«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի մանկական ստոմատոլոգիական ծառայությունն իրականացնում է մանկական ստոմատոլոգիական բոլոր տեսակի միջամտությունները։
ՄԱՆԿԱԿԱՆ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Ծառայության փորձառու մասնագետների համբերատար ու պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ երեխաների համար միջամտություններն անցնում են առանց վախի։ Այստեղ յուրաքանչյուր երեխայի ցուցաբերվում է անհատական մոտեցում։ Անհրաժեշտության դեպքում ստոմատոլոգիական միջամտություններն իրականացվում են նաև ընդհանուր անզգայացման պայմաններում։
Իրականացվում են հետևյալ ծառայությունները՝
● Կաթնատամների և մշտական ատամների կարիեսի բուժում
● Կաթնատամների և մշտական ատամների կարիեսի բարդությունների բուժում (պուլպիտ, պերիօդոնտիտ)
● Չձևավորված արմատներով մշտական ատամների բուժում
● Կարիեսի պրոֆիլակտիկա (ֆտորացում, հերմետիզացիա)
● Ատամնաքարերի մաքրում և փայլեցում
● Բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդությունների բուժում (ստոմատիտ, կաթնախտ)
● Ընդհանուր անզգայացմամբ բերանի խոռոչի սանացիա Մեզ մոտ առաջնահերթություն է միջազգային ստանդարտներին համապատասխանող ախտահանման որակի ապահովումը, բարձրորակ գործիքակազմն ու նյութերը։
Երեխաների ատամների ժամանակին և ճիշտ բուժումը մեծահասակ տարիքում նրանց առողջ ու անկաշկանդ ժպիտ ունենալու կարևորագույն նախադրյալն է։
ՕՐԹՈԴՈՆՏԻԱ
Օրթոդոնտիան զբաղվում է կծվածքի անոմալիաներով, որոնք պայմանավորված են ծնոտոսկրերի անկանոն չափով, ձևով և/կամ ատամների չափով, ձևով և քանակով։
Օրթոդոնտի ծառայությունները ներառում են՝
- Կծվածքի անոմալիաների ախտորոշում,
- Բուժման պլանավորում,
- Բուժում
Անկանոնությունների բուժման եղանակներն են՝
1. Անշարժ տեխնիկա
- Բրեկետներ, ֆունկցիոնալ սարքեր
2. Շարժական տեխնիկա
- Աճի մոդիֆիկացիա իրականացնող սարքեր
- Էլայներներներ
3. Քունք-ստործնոտային հոդի դիսֆունկցիայի բուժում
- Սպլինտ թերապիա
Օրթոդոնտիկ բուժման միջոցով լուծվում են կծվածքի բազմաթիվ էսթետիկ և ֆունկցիոնալ խնդիրներ, խթանվում է ծնոտոսկրերի աճը:




2009 – 2012 Մխ. Հերացու անվան Երևանի Պետական Բժշկական Համալսարանի Մանկական Ստոմատոլոգիա և Օրթոդոնտիա ամբիոնի օրդինատուրա
2004 – 2009 Մխ. Հերացու անվան Երևանի Պետական Բժշկական Համալսարանի Ստոմատոլոգիական ֆակուլտետ
Հունիս 2022 - առ այսօր՝ ստոմատոլոգ-օրթոդոնտ «Wigmore» կլինիկայում
Սեպտեմբեր 2019 - Սեպտեմբեր 2023` ճապոնական «GC Orthodontics» ապրանքանիշի Opinion Leader Հայաստանում
Փետրվար 2019 - Սեպտեմբեր 2023` Օրթոդոնտիա առարկայի դասախոս Ավանդական Բժշկության Համալսարանում
Սեպտեմբեր 2013 - Մարտ 2023` ստոմատոլոգ-օրթոդոնտ «Բյանկո» ստոմատոլոգիական կլինիկայում
Սեպտերմբեր 2012 - առ այսօր` ստոմատոլոգ-օրթոդոնտ «ԷԼՎԱ» ստոմատոլոգիական կլինիկայում
Սեպտեմբեր 2013 - հունվար 2021` ստոմատոլոգ-օրթոդոնտ «Գալաթեա Էսթետիկ ԲԿ»-ում
Ապրիլ 2009 - Ապրիլ 2010՝ Հանրային Խորհրդի Առողջապահության ու Սոցիալ Զարգացման հանձնաժողովի անդամ
Հուլիս 2008 - Օգոստոս 2008՝ Մանկական Ստոմատոլոգիայի (Օրթոդոնտիա, Վիրաբուժական և Թերապևտիկ ստոմատոլոգիա) ու Օրթոպեդիայի պրակտիկ ուսուցում Մոսկվայի #30 ստոմատոլոգիական կլինիկայում։ Աշխատել եմ որպես բժշկի օգնական
Փետրվար 2008 - Ապրիլ 2008՝ Վիրաբուժական և Թերապևտիկ ստոմատոլոգիայի պրակտիկ ուսուցում Երևանի «Բելլադենտ» ստոմատոլոգիական կլինիկայում։ Աշխատել եմ որպես բժշկի օգնական
Հուլիս 2007՝ Թերապևտիկ ստոմատոլոգիայի պրակտիկ ուսուցում Երևանի #1 ստոմատոլոգիական կլինիկայում։ Աշխատել եմ որպես բժշկի օգնական
Հուլիս 2006 - Օգոստոս 2006՝ Թերապևտիկ ստոմատոլոգիայի պրակտիկ ուսուցում Մոսկվայի #23 ստոմատոլոգիական կլինիկայում։ Աշխատել եմ որպես բժշկի օգնական
Հուլիս - 2006՝ Թերապևտիկ ստոմատոլոգիայի պրակտիկ ուսուցում Երևանի «Արսդենտ» ստոմատոլոգիական կլինիկայում։ Աշխատել եմ որպես բուժ.քրոջ օգնական

2020 - 2022 թթ. - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, մանկական ստոմատոլոգ
2015 - 2020 թթ. - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, բժիշկ-ստոմատոլոգ
ԱՎԱՐՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱ։
2020 - 2022 թթ․ - Համալսարանական ստոմատոլոգիական թիվ 2 պոլիկլինիկա
2018թ․ - «Մեդեսի» ստոմատոլոգիական կլինիկա
2017 թ․- Համալսարանական ստոմատոլոգիական թիվ 3 պոլիկլինիկա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ:
2024թ․ մայիս-մինչ օրս «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց», մանկական ստոմատոլոգ
2023թ․ օգոստոս - մինչ օրս - «Ներսիսյան» ստոմատոլոգիական կլինիկա
2022թ. սեպտեմբեր - 2023թ. հուլիս - «Ռավ դենտ» ստոմատոլոգիական կլինիկա



