Ուիգմոր Կանանց ԵՎ Երեխաների Հիվանդանոց

Թափուր աշխատատեղեր

Փնտրում ենք մանկաբույժ
2023-06-14
«Ուիգմոր հիվանդանոց երեխաների համար» բժշկական կենտրոնը փնտրում է փորձառու և բանիմաց մանկաբույժ՝ մանկաբուժական բաժանմունքում հերթափոխով աշխատելու համար։ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Բուժառուների կլինիկական զննում և համապատասխան բուժումների նշանակում Ստացիոնար գրառումների վարում և համապատասխան նշանակումների հսկողություն Անհրաժեշտության դեպքում ամբուլատոր խորհրդատվությունների իրականացում  և խորհրդատվական թերթիկների կազմում Լաբորատոր և ճառագայթաբանական հետազոտությունների արդյունքների վերլուծություն Բուժառուների պատշաճ հսկողության իրականացում։ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ Բժշկի որակավորում Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ստացիոնար մանկաբուժության ոլորտում Մանկաբուժական հիվանդությունների վարմանն առնչվող բոլոր նորմատիվ իրավական ակտերի իմացություն Համակարգչային օֆիսային ծրագրերի իմացություն (Ms Office) Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն Շարունակական ինքնակրթության և կատարելագործման ձգտում Կազմակերպության էթկայի կանոնակարգի պահպանման կարողություն Պարտաճանաչություն, ճշտապահություն, բծախնդրություն և թիմում աշխատելու կարողություն: Համապատասխանող մասնագետները կարող են ուղարկել իրենց CV-ն careers@wigmore.am  էլ. հասցեին՝ վերնագիր դաշտում գրելով «հերթապահ մանկաբույժ»: Դիմելու վերջնաժամկետ՝ հուլիսի 31, 2023թ․ Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջներին համապատասխանող դիմորդները։

1

2

3

4