ՔԱՅԼՎԱԾՔԻ ՀԵՏԱԶՈՏՈՒՄ

Քայլելը ունի մեծ նշանակություն սոցիալական կյանքում և առողջության համար։ Հետևաբար ցանկացած խնդիր, որը սահմանափակում է քայլելու ունակությունը, նաև ակնհայտ ազդում է կյանքի որակի վրա։

Ինչպե՞ս են հետազոտում քայլվածքը

Քայլքը հետազոտելու համար կան բազմաթիվ տեխնիկական միջոցներ, սակայն առաջադեմ մեթոդը՝ եռաչափ օպտիկական հետազոտությունն է հատուկ քայլվածքի լաբորատորիայում։

Դա սարքավորումների համալիր է, որը թույլ է տալիս ստանալ լիարժեք ինֆորմացիա քայլվածքի բոլոր պարամետրերի մասին։

Ի՞նչ է մեզ տալիս քայլվածքի լաբորատորիան

Օբյեկտիվ ինֆորմացիա քայլվածքի մասին, որի շնորհիվ կարող ենք…

  • գնահատել մկանային խմբերի աշխատանքը քայլելու ժամանակ
  • գնահատել միջամտության արդյունքները (մինչև և հետո)
  • ավելի մանրամասն հասկանալ բուժառուի խնդիրը
  • օգտագործել ինֆորմացիան գիտության մեջ, զբաղվել ապացուցողական բժշկությամբ
  • տեսնել քայլվածքը դինամիկայում

Արդյունքում բուժառուն ստանում է ավելի ճշտգրիտ բուժում

Հիվանդություններ որոնք դրսևորվում են քայլվածքի խանգարումներով

  • Կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումներ (օրինակ․ մանկական ուղեղային կաթված, միելոմենինգոցելե․․․)
  • Պերիֆերիկ նյարդային համակարգի ախտահարում
  • Ստորին վերջույթների կառուցվածքային փոփոխություններ և անոմալիաներ
  • Վնասվածքներ և հետվնասվածքային վիճակներ
  • Ստորին վերջույթների անդամահատություններ և պրոթեզավորում

Բժիշկներ