Ուիգմոր Քլինիք
Նորություններ
Նորություններ
22 Ապրիլ
Շահանե Մնացականյան. Ուիգմորում գիտակցում ենք` որակի մրցավազքում վերջնակետ չկա
2025թ. փետրվարին «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ն ու «Ուիգմոր Քլինիք»-ը Էկոնոմիկայի նախարարության Ստանդարտացման եւ չափագիտության ազգային մարմնի կողմից ստացել են ՀՍՏ ԻՍՕ 9001-2016 «Որակի կառավարման համակարգեր․ Պահանջներ» հավաստագիր՝ գործունեության բոլոր ոլորտների համար։Միջազգայնորեն ճանաչված այս հավաստագիրն արտացոլում է «Ուիգմոր»-ի թիմի նվիրված աշխատանքն ու միջազգային չափանիշներին համապատասխան բարձրակարգ, որակյալ բուժօգնություն ու խնամք մատուցելու պատրաստականությունը։
Մեդիամաքսի հետ զրույցում «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ի գործառնական գծով փոխտնօրեն եւ «Ուիգմոր Քլինիք»-ի տնօրենի պաշտոնակատար Շահանե Մնացականյանը պատմել է որակի ապահովման ուղղությամբ կատարվող աշխատանքի մասին ու կիսվել հիվանդանոցում կիրառվող միջազգային փորձով։«Որակի կառավարումը թիմային աշխատանք է»
Հավաստագիրը, որը ստացել են «Ուիգմոր Քլինիք»-ն ու «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ը, ընդհանուր է եւ կիրառելի ցանկացած ոլորտի կառույցի համար։Շահանե Մնացականյանը
Լուսանկարը` ՄեդիամաքսԱյն արձանագրում է, որ տվյալ հաստատության կառավարման համակարգն ունակ է կանխորոշել ռիսկերը, կառույցն ունի հաշվետվողականության պատշաճ մեխանիզմներ եւ դրանում իրականացվում են մշտադիտարկումներ ու ներքին աուդիտներ։ Սրանք պահանջներ են, որոնք պարտադիր են մենեջմենթի համար՝ անկախ գործունեության ոլորտից։ Ցանկացած նեղ ոլորտային ստանդարտ ներդնելուց առաջ պետք է ունենալ ԻՍՕ 9001 հավաստագիր, քանի որ այն կառավարման համակարգի կոմպետենտության վկայությունն է։
Հաճախ մարդիկ հիմնում են ընկերություն եւ մտածում՝ «ոտքի կանգնենք ու կսկսենք որակի կառավարման համակարգ ներդնել»։ Կարծում եմ՝ սա ճիշտ մոտեցում չէ։ Եթե ցանկանում ես, որ գործդ հաջողի, այս մասին պետք է մտածել առաջին հերթին։
Որակի կառավարման համակարգը ղեկավարին տալիս է շատ պարզ գործիքներ, որպեսզի տարբեր ցուցանիշների տեսքով ունենա «աչքեր» եւ «ականջներ» իր ընկերությունում ու դրանց օգնությամբ կարողանա կառավարել առավել արդյունավետ։ Որակի մասին չի կարելի մտածել ճանապարհի կեսից, այն պետք է լինի արվող առաջին քայլը։
Նույն տրամաբանությամբ, «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ում որակի մշտադիտարկման եւ կառավարման համակարգի շուրջ սկսել ենք աշխատել դեռ մինչեւ հիվանդանոցի բացումը։Լուսանկարը` «Ուիգմոր»Ինչպես հիվանդանոցի նախագծման փուլում, այնպես էլ՝ այսօր, որակյալ եւ անվտանգ բուժօգնությունը մեր մեծագույն առաջնահերթությունն է։
Հիվանդանոցաշինության միջազգային չափանիշներին համապատասխան շենք կառուցելը, բանիմաց ու հոգատար անձնակազմ ներգրավելը, հիվանդանոցային ընթացակարգերի ստանդարտացումը բարդ աշխատանք է։ Սա գործընթաց է, որ պահանջում է մեծ հաստատակամություն, թիմի ամենօրյա կարգապահություն ու նվիրում։ Բարեբախտաբար, մեզ հաջողվել է ներգրավել մարդկանց, որոնք ունեն նույն` «ուիգմորական արժեհամակարգը»։ Մենք գիտակցում ենք՝ որակի կառավարումը թիմային աշխատանք է եւ այս մրցավազքում չկա վերջնակետ։
Որակի կառավարման համակարգը «Ուիգմոր Քլինիք»-ից՝ «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց»
Սկսել եմ աշխատել «Ուիգմոր»-ում, երբ աշխատակիցների ընդհանուր թիվը 34 էր, իսկ հիմա այն հասնում է 800-ի ու շարունակում է շատ արագ աճել (ժպտում է-հեղ.)։Շահանե Մնացականյանը
Լուսանկարը` Մեդիամաքս«Ուիգմոր Քլինիք»-ում ունեինք հստակ աշխատող համակարգեր ու մշակված ընթացակարգեր եւ մեզ թվում էր, որ դրանք հեշտությամբ կկարողանանք կիրառել ավելի մեծ՝ «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ում։ Կարճ ժամանակում հասկացանք՝ այստեղ մարտահրավերները շատ ավելին են, ու պետք է արագ ադապտացվել այդ ծավալներին ու փոփոխություններին։
Արդյունքում, կարողացանք որակի կառավարման պատշաճ համակարգ ներդնել արդեն մեծ հիվանդանոցում։Ամբողջական տարբերակը կարդացեք այս հղումով։
13 Օգոստոս 2019
Սպորտային բժիշկների դերը երեխային հարմար սպորտաձև ընտրելու հարցում։
Մոտենում է սեպտեմբերը, և շատ ծնողներ ցանկանում են իրենց երեխաներին սպորտի տանել: Սակայն նախքան այս կամ այն սպորտաձևն ընտրելը, անհրաժեշտ է, որպեսզի երեխան բուժզննում անցնի սպորտային բժիշկների կողմից, որոնք կզննեն երեխայի հենաշարժիչ համակարգը, կորոշեն, թե ինչպես է աշխատում սիրտ-անոթային համակարգը տարբեր ծանրաբեռնվածության պայմաններում, ինչն էլ թույլ կտա ընտրել երեխայի օրգանիզմի առանձնահատկություններին ամենահարմար սպորտաձևը՝ նվազեցնելով օրգանիզմի համար հնարավոր առողջական ռիսկերը:
07 Օգոստոս 2019
Արամ Ղազարյանի հերթական այցը "Wigmore Clinic"
«Ուիգմոր Քլինիք»-ը, շարունակելով համագործակցել աշխարհի առաջատար մասնագետների հետ, այս անգամ հյուրընկալել էր Լիոնից ժամանած վաստակաշատ ձեռքի վիրաբույժ, Ֆրանսիայի ձեռքի փոխպատվաստման վիրաբուժական թիմի ղեկավար Արամ Ղազարյանին, որը մեր կլինիկայի բժիշկների հետ համատեղ իրականացրեց վերին վերջույթի լրջագույն արատներով, վնասվածքներով ու հիվանդություններով հիվանդների խորհրդատվություն և մի շարք բարդագույն վիրահատություններ:
29 Հունիս 2019
Team building with Wigmore Clinic:
20 Հունիս 2019
Փափուկ հյուսվածքների եւ հոդերի ՈՒՁՀ
Ուլտրաձայնային հետազոտությունն անվնաս, ինֆորմատիվ, ոչ ինվազիվ մեթոդ է, որը պացիենտից հատուկ պատրաստվածություն չի պահանջում:
ՈՒՁՀ-ի ժամանակ հնարավոր է տեսնել՝
▪️ ջլերի պատռվածքներ (ամբողջական եւ մասնակի), տենդինիտներ, տենոսինովիտներ
▪️ մկանների պատռվածք, հեղուկի կուտակումներ (հեմատոմա)
▪️ կապանների ձգում եւ պատռվածքներ
▪️ հեղուկի կուտակում սինովիալ պարկերում եւ հոդերի խոռոչում
▪️ մենիսկի վնասում
▪️ հոդերի եւ հիալինային աճառի դեգեներատիվ փոփոխություններ
▪️ արթրիտի դեպքում վաղ փոփոխություններ
▪️ փափուկ հյուսվածքներում բարորակ եւ չարորակ գոյացություններ
▪️ փափուկ հյուսվածքներում օտար մարմինների առկայություն
▪️ սինովիալ կիստաներ
▪️ մկանների ճողվածք
Հոդերի ուլտրաձայնային հետազոտությունը միջինում տեւում է 15-30 րոպե:
03 Հունիս 2019
PHILIPS Zoom 4 սպիտակեցման համակարգ
Եթե որոշել եք սպիտակեցնել ատամները...մենք ունենք լավ լուր Ձեզ համար:
Մենք արդեն աշխատում ենք աշխարհում առաջատար PHILIPS Zoom 4 սպիտակեցման համակարգով:
Այն ապահովում է մինչև 8 տոն սպիտակեցում՝ չվնասելով էմալն ու առողջ պահելով Ձեր ատամները:
Սպիտակեցան փաթեթի մեջ ներառված է՝
▪️ Մինչեւ երեք փուլանի սպիտակեցումը, որը մեզ կբերի մինչև 8 տոն ատամների գույնի փոփոխում
▪️ Տնային խնամքի պարագաների տրամադրումը ( կապաններ, խնամքի նյութ)
▪️ Ատամնաքարերի հեռացում
▪️ Կապանների պատրաստում տնային խնամքի համար
❗️ Արժեքը միասին կազմում է 150.000 դրամ:
21 Մայիս 2019
Սկոլիոզ, ընդդեմ կեղծ պատկերացումների
Սկոլիոզի հետ կապված հասարակության մեջ կա թյուր կարծիք առ այն, որ հիվանդությունը կարող է զարգանալ փափուկ անկողնում քնելու, դպրոցական ծանր պայուսակ կրելու, ծուռ նստելու պատճառով:
Անկախ ամեն ինչից՝ սկոլիոզի առաջացման հաճախականությունն ամենուր նույնն է, իսկ հիվանդացությունն ունի ներքին օրինաչափություն․ դեֆորմացիայի առաջացման պատճառ չի կարելի փնտրել արտաքին աշխարհում: Ուստի, անկախ նրանից, երեխան ծուռ է նստում, թե ուղիղ, դա չի կարող անդրադառնալ նրա ողի աճի վրա:
Երեխաների մոտ ողնաշարային հիվանդությունների առաջացման հիմնական պատճառներից են՝
▪️ հղիության առաջին շաբաթների ընթացքում հղիի անհատական հիգիենան
▪️ վիտամինների պակասությունը
▪️ ֆոլաթթվի դեֆիցիտը
Որոշ պնդումների համաձայն՝ եթե երեխան ունենում է ողնաշարի դեֆորմացիա, ապա պետք է տանել սպորտի: Սպորտով զբաղվելը թույլ կտա ունենալ ավելի ուժեղ մկաններ, գեղեցիկ կեցվածք, բայց դեֆորմացիայի կանխարգելման հարցում արդյունավետություն չի ունենա:
Հիշեք՝ մի խնդիր, որը կապված է ողնաշարի զարգացման հետ, արտաքին ու կարճատև միջոցառումներով հնարավոր չէ շտկել:
03 Մարտ 2019
«Ուիգմոր Քլինիք»-ում գործում է քայլվածքի կլինիկական հետազոտության՝ տարածաշրջանում եզակի լաբորատորիա
«Ուիգմոր Քլինիք»-ում գործում է քայլվածքի կլինիկական հետազոտության՝ տարածաշրջանում եզակի լաբորատորիա, որը թույլ է տալիս ստանալ ճշգրիտ տեղեկատվություն քայլվածքի բոլոր պարամետրերի վերաբերյալ:
Կիրառվող տեխնիկական միջոցներ՝
✅ Եռաչափ օպտիկական զննումը ինֆորմացիա է տալիս հոդերի եւ քայլքի պարամետրերի մասին (արագություն, քայլի երկարություն, տեւողություն եւ այլն):
✅ Ուժային հարթակների շնորհիվ ստացվում է ինֆորմացիա քայլելու ընթացքում աշխատող մկանային խմբերի ֆունկցիաների մասին (գրաֆիկների տեսքով)
✅ Էլեկտրոմիոգրաֆիան ցույց է տալիս, թե որ մկանը երբ է ակտիվանում քայլելու ժամանակ:
✅ Տեսագրություն, որը կատարվում է միաժամանակ երկու դիրքից: Այն թույլ է տալիս քայլելու գործընթացը դիտել դանդաղեցված եւ ավելի մանրամասն՝ երկու հարթությունում:
Քայլվածքի լաբորատորիան օգնում է ստանալ օբյեկտիվ ինֆորմացիա քայլվածքի մասին, ինչի շնորհիվ պացիենտը ստանում է ավելի ճշգրիտ բուժում:նաբերության համար նախատեսված մոդելային տեքստ է: Սկսած 1500-ականներից` Lorem Ipsum-ը հանդիսացել է