Wigmore Clinic-ում գործում է Ինտերվենցիոն ռադիոլոգիայի մասնագիտացված բաժանմունքը:
Ժամանակակից բժշկության մեջ ինտերվենցիոն ռադիոլոգիան լայն տարածում է գտել ամբողջ աշխարհում: Բարձր արդյունավետությունը և օրգանիզմի համար նվազագույն վնասակարությունը դարձնում են ինտերվենցիոն ռադիոլոգիայի միջամտությունները բուժման ընտրության մեթոդ: Ի տարբերություն բաց վիրահատությունների՝ մինիմալ ինվազիվ միջամտությունները կրճատում են բուժառուների մոտ բարդությունների առաջացման հավանականությունը, հիվանդանոցում անցկացված օրերի թիվը:
Ինտերվենիցոն ռադիոլոգիայի բաժանմունքում, ախտորոշման սարքերի ուղղորդմամբ (ՈՒՁՀ, ռենտգեն, համակարգչային տոմոգրաֆիա) իրականացվում են մի շարք մինիմալ ինվազիվ միջամտություններ, ինչպիսիք են՝
- ասեղային բիոպսիա տարբեր օրգանային տեղակայման ինչպես նաև արտաօրգանային տեղակայման ուռուցքային գոյացություններից
- մեխանիկական դեղնուկի բուժում ինտերվենցիոն ռադիոլոգիայի մինիմալ ինվազիվ տեխնոլոգիաներով
- աբսցեսի և այլ հեղուկ կուտակումների մինիմալ ինվազիվ դրենավորումներ օրգանիզմի ցանկացած հատվածում
- Չարորակ բնույթի ուռուցքային օջախների ոչնչացում ռադիոհաճախային աբլյացիայի մեթոդով:
- Վահանաձև գեղձի հանգույցների պունկցիոն բիոպսիա
- Վահանձև գեղձի կիստաների պունկցիոն էթանոլային բուժում
Բաժանմունքում նաև իրականացվում են ՝ լյարդի, ենթաստամոքսային գեղձի և լեղուղիների հիվանդությունների ախտորոշում և բուժում։

Ինտերվենցիոն ռադիոլոգ

Ինտերվենցիոն-ռադիոլոգ, վիրաբույժ