Ուիգմոր Հիմնադրամ
Նորություններ
Նորություններ
23 Հունվար
«Ուիգմորը կանանց համար» կրթական հանդիպում.INECOBANK-ի անձնակազմի համար։
🌸Առողջ հասարակության հիմքում առողջ կինն է. “Ուիգմորը կանանց համար” նախաձեռնության շրջանակում մեր թիմը կրթական հանդիպում անցկացրեց @inecobank.am անձնակազմի համար:
🩺📋Հանդիպման ընթացքում քննարկվեցին կնոջ առողջության սքրինինգները, դրանց կարևորությունը, ծննդաբերության և հետծննդյան խնամքի հարցերը:
🤝Շնորհակալություն Ինեկոբանկին համագործակցության և անձնակազմի բարեկեցության մասին հոգ տանելու համար:
23 Հունվար
«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»․կրթական հանդիպում կին մանկավարժների հետ։
📅 Հունիսի 14-ին «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցը» Երևանի քաղաքապետարանի, ԱՆ և ԿԳՍՄ նախարարությունների հետ համագործակցությամբ կազմակերպեց կրթական հանդիպում կին մանկավարժների հետ։
👩🏫 Մասնակցեցին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի 12 դպրոցների շուրջ 100 մանկավարժ։
💬 Հանդիպման ընթացքում քննարկվեցին կանանց առողջությանն առնչվող մի շարք կարևոր թեմաներ՝
▪️ Կրծքագեղձի և արգանդի վզիկի քաղցկեղների սքրինինգներ,
▪️ HPV (մարդու պապիլոմավիրուսի) պատվաստում,
▪️ Փոքր կոնքի օրգանների իջեցմամբ պայմանավորված խնդիրներ։
🎯 Նման հանդիպումները նպաստում են կանանց առողջության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանն ու կանխարգելիչ բժշկության զարգացմանը։
23 Հունվար
«Ուիգմորը կանանց համար» կրթական հանդիպում. «Վեոլիա Ջուր» ընկերության կին աշխատակիցների համար։
Կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամսվա շրջանակում, համագործակցելով մեր գործընկեր Սիլ Ինշուրանսի հետ՝ երեկ տեղի ուենցավ «Ուիգմորը կանանց համար» կրթական հանդիպումը «Վեոլիա Ջուր» ընկերության կին աշխատակիցների համար։
📋Հանդիպման ընթացքում Ուիգմոր հիվանդանոցի բժիշկները ներկայացրեցին և քննարկեցին կնոջ առողջության և կանխարգելիչ հետազոտությունների կարևորագույն հարցերը։
🤝Շնորհակալություն Սիլ Ինշուրանսին և «Վեոլիա Ջուր» ընկերությանը համագործակցության համար։ Որքա՜ն հաճելի է ունենալ գործընկերներ, ովքեր հոգ են տանում իրենց անձնակազմի առողջության մասին և կորպորատիվ հոգատարության մշակույթ ձևավորում։
23 Հունվար
«Ուիգմորը կանանց համար»․ՀՀ Կենտրոնական Բանկի աշխատակիցների համար։
🤝 «Ուիգմորը կանանց համար» կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նախաձեռնության թիմը ՀՀ Կենտրոնական Բանկի հրավերով հանդիպեց բանկի աշխատակիցների հետ։
💫 «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցի» ուրոգինեկոլոգիական ծառայության պատասխանատու Զարուհի Գրիգորյանը և մամոլոգիական ծառայության պատասխանատու Ներսիկ Ժամահարյանը բանկի անձնակազմին ներկայացրեցին կնոջ առողջության վերաբերյալ ապացուցահեն բժշկության ժամանակակից մոտեցումները՝ շեշտադրելով կանխարգելիչ հետազոտությունների և տարեկան պարտադիր սքրինինգների կարևորությունը։
🫶 Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ Կենտրոնական Բանկին համագործակցության և կանանց առողջության նկատմամբ հոգատարության նոր մշակույթ ձևավորելու գործում ունեցած ներդրման համար:
23 Հունվար
«Առողջությունը գարուն է» ուիգմորյան ֆլեշմոբ․ Ապրիլի 7
🌸 Շնորհավոր Ապրիլի 7
Սիրելի կանայք և աղջիկներ, Ուիգմորում մենք հավատում ենք, որ առողջ հասարակության հիմքում առողջ կինն է: Ամփոփելով կանանց միամսյակը՝ սիրով հիշեցնում ենք, որ սեփական առողջության մասին հոգատարությունը ոչ միայն կարևոր սովորություն է, այլ նաև կնոջ երջանկության, ազատության, ուժի, վստահության և կյանքի ներդաշնակության հիմքը։
Նշելով մայրության և գեղեցկության տոնը՝ մեր անձնակազմը և գործընկերները միանում են «Առողջությունը գարուն է» ուիգմորյան ֆլեշմոբին՝ կոչ անելով բոլորիս հետևելու մեր առողջությանը և խնամքով կատարելու տարեկան հետազոտությունները։
23 Հունվար
«Առողջությունը գարուն է» ուիգմորյան ֆլեշմոբ․ Մարտի 8
🌸«Առողջությունը գարուն է».
Սիրելի կանայք և աղջիկներ, սեփական առողջության մասին հոգատարությունը ոչ միայն սովորություն է, այլ կնոջ երջանկության, ազատության, ուժի, վստահության և կյանքի ներդաշնակության կարևոր հիմքը։
Մշտապես հոգ տանելով կնոջ առողջության մասին՝ այսօր «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը իր անձնակազմի և գործընկերների հետ միասին մեկնարկում է «Առողջությունը գարուն է» ֆլեշմոբը՝ որպես կարևոր հիշեցում և կոչ բոլորիս հետևելու մեր առողջությանը և խնամքով կատարելու տարեկան հետազոտությունները։
Առողջ հասարակության հիմքում առողջ կինն է:
Շնորհավոր Մարտի 8 💕