ԻՄՈւՆԻԶԱՑԻԱ
ԻՄՈւՆԻԶԱՑԻԱ

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց» -ի իմունիզացիայի ծառայությունն առաջնորդվելով իմունականխարգելման  գիտական մոտեցումներով, համաձայն Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության և այլ միջազգային առողջապահական կազմակերպությունների հանձնարարականների, առաջարկում է հետևյալ ծառայությունները․

  • պատվաստումների օրացույցի կազմում սկսած նորածնային շրջանից
  • պատվաստումների անհատական օրացույցի մշակում հետևյալ իրավիճակներում․ 

            - ուշացած կամ շեղված ժամանակացույցի դեպքում 

            - հատուկ դեպքերում (իմունանբավարարություն, փայծաղի հեռացում, փոխպատվաստում, հեմոստազի խանգարումներ, հակամարմիններ պարունակող արյան պատրաստուկների օգտագործում, քրոնիկ հիվանդություններ):


  

Պատվաստումից առաջ կատարվում է մանկաբույժի խորհրդատվություն և տրվում են խորհուրդներ հնարավոր հետպատվաստումային ռեակցիաների վերաբերյալ։

Պատվաստումները՝

  • անվտանգ են,
  • արդյունավետ են
  • կանխում են ծանր վարակիչ հիվանդությունների առաջացումը
  • պահպանում են առողջությունը, բարձրացնում են կյանքի որակը և երկարակեցությունը
  • նպաստում են կոլեկտիվ պաշտպանության ձևավորմանը

Ժամանակին պատվաստելով ձեր երեխային դուք պաշտպանում եք նրան և ողջ շրջապատը։

Բժիշկներ
Իրինա Մամյան
Մանկաբույժ
Իմունիզացիայի ծառայության պատասխանատու, մանկաբուժական 1 բաժնի պատասխանատու
Իրինա Մամյան
Մասնագիտություն
Մանկաբույժ
Պաշտոն
Իմունիզացիայի ծառայության պատասխանատու, մանկաբուժական 1 բաժնի պատասխանատու
Հեռախոսահամար
+374 12 345 678
Կրթություն
Գործունեություն

Կրթություն

2007-2010 

Առողջապահության ազգային ինստիտուտ, ընդհանուր մանկաբուժության ամբիոնի օրդինատոր, Երևան, Հայաստան

2001-2007 

Երևանի պետական բժշկական համալսարան, ընդհանուր բժշկության ամբիոն, Երևան, Հայաստան

Դասընթացներ, վկայականներ

09.05.2022 – 13.05.2022 

ESPID սեմինար, առցանց, Աթենք, Հունաստան

09.10.2016 – 15.10.2016

«Արտակարգ իրավիճակներում բուժօգնություն» OMI-CHOP սեմինար, Զալցբուրգ, Ավստրիա

09.12.2015 – 12.12.2015

«Գերազանցություն մանկաբուժության մեջ» համաժողով, Լոնդոն, Անգլիա

16.06.2014 – 29.06.2014

Տրիաժավորում և ինտենսիվ խնամք առաջնային բուժօգնությունում, Մոսկվա, Ռուսաստան

Աշխատանքային փորձ

2020 - մինչ օրս

Wigmore Hospital For Children, մանկաբույժ, Երևան, Հայաստան

2009 - մինչ օրս

Երևանի պետական բժշկական համալսարան, մանկաբուժության ամբիոն, ասիստենտ, Երևան, Հայաստան

2016 - 2019

Վարդանանց ԲԿ, մանկաբույժ, Երևան, Հայաստան

2014 - 2016 

«Արաբկիր» բժշկական կենտրոն Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ, մանկաբույժ, շտապօգնության բաժանմունք Երևան, Հայաստան

2009 -2014 

«Արաբկիր» բժշկական կենտրոն Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ, ընդհանուր մանկաբույժ, հերթապահ բժիշկ, Երևան, Հայաստան

Գնացուցակ
* Հարգելի՛ այցելու, կայքում ներկայացված ծառայությունների արժեքները կողմնորոշիչ են և կարող են այս պահի դրությամբ փոփոխված լինել։ Խնդրում ենք ուշադրություն դարձնել գրանցման ժամանակ Ձեզ ներկայացված ծառայության արժեքին։
** ՀՀ քաղաքացի չհանդիսացող բուժառուների համար խորհրդատվությունները կտատանվեն 25․000-30․000 դրամի միջակայքում, իսկ վիրահատական միջամտությունների արժեքը կախված կլինի դրանց տեսակից։
Իմունիզացիա
Իմունիզացիա
Ծառայություն
Գին
Գրիպի դեմ պատվաստում
25 000
Կատաղության դեմ պատվաստում
25 000
Պատվաստում հեպատիտ Ա (մեծահասակների)
40 000
Պատվաստում Ստամարիլ
40 000
Պատվաստում Վաքսիգրիպ Տետրա
30 000
Պատվաստում Նիմենրիքս
40 000
Պատվաստում Պրևենար
50 000