Ուիգմոր Կանանց ԵՎ Երեխաների Հիվանդանոց
Թափուր աշխատատեղեր
Թափուր աշխատատեղեր
Փնտրում ենք SMM մասնագետ
2023-09-06
SMM մասնագետ առողջապահության ոլորտում
Մենք փնտրում ենք ակտիվ և եռանդուն SMM մասնագետի միանալու մարքեթինգի թիմին:
Հիմնական պարտականությունները.
SMM ռազմավարության մշակում և իրականացում
Հանրային բովանդակության պլանավորում
Reel-երի և Story-ների պատրաստում
Գովազդների տեղադրում և թիրախավորում սոց. ցանցերում
Գովազդային տեքստերի մշակում, copywriting
Թվային մարքեթինգի ամսական հաշվետվություն
Նորությունների թարմացում կայքում և բոլոր էջերում (Facebook, Instagram, Youtube, LInkedin, Twitter)
Մարքեթինգի մենեջերի և դիզայների հետ տարբեր մարքեթինգային առաջադրանքների համակարգում
Հիմնական պահանջներ:
Համապատասխան կրթություն (ցանկալի է մարքեթինգի, հանրային կապերի, սոցիալական կամ լեզվաբանության ոլորտներում)
Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ (ցանկալի է առողջապահության մարքեթինգի ոլորտում)
Բովանդակություն ստեղծելուփորձ
Բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություններ
Տեսանյութերի խմբագրման հմտություններ
Թիմում աշխատելու ունակություն
Պահանջվող լեզուներ՝ հայերեն և անգլերեն։ Ռուսերենի իմացությունը ցանկալի է։
Պահանջներին համապատասխանող հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկել իրենց ինքնակենսագրականը marketing@wigmore.am էլ հասցեին` վերնագրում նշելով «SMM ՄԱՍՆԱԳԵՏ» :
Դիմելու վերջնաժամկետը՝ 15 հոկտեմբեր 2023թ․
Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջներին համապատասխանող դիմորդները
Փնտրում ենք վիրահատարանի բուժքույր
2023-08-28
«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը փնտրում է փորձառու բուժքույր՝ վիրահատական բլոկում աշխատելու համար:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
· Վիրահատությունների ընթացքում բժշկին աջակցություն
· Գործիքների նախամանրէազերծումային մշակում, ախտահանում և մանրէազերծում
· Մանրէազերծիչ սարքավորումների աշխատանքի հսկողության իրականացում
· Վիրահատական գործիքների, նյութերի ծախսի կառավարում և համապատասխան գրառումների վարում
· Վիրահատական բլոկի սանիտարական ռեժիմի ապահովում:
· Ընկերության կանոնակարգերի պահպանում։
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
· Բուժքրոջ որակավորում
· Վիրահատական սրահում աշխատանքի առնվազն 3 տարվա փորձ(ցանկալի է գինեկոլոգիական բաժանմունքում)
· Քիմիական ախտահանիչ նյութերի հետ աշխատանքի հմտություն
· Կազմակերպության էթիկայի կանոնակարգի պահպանման կարողություն
· Պարտաճանաչություն, ճշտապահություն, բծախնդրություն և աչալրջություն
· Նոր գիտելիքներ սովորելու պատրաստակամություն
· Համակարգչային օֆիսային ծրագրերի իմացություն (Ms Office)
· Հայերենի՝ գերազանց իմացություն, օտար լեզուների իմացությունը ցանկալի է։
Աշխատավայրը՝ ք. Երևան, Ներսիսյան 10/7:
Աշխատանքային գրաֆիկը՝ վեցօրյա:
Համապատասխան մասնագետները կարող են ուղարկել իրենց CV-ն careers@wigmore.am էլ. հասցեին՝ վերնագիր դաշտում գրելով «Վիրահատարանի բուժքույր»:
Դիմելու վերջնաժամկետը՝ 30 սեպտեմբերի 2023թ․
Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջներին համապատասխանող դիմորդները։
Փնտրում ենք դեղագործ-օպերատոր
2023-08-23
ՓՆՏՐՈՒՄ ԵՆՔ ԴԵՂԱԳՈՐԾ-ՕՊԵՐԱՏՈՐ
«Ուիգմոր հիվանդանոց երեխաների համար» բժշկական կենտրոնը փնտրում է դեղագործ-օպերատոր՝ ներհիվանդանոցային դեղատանն աշխատելու համար:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
· դեղատան պահեստի վարում,
· դեղորայքի և բժշկական պարագաներին առնչվող պահանջագրերի ընդունում և մատակարարումների կազմակերպում
· դեղորայքի և բժշկական պարագաների ծախսագրումների վարում և հաշվետվողականության ապահովում
· դեղագործական ընկերությունների հետ հետադարձ կապի ապահովում
· ընթացիկ գնումների աշխատանքներին մասնակցություն,
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
· Դեղագործի միջին մասնագիտական որակավորում
· Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ դեղագործական ոլորտում
· Համակարգչային օֆիսային ծրագրերի իմացություն (Ms Office)
· Հայերենի՝ գերազանց իմացություն, օտար լեզուների իմացությունը ցանկալի է։
· Կազմակերպության էթիկայի կանոնակարգի պահպանման կարողություն
· Կարգապահություն և բծախնդրություն:
Աշխատավայրը՝ ք. Երևան, Ներսիսյան 10/7:
Աշխատանքային գրաֆիկը՝ հնգօրյա:
Համապատասխան մասնագետները կարող են ուղարկել իրենց CV-ն careers@wigmore.am էլ. հասցեին՝ վերնագիր դաշտում գրելով «դեղագործ-օպերատոր»:
Դիմելու վերջնաժամկետը՝ 10 սեպտեմբերի 2023թ․
Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջներին համապատասխանող դիմորդները։
Փնտրում ենք Օպերատոր
2023-08-18
ՓՆՏՐՈՒՄ ԵՆՔ ՕՊԵՐԱՏՈՐ
«Ուիգմոր Քլինիք»-ին անհրաժեշտ է աշխատակից՝ համակարգչային օպերատորի հաստիքում աշխատելու համար
Պարտավորություններ՝
բժշկական տեղեկանքների պատրաստում
էլեկտրոնային նամակագրության իրականացում
մատենավարման աշխատանքների իրականացում
Պահանջներ՝
հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն,
անգլերենի իմացությունը ցանկալի է
Microsoft office փաթեթի տիրապետում
հաղորդակցման հմտություն
պարտաճանաչություն և ճշտապահություն:
Աշխատավայրը՝ ք. Երևան, Պուշկինի 56:
Հնգօրյա աշխատանքային գրաֆիկ, աշխատանքային ժամերը՝ երկ-ուրբաթ 09:00-18:00-ն:
Համապատասխանող մասնագետները կարող են ուղարկել CV-ն՝ լուսանկարով՝ careers@wigmoreclinic.am էլ. հասցեին՝ վերնագրի դաշտում գրելով «համակարգչային օպերատոր» բառը:
Միայն հիմնական ցուցակում ներառված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Փնտրում ենք ստոմատոլոգիական բաժանմունքումի բուժքույր
2023-08-04
«Ուիգմոր հիվանդանոց երեխաների համար» բժշկական կենտրոնը փնտրում է պարտաճանաչ և բանիմաց բուժքույր՝ ստոմատոլոգիական բաժանմունքում աշխատելու համար:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
· Բժշկական նշանակության իրերի և ստոմատոլոգիական գործիքների ախտահանման և մանրէազերծման աշխատանքների իրականացում
· Քիմիական ախտահանիչ նյութերի և շոգեգոլորշային մանրէազերծիչ սարքի հետ աշխատանքների իրականացում
· Հիվանդների հետ հետադարձ կապի ապահովում
· Բժիշկներին աջակցում միջամտությունների իրականացման ընթացքում
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
· Բուժքրոջ որակավորում
· ստոմատոլոգիանական ոլորտում աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն
· Քիմիական ախտահանիչ նյութերի հետ աշխատանքի հմտություն
· Այցելուներին բարեհամբյուր սպասարկման հմտություն
· Նոր գիտելիքներ սովորելու պատրաստակամություն
· Համակարգչային օֆիսային ծրագրերի իմացություն (Ms Office)
· Հայերենի՝ գերազանց, ռուսերենի լավ իմացություն, անգլերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
· Կարգապահություն և բծախնդրություն:
Աշխատավայրը՝ ք․ Երևան, Ներսիսյան 10/7։
Աշխատանքային գրաֆիկը՝ վեցօրյա։
Համապատասխան մասնագետները կարող են ուղարկել իրենց CV-ն careers@wigmore.am էլ․ հասցեին՝ վերնագիր դաշտում գրելով «ստոմատոլոգի բուժքույր»։ CV չունենալու դեպքում կարող եք մոտենալ հիվանդանոցի ընդունարան և տեղում լրացնել աշխատանքի ընդունման դիմում- հայտը։
Դիմելու վերջնաժամկետը՝ 25 սեպտեմբերի 2023թ․
Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջին համապատասխանող դիմորդները։