք երկու ծնողի մասնակցությունն ու կրթությունը»,- շեշտում է Տաթեւիկը։
Դպրոցը 4 հիմնական ուղղություն ունի՝ հղիություն, ծննդաբերություն, կնոջ հետծննդաբերական խնամք եւ նորածնի խնամք։ Դասընթացները մշակել եւ վարում են հիվանդանոցի բժիշկները։ Դպրոցը գործում է ինչպես «Ուիգմոր»-ում հաշվառված հղիների, այնպես էլ դասընթացով հետաքրքրված բոլոր ապագա ծնողների համար։
«Ցանկացած բուժառու գիտի, որ ստանալու է նույն բուժօգնությունը՝ անկախ այն բանից, թե որ բժիշկն է այդ օրը հերթապահում»
Հոդվածի ամբողջական տարբերակը կարդացեք այս հղումով։
Վերջին նորություններ
30 Հոկտեմբեր
Կանանց առողջության ծառայություն
18 Հոկտեմբեր
«Հայ բժշկության պատմություն»․ եզակի փաստավավերագրական ֆիմի ցուցադրություն
20 Սեպտեմբեր
Ուշադրություն. ավետում է Ուիգմորը…
11 Սեպտեմբեր
Մանկական վիրաբուժության օր «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում
22 Օգոստոս
10 փաստ, որոնք անհրաժեշտ է իմանալ Արևմտյան Նեղոսի Տենդի մասին
20 Օգոստոս
«Մասնագիտություն»․ Հայաստանում նոր կազմավորվող մասնագիտություն՝ ուրոգինեկոլոգիա
01 Օգոստոս
«Ուրոգինեկոլոգիայի և փոքր կոնքի վերակառուցողական վիրաբուժության 3-րդ գիտաժողով». Հայաստանում նոր մասնագիտական համայնք է ձևավորվում
31 Հուլիս
«Ուիգմոր»-ն ամփոփում է «Valley Children’s Healthcare»-ի անդրանիկ այցը Հայաստան
15 Հուլիս
Podcast-Հարց բժշկին. ուրոգինեկոլոգիան լուծում է և՛ գինեկոլոգիական, և՛ ուրոլոգիական հարցերը միաժամանակ
09 Հուլիս
Համագործակցություն՝ ուղղված մանկական առողջապահության զարգացմանը. «Ուիգմոր»-ում մեկնարկել է «Valley Children’s healthcare» (ԱՄՆ) մանկական հիվանդանոցի մասնագիտական այցը