Հագեցած լինելով համապատասխան նյութատեխնիկական կարողություններով՝ «Ուիգմոր Քլինիք»-ի անեսթեզիոլոգիական ծառայությունն իրականացնում է անզգայացում վիրահատական միջամտությունների ժամանակ, ինչպես նաև ապահովում է հետվիրահատական շրջանում արդյունավետ և ապահով ցավի կառավարումը։ Ծառայությունը կիրառում է անզգայացման և ինտենսիվ թերապիայի նորարարական մեթոդները, ներառյալ՝ ինհալյացիոն, ցածր հոսքային անեսթեզիան, ներերակային անեսթեզիան, ինչպես նաև ռեգիոնալ անզգայացման մեթոդներ՝ էպիդուրալ, ողնուղեղային և ողնուղեղային-էպիդուրալ համակցված տեսակները:
Նախավիրահատական փուլում իրականացվում է բուժառուների լիարժեք զննում, ուստի անզգայացման տեսակն ընտրելիս հաշվի է առնվում բուժառուի առողջության առանձնահատկությունները և նախընտրությունը՝ ցուցաբերելով անհատական մոտեցում յուրաքանչյուր բուժառուի հանդեպ։
Հիմք ընդունելով ապացուցողական բժշկության լավագույն փորձը՝ անեսթեզիոլոգիական թիմն ապահովում է որակյալ և ապահով անեեսթեզիա։

Անեսթեզիոլոգ



Կրթություն
09.2009 – 07.2014
Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան, ընդհանուր բժշկության ֆակուլտետ, բակալավրիատ, Երևան, Հայաստան
09.2014 – 07.2018
Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան, ընդհանուր բժշկության մագիստրատուրա, Երևան, Հայաստան
09.2018 – 07.2019
Թոքաբանության ազգային կենտրոն, ֆթիզիաթիայի բժիշկ, Աբովյան, Հայաստան
09.2019 – 12.2020
Արաբկիր բժշկական կենտրոն, օրդինատուրա մանկական անզգայացման և ինտենսիվ թերապիայի բաժնում, Երևան, Հայաստան
01.2021 - մինչ օրս
Էրեբունի բժշկական կենտրոն, օրդինատուրա անզգայացման և ինտենսիվ թերապիայի բաժնում, վիրաբույժի օգնական, Երևան, Հայաստան
Աշխատանքային փորձ
01.2015 – 01.2017
Հայաստանի զինված ուժեր, Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, վիրաբույժի օգնական, պարտադիր զինվորական ծառայություն
08.2018 – 05.2019
Առաջին բուժօգնություն, բուժեղբայր, Երևան, Հայաստան
05.2019 – 04.2020
Առաջին բուժօգնություն, շտապօգնության բժիշկ, Երևան, Հայաստան
12.2019 – 08.2022
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, շտապ օգնության բժիշկ, Երևան, Հայաստան
04.2020 – 05.2022
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, վերակենդանացման բաժանմունքի բժիշկ, Երևան, Հայաստան
04.2022 - մինչ օրս
Wigmore Clinic, հերթապահ անեսթեզիոլոգ և ռեանիմատոլոգ, Երևան, Հայաստան
12.2022 - մինչ օրս
Wigmore Hospital For Children, մանկական անեսթեզիոլոգի և ռեանիմատոլոգի օգնական, Երևան, Հայաստան