Ուիգմոր Կանանց ԵՎ Երեխաների Հիվանդանոց
ՊԼԱՍՏԻԿ ՌԵԿՈՆՍՏՐՈՒԿՏԻՎ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻԿՐՈՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԼԱՍՏԻԿ ՌԵԿՈՆՍՏՐՈՒԿՏԻՎ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻԿՐՈՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց» բազմապրոֆիլ բժշկական կենտրոնում գործում է ռեկոնստրուկտիվ վիրաբուժության և միկրովիրաբուժության ծառայությունը։
Թիմը անհետաձգելի միկրովիրաբուժական օգնություն է ցուցաբերում վերջույթների մանր և խոշոր անոթների, ծայրամասային նյարդերի, ջլերի վնասումներով, ինչպես նաև մասնակի կամ լրիվ անդամահատումներով 0-18 տարեկան երեխաներին։
Կատարվում են պլաստիկ-վերականգնողական պլանային վիրահատություններ վերջույթների և մարմնի տարբեր մասերի բնածին տարբերությունների ու արատների և կոպիտ հետվիրահատական կամ հետայրվածքային սպիների դեպքում, ինչպես նաև մաշկային և փափուկ հյուսվածքային նորագոյացությունների հեռացում և դրա հետևանքով առաջացած ծածկույթային դեֆեկտների պլաստիկա։
Պլաստիկ վերակառուցողական վիրաբուժության և միկրովիրաբուժության ծառայությունը մատուցում է բարձրորակ բժշկական օգնություն՝ համագործակցելով արտերկրի մի շարք առաջատար կլինիկաների և մասնագետների հետ, այդ թվում.
- Լիոնի Էդուար Էրիո հիվանդանոցի (Ֆրանսիա) վերին վերջույթի օրթոպեդիկ վիրաբուժության բաժանմունքի վարիչ, աշխարհահռչակ պրոֆեսոր Արամ Ղազարյանի հետ համատեղ կատարվում են բազկահյուսակի ծննդաբերական կաթվածով նորածինների և մանկահասակ երեխաների ծայրամասային նյարդերի վերականգնողական վիրահատություններ, որոնց ժամանակ «նյարդային սոսնձի» միջոցով կարող են վերականգնվել մինչև 1մմ-անոց նյարդաթելեր։
- Լոս Անջելեսի (ԱՄՆ) անվանի հայազգի պլաստիկ վիրաբույժ Անդրե Փանոսյանի հետ համատեղ Ohana One International Surgical Aid ծրագրի շրջանակներում իրականացվում են հեռավար վիրահատություններ VUZIX M400 «խելացի» ակնոցի կիրառմամբ, որի շնորհիվ բժիշկ Փանոսյանն աշխարհի ցանկացած կետից կարողանում է հետևել վիրահատության ողջ ընթացքին:
- Սթենֆորդի համալսարանի (ԱՄՆ) ձեռքի վիրաբուժության թիմի հետ։
Ծառայությունը զբաղվում է վնասվածքների, բնածին տարբերությունների ու արատների և ձեռքբերովի խնդիրների բուժմամբ՝ ապահովելով ֆունկցիոնալ և էսթետիկ բարելավում։
Իրականացվում են.
- Մաշկային և փափուկ հյուսվածքային գոյացությունների հեռացում,
- Վնասվածքներից հետո ֆունկցիայի վերականգնում,
- Ծայրամասային նյարդանոթային խրձերի և ջլերի թարմ և հնացած վնասվածքների վերականգնում,
- Բազկահյուսակի ծննդաբերական և հետվնասվածքային կաթվածի վիրահատական բուժում,
- Գլխի ու վերջույթների բնածին տարբերությունների և արատների վիրահատական շտկում,
- Սպիների և հյուսվածքային ձևախախտումների (դեֆորմացիաների) վիրահատական շտկում,
- Մատների և վերջույթների վերականգնում՝ վնասվածքային անդամահատումների դեպքում,
- Մատների, նախադաստակի և դաստակի ոսկրերի կոտրվածքների վերականգնում,
- Նյարդերի ճզմման (թունելային) համախտանիշների պահպանողական և վիրահատական բուժում,
- Էսթետիկ միջամտություններ։
Բժիշկներ
Արթուր Հարությունյան
Միկրովիրաբույժ
Պլաստիկ և ռեկոնստրուկտիվ վիրաբուժական ծառայության պատասխանատու
Արթուր Հարությունյան
Մասնագիտություն
Միկրովիրաբույժ
Պաշտոն
Պլաստիկ և ռեկոնստրուկտիվ վիրաբուժական ծառայության պատասխանատու
Գործունեություն
Կրթություն
Դավիթ Աբրահամյան
Ձեռքի պլաստիկ վիրաբույժ, միկրովիրաբույժ
Դավիթ Աբրահամյան
Մասնագիտություն
Ձեռքի պլաստիկ վիրաբույժ, միկրովիրաբույժ
Հեռախոսահամար
+374 12 345 678
Գործունեություն
Կրթություն
Աննա Թոփլաղալցյան
Ձեռքի վիրաբույժ, պլաստիկ վիրաբույժ, միկրովիրաբույժ, ռեկոնստրուկտիվ միկրովիրաբույժ
Աննա Թոփլաղալցյան
Պաշտոն
Ձեռքի վիրաբույժ, պլաստիկ վիրաբույժ, միկրովիրաբույժ, ռեկոնստրուկտիվ միկրովիրաբույժ
Հեռախոսահամար
+374 12 345 678
Գործունեություն
Կրթություն
Գործունեություն
2022թ․- մինչ այսօր Ուիգմոր Քլինիք - պլաստիկ վիրաբույժ
2018 - 2020թթ․ Մ․Գոշի անվան բժշկական համալսարան, Անատոմիայի առաջին բուժօգնություն՝ դասախոս
2019թ․- մինչ այսօր ԵՊԲՀ, Տոպոգրաֆիկ անատոմիա և օպերատիվ վիրաբուժություն՝ ասիստենտ
03․2018թ․ - 08․2018թ․ Էլեկտրոնային առողջապահության համակարգ «Armed»՝ բժշկական խորհրդատու
Դասընթացներ, վկայականներ
07․2013 - 08․ 2013թթ․ Ընդհանուր վիրաբուժություն, Թբիլիսիի պետական բժշկական համալսարան
2012 - 2018թթ․ ՀԹ1ԿՀ՝ ասիստենտ
2012 - 2018թթ․ ՀԹ1ԿՀ՝ ասիստենտ
Կրթություն
2012 - 2018թթ․ ԵՊԲՀ՝ բժիշկ
2018 - 2022թթ․ ԵՊԲՀ՝ կլինիկական օրդինատոր, պլաստիկ վիրաբուժություն,
2018 - 2022թթ․ ԵՊԲՀ՝ կլինիկական օրդինատոր, պլաստիկ վիրաբուժություն,
Դասընթացներ, վկայականներ
2023 - 2024թթ․ Էդվարդ Հերիոթ, HCL, Ֆրանսիա (վերին վերջույթների օրթոպեդիկ բաժանմունք), HFME, HCL, Ֆրանսիա (մանկական ձեռքի վիրաբուժություն), Clinique du Parc, Լիոն, Ֆրանսիա (ձեռքի վիրահատություն)
04․ 2024թ․- 08․ 2024թ․ Centre de Massue, Լիոն, Ֆրանսիա (սպաստիկ ձեռքի վիրաբուժական և պահպանողական բուժում)
04․ 2024թ․- 08․ 2024թ․ Centre de Massue, Լիոն, Ֆրանսիա (սպաստիկ ձեռքի վիրաբուժական և պահպանողական բուժում)
Ծառայություններ
ԻՄՈւՆԻԶԱՑԻԱ
ԱԼԵՐԳՈԼՈԳԻԱ, ԻՄՈՒՆՈԼՈԳԻԱ, ԹՈՔԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
ՄԱՆԿԱԿԱՆ ՕՐԹՈՊԵԴԻԱ
ՄԱՆԿԱԲՈՒԺՈւԹՅՈւՆ
ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՈւՁՀ
ԼԱԲՈՐԱՏՈՐ ԱԽՏՈՐՈՇՈւՄ
ՍՐՏԱԲԱՆՈւԹՅՈւՆ
ՄԱՆԿԱԿԱՆ ՆԵՐԶԱՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
ԱԿՆԱԲՈւԺՈւԹՅՈւՆ
ՔԻԹ-ԿՈԿՈՐԴ-ԱԿԱՆՋԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ԴԻՄԱԾՆՈՏԱՅԻՆ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ
ԳԱՍՏՐՈԷՆՏԵՐՈԼՈԳԻԱ
ՄԱՆԿԱԿԱՆ ՎԻՐԱԲՈւԺՈւԹՅՈւՆ
ՄԱՆԿԱԿԱՆ ԱՆԵՍԹԵԶԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՈՂՆԱՇԱՐԻ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ
ՄԱՆԿԱԿԱՆ ՆՅԱՐԴԱԲԱՆՈւԹՅՈւՆ
ՄԱՆԿԱԿԱՆ ՆՅԱՐԴԱՎԻՐԱԲՈւԺՈւԹՅՈւն
ՄԱՆԿԱԿԱՆ ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱ
ՄԱՆԿԱԿԱՆ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱ
ՈՒՐՈԳԻՆԵԿՈԼՈԳԻԱ ԵՎ ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱ
ՄԱՄՈԼՈԳԻԱ
ՄԱՆԿԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ԾՆՆԴՕԳՆՈՒԹՅՈՒՆ
ՆԵՈՆԱՏԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՄԱՇԿԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՆԿԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ
ՄԱՆԿԱԿԱՆ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԻՆՏԵՆՍԻՎ ԹԵՐԱՊԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ԿԱՆԱՆՑ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՆԵՍԹԵԶԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՆԵՖՐՈԼՈԳԻԱ