Ուիգմոր Հիմնադրամ

ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ | Նորություններ

21 Ապրիլ
«Ուիգմորն ընտանիքի համար» կրթական նախաձեռնության մեկնարկ
Ուրախ ենք տեղեկացնել «Ուիգմոր» կրթական առողջապահական հիմնադրամի՝ «Ուիգմորն ընտանիքի համար» նախաձեռնության մեկնարկի մասին։ Ծրագրի նպատակն է բարձրացնել լայն հասարակության իրազեկվածությունը կանխարգելիչ բժշկության վերաբերյալ, ինչպես նաև խթանել առողջ ապրելակերպի մշակույթը։ «Ուիգմորն ընտանիքի համար» նախաձեռնությունը նպաստում է՝ Բնակչության շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացմանը կանխարգելիչ այցերի, սքրինինգների և իմունիզացիայի մասին, Սեփական առողջության նկատմամբ հոգատար և պատասխանատու վերաբերմունքի ձևավորմանը, Առաջնային օղակի վերաբերյալ վստահության աճին։ Հանդիպումները կրում են ինտերակտիվ բնույթ. մասնագետները տրամադրում են վստահելի և ապացուցահեն տեղեկատվություն, ինչպես նաև գործնական խորհուրդներ՝ խթանելով բաց քննարկումը։ Համագործակցությունների և նախագծին մասնակցելու համար կարող եք գրել մեր ֆեյսբուքյան էջին: Հետևե՛ք մեզ սոցիալական հարթակներում և կայքում՝ նորություններին տեղեկանալու համար։
21 Ապրիլ
«Ուիգմորը կանանց համար» կրթական հանդիպում.INECOBANK-ի անձնակազմի համար։
🌸Առողջ հասարակության հիմքում առողջ կինն է. “Ուիգմորը կանանց համար” նախաձեռնության շրջանակում մեր թիմը կրթական հանդիպում անցկացրեց @inecobank.am անձնակազմի համար: 🩺📋Հանդիպման ընթացքում քննարկվեցին կնոջ առողջության սքրինինգները, դրանց կարևորությունը, ծննդաբերության և հետծննդյան խնամքի հարցերը: 🤝Շնորհակալություն Ինեկոբանկին համագործակցության և անձնակազմի բարեկեցության մասին հոգ տանելու համար: