Ուիգմոր Կանանց ԵՎ Երեխաների Հիվանդանոց
Փնտրում ենք ադմինիստրատիվ օգնական
17 Հոկտեմբեր 2023

«Ուիգմոր կանանց և երեխաների  հիվանդանոց»-ը աշխատանքի է հրավիրում ադմինիստրատիվ օգնականի՝ լրիվ դրույքով աշխատանքի:

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

• գործնական հանդիպումների, ժողովների և դասընթացների կազմակերպում, հանդիպումների արձանագրում, ըստ անհրաժեշտության

• պաշտոնական նամակագրության վարում և վերահսկում հաղորդակցության վարում կազմակերպության տարբեր բաժինների և արտաքին գործընկերների հետ

• տնօրենի աշխատանքային հանդիպումների և միջոցառումների օրացույցի վարում,

• աջակցություն միջոցառումներ կազմակերպելուն

• փաստաթղթաշրջանառության վարում,

• գրասենյակային ապրանքների ընթացիկ գնումների կազմակերպում,

• համագործակցություն գնումների մասնագետի հետ, տպագրատների հետ աշխատանքի կազմակերպում, պահեստի ապրանքների շարժի վերահսկում

• մուտքի/ելքի քարտային համագարգի վերահսկում, Արմեդ համակարգի մոնիթորինգ

• անհրաժեշտ հաշվետվությունների, պրեզենտացիաների պատրաստում և ներկայացում,

• ադմինիստրատիվ գրասենյակի աշխատանքների կազմակերպում  

• մասնակցություն կազմակերպության տեղեկատվական և հաղորդակցման պլատֆորմների համակարգմանը՝ ըստ անհրաժեշտության

• այլ վարչական պարտականություններ՝ ըստ տնօրինական կազմի հանձնարարության:

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

• նվազագույնը 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ ադմինիստրատիվ ոլորտում,

• հայերենի գրավոր և բանավոր գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզուների  լավ իմացություն,

• MS Office-ի (Excel, Word), Power Point-ի լավ իմացություն,

• ժամանակի կառավարման հմտություն,

• գործնական նամակագրություն վարելու հմտություն

• բանավոր և գրավոր հաղորդակցման հմտություններ,

• գաղտնի տեղեկատվության հետ աշխատելիս բարձր պատասխանատվության դրսևորում,

• կազմակերպչական հմտություններ և պատասխանատվության բարձր զգացում,

• արագ կողմնորոշվելու և արագ ըմբռնելու կարողություն,

• թիմում աշխատելու պատրաստակամություն,

 

Աշխատավայրը՝ ք. Երևան, Ներսիսյան 10/7:

Աշխատանքային գրաֆիկը՝  վեցօրյա: 

Համապատասխան մասնագետները կարող են ուղարկել իրենց CV-ն careers@wigmore.am էլ. հասցեին՝ վերնագիր դաշտում գրելով «Ադմինիստրատիվ օգնական»: 

Դիմելու վերջնաժամկետը՝ 31 հոկտեմբերի 2023թ․

Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջներին համապատասխանող դիմորդները։