Յուրաքանչյուր կյանք արժանի է գերազանց բուժօգնության, ինչն էլ «Ուիգմոր Կանանց և Երեխաների Հիվանդանոց»-ի արժեքների հիմնաքարն է: Մեր հիվանդանոցի նպատակն է դառնալ նշաձող Հայաստանի առողջապահական ծառայությունների ոլորտում: Այս ամենին հասնելուն օգնում են մեր հիմնական արժեքները՝
Պրոֆեսիոնալիզմ․ Հիվանդանոցում ստեղծված են բոլոր պայմանները հիվանդների առավելագույն հարմարավետությունը և բուժման բարձր որակն ապահովելու համար: Ոլորտի փորձառու մասնագետներն աշխատում են մեծ նվիրումով՝ ապահովելով այցելուների հարմարավետությունն ու հոգատար խնամքը: Աշխարհի խոշորագույն գիտակրթական կենտրոնների հետ համագործակցելով՝ նորարարական մոտեցումների շնորհիվ, բարելավում ենք մեր այցելուների կյանքի որակը։
Համագործակցություն, թիմային աշխատանք․ «Ուիգմոր Կանանց և Երեխաների Հիվանդանոց»-ի հաջողության մեծագույն գրավականը թիմային աշխատանքն է, ինչպես նաև Եվրոպայի, ԱՄՆ-ի լավագույն հիվանդանոցների մասնագետների հետ ունեցած կապերը, որոնք շարունակաբար աջակցում են մեր բժշկական անձնակազմի կրթության և բարդագույն դեպքերի վարման գործում:
Նվիրումը մեր աշխատանքին․ «Ուիգմոր Կանանց և Երեխաների Հիվանդանոց»-ը դինամիկ և ընդլայնվող բժշկական կենտրոն է, որի անձնակազմի գործունեության հիմքում ընկած է ապացուցողական բժշկությունը: հիվանդանոցի նպատակն է կառուցել արդյունավետ թիմային աշխատանքի և որակի մշակույթ՝ ապահովելով անվտանգ և յուրահատուկ խնամք բոլոր բաժանմունքներում:
Մենք հպարտ ենք մեր ստեղծածով և շարունակելու ենք առաջ գնալ՝ մեր երկրում առողջապահության ոլորտը զարգացնելու և մարդկանց արժանապատիվ բուժօգնությամբ ապահովելու գործում։
Տնօրեն՝ Զավեն Քոլոյան















