Ուիգմոր Հիմնադրամ
«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»․կրթական հանդիպում կին մանկավարժների հետ։
«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»․կրթական հանդիպում կին մանկավարժների հետ։
23 Հունվար
📅 Հունիսի 14-ին «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցը» Երևանի քաղաքապետարանի, ԱՆ և ԿԳՍՄ նախարարությունների հետ համագործակցությամբ կազմակերպեց կրթական հանդիպում կին մանկավարժների հետ։
👩‍🏫 Մասնակցեցին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի 12 դպրոցների շուրջ 100 մանկավարժ։
💬 Հանդիպման ընթացքում քննարկվեցին կանանց առողջությանն առնչվող մի շարք կարևոր թեմաներ՝
▪️ Կրծքագեղձի և արգանդի վզիկի քաղցկեղների սքրինինգներ,
▪️ HPV (մարդու պապիլոմավիրուսի) պատվաստում,
▪️ Փոքր կոնքի օրգանների իջեցմամբ պայմանավորված խնդիրներ։
🎯 Նման հանդիպումները նպաստում են կանանց առողջության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանն ու կանխարգելիչ բժշկության զարգացմանը։