Ուիգմոր Կանանց ԵՎ Երեխաների Հիվանդանոց
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ Ուիգմոր Կանանց ԵՎ Երեխաների Հիվանդանոց
«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցը» մատուցում է ընդհանուր մանկաբուժական և նեղ մասնագիտական ծառայություններ, ինչպես նաև կանանց առողջության և ծննդօգնության ծառայություններ: Հիվանդանոցն ունի 220 մահճակալ կարողություն, հագեցած է 10 վիրասրահով, մանկական և նորածնային վերակենդանացման և անհետաձգելի բուժօգնության բաժանմունքներով։ Մեր առաքելությունն է նպաստել Հայաստանի առողջապահական ոլորտի համակարգային զարգացմանը՝ սահմանելով որակի և խնամքի միջազգային չափանիշներ: ՀՀ առողջապահության նախարարի 2023թ․ հուլիսի 6-ի թիվ 3350-Ա որոշման համաձայն՝ Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցն արժանացել է մանկական խնամքի երրորդ, բարձրագույն աստիճանի։
Կարդալ ավելին
03 Հոկտեմբեր
10 փաստ մամոլոգիայի մասին
1. Մամոլոգիան բժշկության ենթաճյուղ է, որը զբաղվում է կրծքագեղձերի հիվանդությունների կանխարգելմամբ, ախտորոշմամբ և բուժումով, ներառյալ բարորակ և չարորակ գոյացությունները:2. Կրծքագեղձի քաղցկեղը կանանց շրջանում ամենատարածված չարորակ գոյացությունն է։ Վաղ ախտորոշումը և ճիշտ բուժական տակտիկան թույլ են տալիս հասնել վերջնական ապաքինման՝ խուսափելով կյանքի որակի կամ տևողության վրա էական ազդեցությունից:
3. Մամոգրաֆիան ախտորոշման ոսկե ստանդարտ է համարվում։ Ճառագայթային այս մեթոդը թույլ է տալիս հայտնաբերել նորագոյացությունները ամենավաղ փուլերում, երբ այլ ախտանիշներ դեռ ի հայտ չեն եկել:
4. Ուլտրաձայնային հետազոտությունը և մամոգրաֆիան համարժեք հետազոտություններ չեն, դրանք լրացնում են միմյանց։ Մինչև 40 տարին լրանալը՝ որպես կրծքագեղձի հետազոտման առաջնային մեթոդ կիրառվում է ՈՒՁՀ-ը, ինչը պայմանավորված է երիտասարդ տարիքում կրծքագեղձերի կառուցվածքային առանձնահատկություններով։
5. Կրծքագեղձերի ինքնազննումը կարևոր կանխարգելիչ միջոց է։ Պարբերաբար (ամիսը 1 անգամ) ինքնազննումը օգնում է կանանց նկատել փոփոխությունները կրծքագեղձում և ժամանակին դիմել բժշկի: Սակայն այս մեթոդը չի փոխարինում մասնագիտական հետազոտությունը։
6. Հղիությունը և կրծքով կերակրումը նվազեցնում են կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը:
7. Կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի հիմնական գործոնները ներառում են ծխելը, ալկոհոլի չարաշահումը, ավելորդ քաշը, նստակյաց կյանքը, ինչպես նաև կարևոր է ընտանեկան անամնեզը։
8. Կրծքագեղձի հիվանդություն կարող է առաջանալ նաև տղամարդկանց մոտ. չնայած դրանք ավելի հաճախ են հանդիպում կանանց մոտ, տղամարդիկ ևս կարող են ունենալ կրծքագեղձի խնդիրներ, օր․՝ գինեկոմաստիա (մեծացած կրծքագեղձեր), բարորակ գոյացություններ կամ շատ ավելի հազվադեպ հանդիպող կրծքագեղձի քաղցկեղ: Նման խնդիրներ նկատելու դեպքում տղամարդիկ նույնպես պետք է դիմեն մամոլոգի։
9. Ֆիբրոադենոման կրծքագեղձի առավել հաճախ հանդիպող բարորակ գոյացություն է։ Այն հիմնականում հանդիպում է մինչև 35 տարեկան կանանց մոտ։ Բուժական տակտիկան կախված է ֆիբրոադենոմայի աճի տեմպերից, չափերից և տեղակայման առանձնահատկություններից։
10. Կրծքագեղձի հիվանդություն կարող է առաջանալ նաև տղամարդկանց մոտ. չնայած դրանք ավելի հաճախ են հանդիպում կանանց մոտ, տղամարդիկ ևս կարող են ունենալ կրծքագեղձի խնդիրներ, օր․՝ գինեկոմաստիա (մեծացած կրծքագեղձեր), բարորակ գոյացություններ կամ շատ ավելի հազվադեպ հանդիպող կրծքագեղձի քաղցկեղ: Նման խնդիրներ նկատելու դեպքում տղամարդիկ նույնպես պետք է դիմեն մամոլոգի։
Մամոլոգիական ծառայությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:
27 Սեպտեմբեր
Մասնագիտական այց՝ Շվեդիայի Ումեո համալսարանական հիվանդանոցից
Հոկտեմբերի 14-16 մասնագիտական այցով Հայաստան կայցելի Շվեդիայի Ումեո համալսարանական հիվանդանոցի մանկական էնդոկրինոլոգիայի և դիաբետոլոգիայի բաժանմունքի ղեկավար Ելենա Լունդբերգը։Այցի ընթացքում Ուիգմորի էնդոկրինոլոգիական թիմի հետ կիրականացվեն խորհրդատվություններ։ Խորհրդատվության համար կարող են գրանցվել հետևյալ խնդիրներով բուժառուները (0-18տ)՝
• Աճի հորմոնի անբավարարություն, իդիոպաթիկ կարճահասակություն,
• Սեռահասունացման հապաղում կամ վաղաժամ սեռահասունացում,
• Օնկոլոգիական հիվանդությունների բուժման արդյունքում առաջացած էնդոկրին խանգարումներ,
• Ինսուլինային պոմպեր օգտագործող բուժառուներ,
• Հիպոպիտուիտարիզմ (հիպոֆիզի հորմոնների արտադրության խանգարում),
• Մակերիկամի պաթոլոգիաներ,
• Բնածին հիպերինսուլինիզմ,
• Տերների համախտանիշ։
Խորհրդատվության համար նախնական գրանցումը պարտադիր է։ Առաջնային խորհրդատվությունը կիրականացնեն Ուիգմորի էնդոկրինոլոգները:
Գրանցվելու համար զանգահարեք 012345678 կամ գրեք մեր ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերին։
22 Սեպտեմբեր
LDR ծննդաբերություն․ ի՞նչ է անհրաժեշտ իմանալ Հայաստանում միակ LDR ծննդատան մասին
Այստեղ ծնվում է երջանկությունը«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի ծննդօգնության ծառայությունը միակն է Հայաստանում՝ կառուցված է LDR սկզբունքով (Labor – Delivery – Recovery), երբ հղին նախածննդյան փուլը, ծննդաբերությունը և հետծննդյան խնամքը անցկացնում է նույն հարմարավետ սենյակում։ Սա կնոջ համար նշանակում է խաղաղություն, հարմարավետություն, մշտական բժշկական վերահսկում և մաքսիմալ ջերմ ու տան պայմաններին մոտ միջավայր։
Աշխարհի լավագույն փորձը՝ Հայաստանում
«Ուիգմոր»-ի մասնագետները վերապատրաստվել և շարունակաբար վերապատրաստվում են ԱՄՆ առաջատար կենտրոններում (Bassett Medical Center, Greater Baltimore Medical Center)՝ Հայաստան բերելով ապացուցահեն բժշկության և ծննդօգնության նոր մոտեցումները։ Բոլոր ընթացակարգերն ու ուղեցույցները մշակված են միջազգային հետազոտությունների հիման վրա և տեղայնացված են հայկական առողջապահական չափորոշիչներին համապատասխան։
Ծննդաբեր կինը՝ կենտրոնական դերակատար«Ուիգմոր»-ում ծննդաբերության ամբողջ ընթացքը կազմակերպված է մայրիկի շուրջ։ Նա կարող է լինել ակտիվ, ընտրել դիրքը՝ օգտագործելով հարմարավետ մահճակալ-տրանսֆորմերը, բազկաթոռը, յոգայի գորգը, գնդակը, ինչպես նաև օգտվել ջրային ծննդաբերության հնարավորությունից։ Սենյակն ապահովված է անհատական սանհանգույցով և հիդրոթերապիայի հնարավարությամբ լոգարանով։Կնոջն իր ընտրությամբ կարող է ուղեկցել և աջակցել իր հարազատը կամ դուլան։
Ոսկե ժամԾննդաբերությունից հետո նորածին բալիկը չի տեղափոխվում այլ սենյակ․ բոլոր գործողությունները՝ հետազոտուոյուն, չափումներ, և այլ գործողություններ, կազմակերպվում են նույն սենյակում՝ ծնողների ներկայությամբ։ Ծննդատանը գտնվելու ողջ ընթացքում երեխան չի բաժանվում մայրիկից։ Իսկ առաջին «ոսկե ժամի»՝ նորածնի և մոր մաշկ-մաշկի շփումը խթանում է կրծքով կերակրումը, ամրացնում նորածնի իմունիտետը և ապահովում հզոր զգայական կապ մայրիկի հետ։Հետծննդյան աջակցություն
«Ուիգմոր»-ը հետևողական է նաև մայրիկի հետծննդյան առողջությանը․ բժիշկների կողմից հատուկ մշակված հարցաշարով գնահատվում են մայրիկի ֆիզիկական և հոգեբանական վիճակը, անհրաժեշտության դեպքում կազմակերպվում են ուրոգինեկոլոգի կամ հոգեբանի խորհրդատվություններ։
Գիտելիք և վստահություն«Ուիգմոր»-ում գործում է «Ապագա ծնողների դպրոց», որտեղ հղիները և նրանց զուգընկերները հենց մեր բժիշկներից ստանում են հղիության, ծննդաբերության, հետծննդյան խնամքի և նորածնի խնամքի մասին անհրաժեշտ գիտելիքները։«Ուիգմոր»․ այստեղ ծնվում է երջանկությունը․․․
18 Սեպտեմբեր
Բերանի խոռոչի խնամք
Երեխայի բերանի խոռոչի հիգիենան երեխայի ընդհանուր առողջության կարևոր բաղադրիչներից է։ Ներկայացնում ենք բերանի խոռոչի հիգիենիկ առանձնահատկությունները ըստ տարիքի։
Բերանի խոռոչի խնամքը նախքան ատամների ծկթումը չափազանց կարևոր է, քանի որ թքարտադրությունը և մկանային ակտիվությունը դեռևս բավարար չեն, որպեսզի անցման ծալքերում կամ լեզվի վրա կաթնային մնացորդները ինքնամաքրեն։
Կերակրումներից հետո մաքրեք երեխայի լնդերը թաց թանզիվով կամ հատուկ սիլիկոնե մատնոցներով։ Սա օգնում է հեռացնել սննդային մնացորդները, ձևավորում է խնամքի սովորություն։
Ատամները կարելի է մաքրել հատուկ փափուկ կամ գերփափուկ խոզանակներով։
Մինչև երեխայի մեկ տարեկանը կարելի է կիրառել խոզանակն առանց մածուկի կամ կիրառել 0+ տարիքի համար նախատեսված մածուկներ, որոնք չեն պարունակում ֆտոր, պարաբեններ կամ այլ վտանգավոր նյութեր։ Մինչև մեկ տարեկան երեխաների համար ֆտորով մածուկի կիրառումը պետք է լինի միայն ստոմատոլոգի ցուցումով։
Ատամների մաքրումը ցանկալի է իրականացնել ամեն ուտելուց հետո։
Օգտագործել ատամի մածուկը քիչ՝ բրնձի հատիկի չափով, ֆտորի մինիմալ պարունակությամբ (500ppm)։
Երեխային սովորեցնել մածուկը կուլ չտալ, իսկ 2 տարեկանից բարձր երեխաներին սովորեցնել բերանի ողողում կատարել։ Թույլ տալ երեխային ինքնուրույն փորձել մաքրել ատամները մեծի հսկողությամբ, սակայն հիմնական խնամքը պետք է իրականացնի ծնողը։
Կազմակերպել առաջին այցը ստոմատոլոգի մոտ հենց 1-2 տարեկան հասակում:
Բացառել քաղցր հյութերի, կոնֆետների, կպչուն մարմելադների օգտագործումը, առավել ևս քնից առաջ։
Մածուկը օգտագործել ոլոռի հատիկի չափով, ընտրել ֆտորի 1000ppm պարունակությամբ մածուկ:
Բացատրել երեխային բերանի խոռոչի հիգիենայի կարևորությունը և օրինակ ծառայել: Ամենօրյա խնամքի մաս դարձնել ատամնաթելը կամ ֆլոսերները՝ միջատամնային տարածությունների հիգիենան պահպանելու և կոնտակտային կարիեսի առաջացումը կանխելու համար։
Այս տարիքում կարող եք թույլ տալ երեխային ինքնուրույն մաքրել ատամները, սակայն մեծահասակի անմիջական և պարտադիր հսկողության տակ:
Ատամները լվանալ առավոտյան և երեկոյան՝ առնվազն 1,5-2 րոպե տևողությամբ։
Այցելել ստոմատոլոգի պրոֆիլակտիկ այցի ամենաքիչը տարին մեկ անգամ։
Ամենօրյա խնամքի մեջ պարտադիր կիրառել ատամնաթել։
Խիստ սահմանափակել քաղցրի, գազավորված ըմպելիքների օգտագործումը։
Այցելել ստոմատոլոգի պրոֆիլակտիկ այցի առնվազն տարին մեկ անգամ։6 տարեկանում ծկթում են առաջին մշտական ծամիչները։ Այս ատամները հաճախ են ունենում կարիեսային ախտահարում, երբ հիգիենան բավարար չէ։ Ատամները ծկթելու ժամանակ ցանկալի է դիմել մանկական ստոմատոլոգի՝ քննարկելու նոր ծկթած ատամների ակոսների զմրսումը և կարիեսի կանխարգելումը։
Գոյություն ունեն ատամնափառի ինդիկատորներ կամ ինդիկատորով մածուկներ՝ ատամների վրա առկա փառը գունավորելու և ավելի ակնառու դարձնելու համար։ Ցանկալի է նման մածուկ կամ ինդիկատոր կիրառել ատամները մաքրելուց հետո, որը կգունավորի ատամների դեռևս չմաքրված ատամնափառի մնացորդները։ Վերջինս խոզանակով մաքրելու դեպքում հեշտորեն անցնում է։ Այն հնարավորություն է տալիս գնահատել բերանի խոռոչի հիգիենան, հասկանալ թերի խնամքի արժանացած տեղամասերը։
Ատամների խոզանակումը խորհուրդ է տրվում սկսել վերին աջ ատամների դրսային (այտային) մակերեսից․ խոզանակի գլխիկը պետք է ատամի առանցքի հետ կազմի 45 աստիճանի անկյուն։
Ծամիչ մակերեսների մաքրման ժամանակ ատամի խոզանակը պետք է պահել ծամիչ մակերեսին զուգահեռ, իսկ կտրիչների մաքրման ժամանակ՝ քմային կամ լեզվային մակերեսին զուգահեռ։
Խոզանակը պետք է շարժել լնդից դեպի կտրող եզր ուղղությամբ՝ հանդարտ շարժումներով։ Ատամի խոզանակը պետք է փոխել 2-3 ամիսը մեկ։
Ներգրավեք երեխային խնամքի գործընթացի մեջ՝ ցույց տվեք ուսուցողական մուլտֆիլմեր ատամների վերաբերյալ, թույլ տվեք նրանց ընտրել մածուկի համ, խոզանակի գույն կամ տեսք։
Կոնֆետները կարող եք փոխարինել ատամների համար չափազանց օգտակար շաքարով՝ քսիլիտով։ Քսիլիտը բնական քաղցրացուցիչ է, որն օգտակար է բերանի խոռոչի հիգիենայի համար։ Այն ունի հակակարիեսային ազդեցություն, ճնշում է բակտերիաների աճը, նպաստում է թքարտադրությանը։ Կարող եք ձեռք բերել քսիլիտի պարունակությամբ մաստակներ, ատամի մածուկներ, կոնֆետներ և սառնաշաքարներ։
Տեսնել բոլորը
16 Սեպտեմբեր
Հայ-ամերիկյան համագործակցության շնորհիվ առողջապահության ոլորտում բացվում են նոր հորիզոններ
«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում սեպտեմբերի 2-ին տեղի ունեցավ Հայաստանի մանկաբուժության ոլորտի համար նշանակալի իրադարձություն. ստորագրվեց «Ուիգմոր»-ի և ԱՄՆ առաջատար մանկական հիվանդանոց Valley Children’s Healthcare-ի հետ համագործակցության երկրորդ փուլի հուշագիրը։Համագործակցության նպատակը Հայաստանի մանկական առողջապահության զարգացումն է՝ բժիշկների մասնագիտական փորձի փոխանակման և վերապատրաստման, ինչպես նաև բուժքույրական կրթության և որակի՝ միջազգային ստանդարտներ ներդնելու միջոցով։ «Ուիգմոր»-ի և Valley Children’s-ի համագործակցությունը պաշտոնապես մեկնարկեց 2023 թվականի նոյեմբերին՝ միջազգային հուշագրի ստորագրումով։ Հուշագրի ստորագրումից ի վեր ութ մասնագիտական փոխայցելություն է իրականացվել հիվանդանոցների միջև՝ ներառյալ ԱՄՆ-ի գործընկերների երկու այցերը Հայաստան։Հիմնվելով հաջողված առաջին փուլի վրա՝ հաստատությունները մեկնարկում են համագործակցության երկրորդ փուլը՝ խորացնելով և ընդլայնելով թիրախային ուղղությունների զարգացումը։ Լրագրողների հետ զրույցում «Ուիգմոր Գրուփ»-ի հիմնադիր տնօրեն Զավեն Քոլոյանը նշեց, որ երբ որոշեցին մանկական հիվանդանոց կառուցել, նպատակն էր ստեղծել նմանը չունեցող, միջազգային չափանիշներին համապատասխան կենտրոն, ինչը մեծ պատվով իրականացվեց։«Մեր նպատակն անփոփոխ է՝ վստահելի և անվտանգ բուժօգնությունը իրական դարձնել Հայաստանում յուրաքանչյուր երեխայի համար։ Հենց այս տրամադրվածությամբ էլ մեկնարկում ենք համագործակցության երկրորդ փուլը՝ խորացնելով և ընդլայնելով թիրախային ուղղությունների զարգացումը»,- ասաց Քոլոյանը։Նրա հավաստմամբ՝ հիվանդանոցի ստեղծման ավելի երկարաժամկետ և կարևոր նպատակն է շարունակաբար զարգացնել և պահպանել «ուիգմորական» բժշկության որակը, և այդ հարցում իրենց օգնության եկան ԱՄՆ-ի գործընկերները։Ամբողջական նյութը հասանելի է հղմամբ՝ https://armenpress.am/hy/article/1228745