Ուիգմոր Կանանց ԵՎ Երեխաների Հիվանդանոց
Ճարպակալում
28 Նոյեմբեր

- Ճարպակալումը քրոնիկ և բազմագործոնային հիվանդություն է, որը բնութագրվում է օրգանիզմում ճարպի ավելցուկային կուտակմամբ։
- Ճարպակալումն առաջանում է, երբ սննդի միջոցով ստացվող էներգիան ավելի շատ է, քան էներգիան, որը մենք ծախսում ենք ֆիզիկական ակտիվության միջոցով։

- Ոչ ճիշտ սննդակարգը;
- Նստակյաց ապրելակերպը;
- Ժառանգական նախատրամադրվածությունը;
- Քնի անբավարարությունը;
- Երկար էկրանային ժամանակը;
- Մի շարք մետաբոլիկ և նեյրոէնդոկրին խնդիրներ;
- Որոշ դեղորայքի ընդունում։

Ճարպակալումը կարող է հանգեցնել հետևյալ խնդիրներին՝
- Սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ;
- Լյարդի ճարպային դիստրոֆիա, փորկապություն;
- Հոդացավեր, ոսկրային դեֆորմացիաներ;
- Շնչառական համակարգի հիվանդություններ;
- Հոգեբանական բարդույթներ։

- Հետևել երեխայի սննդակարգին;
- Սահմանափակել սննդակարգից հեշտ յուրացվող ածխաջրերը՝ կոնֆետներ, խմորեղեն, քաղցր հյութեր, հացաբուլկեղեն և այլն;
- Սահմանափակել կենդանական ծագման ճարպերը՝ յուղոտ կաթնամթերք կամ մսամթերք;
- Ավելացնել սննդակարգում թարմ բանջարեղեն և մրգեր, ոչ յուղոտ միս;
- Հետևել, որ երեխան օրվա ընթացքում խմի բավարար քանակությամբ ջուր;
- Ավելացնել երեխայի ֆիզիկական ակտիվությունը, օր․՝ լող, վազք, ֆուտբոլ, պար և այլն։

Եթե չի հաջողվում կարգավորել երեխայի քաշը՝ հետևելով սննդակարգին և ավելացնելով ֆիզիկական ակտիվությունը, ապա պետք է դիմել մանկաբույժի։
Անհրաժեշտության դեպքում մանկաբույժը կուղղորդի երեխային էնդոկրինոլոգի խորհրդատվության, ինչպես նաև կկատարվեն մի շարք լաբորատոր և գործիքային քննություններ։ Հետազոտությունների արդյունքում կորոշվի բուժում ստանալու անհրաժեշտությունը։

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի մանկական ներզատաբանության ծառայությանը կարող եք ծանոթանալ հղմամբ՝
Վերջին նորություններ
08 Դեկտեմբեր
Ջերմային (ֆեբրիլ) ցնցումներ
08 Դեկտեմբեր
Ջերմություն․ ինչպե՞ս օգնել երեխային․․․
04 Դեկտեմբեր
Ցելիակիա ունեցող երեխաների սննդակարգ
04 Դեկտեմբեր
Գաստրոշիզիս. երբ բացակայում է նորածնի որովայնի պատը (Հանրային հեռուստաընկերության անդրադարձը)
27 Նոյեմբեր
«Հասանելի դարձնել որակյալ բուժօգնությունը». «Ուիգմոր»-ի երրորդ պոլիկլինիկան
25 Նոյեմբեր
Թոքաբորբ․ ախտանշաններ, ռիսկի գործոններ և կանխարգելում
24 Նոյեմբեր
Գեստացիոն դիաբետ․ ի՞նչ է կարևոր իմանալ ապագա մայրիկներին
18 Նոյեմբեր
Երեխաներ և կենդանիներ․ համատեղ անվտանգ կեցության կանոնները
18 Նոյեմբեր
Երեխայի աճը
11 Նոյեմբեր
Բաց դռների օր «Ուիգմոր»-ում՝ նվիրված շաքարային դիաբետի համաշխարհային օրվան