«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց» -ի մանկական նյարդավիրաբուժական ծառայությունն իրականացնում է կենտրոնական նյարդային համակարգի տարբեր հիվանդությունների ախտորոշում, կոնսերվատիվ և վիրահատական բուժում, այդ թվում՝
- Գլխուղեղի և ողնուղեղի զարգացման արատներ՝ հիդրոցեֆալիա, Կիարի մալֆորմացիա, գանգուղեղային և ողնուղեղային ճողվածքներ (spina bifida), դիաստեմատոմիելիա և այլն
- Գանգի ռեկոնստրուկտիվ վիրահատություններ (սինդրոմային և ոչ սինդրոմային կրանիոսինոստոզ, գանգի դեֆեկտներ)
- Գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումներ և անոթային արատներ (իշեմիկ և հեմոռագիկ կաթվածներ, արտերիովենոզ և կավերնոզ մալֆորմացիաներ, անևրիզմաներ և այլն)
- Կենտրոնական նյարդային համակարգի բարորակ և չարորակ նորագոյացություններ
- Կենտրոնական նյարդային համակարգի ինֆեկցիոն, պարազիտար և սնկային հիվանդություններ
- Գանգուղեղային և ողնաշար-ողնուղեղային վնասվածքներ
- Նեյրոէնդոսկոպիա
- Սպաստիկություն և շարժողական այլ խանգարումներ
- Էպիլեպսիայի վիրաբուժություն
Նյարդավիրաբուժական ծառայությունը համալրված է ժամանակակից անհրաժեշտ բուժսարքավորումներով, պացիենտների բուժման տակտիկան քննարկվում է արտերկրի լավագույն մասնագետների հետ՝ հիմնվելով ապացուցողական բժշկության լավագույն ստանդարտների վրա։
Բազմաոլորտ թիմային աշխատանքի մշակույթը և ծառայության շուրջօրյա հասանելիությունը թույլ են տալիս անհետաձգելի բուժօգնություն պահանջող ամենաբարդ իրավիճակներում հասնել հնարավոր լավագույն արդյունքներին։
Նյարդավիրաբուժական ծառայությունն առաջարկում է բուժման ծրագիր, որը բուժում է հիվանդությունը և բարելավում կյանքի որակը:
Կրթություն
2016
Ատենախոսության պաշտպանություն, բ.գ.թ. թեզ «Մանկական օջախային էպիլեպսիայի վիրահատական բուժում»
2011 - 2014
Սանկտ Պետերբուրգի նյարդավիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտ, մանկական էպիլեպսիայի վիրաբուժության ասպիրանտուրա
2008 - 2011
Երևանի պետական բժշկական համալսարան, մանկական նյարդավիրաբուժության օրդինատուրա
2002 - 2008
Երևանի պետական բժշկական համալսարան, ընդհանուր բժշկություն,
Դասընթացներ, վկայականներ
2017
«Նեյրոէնդոսկոպիայի դասընթաց», Բուրդենկոյի անվան նյարդավիրաբուժության ինստիտուտ, Մոսկվա, Ռուսաստան
2018
«Նյարդաուռուցքաբանության դասընթաց», Զալցբուրգի բժշկական սեմինարներ, Զալցբուրգ, Ավստրիա
Աշխատանքային փորձ
2022 - առ այսօր
Wigmore Hospital For Children, նյարդավիրաբույժ
2015 - 2022
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ, մանկական նյարդավիրաբուժական բաժանմունք, նյարդավիրաբույժ, Երևան, Հայաստան,
2011-2015
Սանկտ Պետերբուրգի նյարդավիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտ, մանկական նյարդավիրաբուժական բաժանմունք, նյարդավիրաբույժ, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Կրթություն
09.2017 -07.2022
Երևանի պետական բժշկական համալսարան, նյարդավիրաբուժության ֆակուլտետ
09.2019 - 07.2017
Երևանի պետական բժշկական համալսարան, ընդհանուր բժշկության ֆակուլտետ
Աշխատանքային փորձ
12.2022 - առ այսօր
Wigmore Hospital For Children, նյարդավիրաբույժ
09.2020 - 12.2022
Սուրբ Աստվածամայր ԲԿ, նյարդավիրաբույժ
04.2019 - 01.2020
"Neurozentrum Bern", ներվիրահատական նեյրոմոնիթորինգի մասնագետ/նեյրոֆիզիոլոգ