«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի ծննդօգնության ծառայությունն իրականացվում է ամբողջ ծավալով և ներառում է հետևյալ բաժինները՝
- կանանց խորհրդատվություն
- մանկաբարձություն
- հղիության ախտաբանություն
- նորածնային
Հղիության պլանավորումը, հսկողությունը, ծննդալուծումը և հետծննդյան շրջանի վարումը իրականացվում է բացառապես ապացուցողական բժշկության հիման վրա` հիմք ընդունելով ՀՀ ԱՆ կողմից սահմանված հղիության վարման չափորոշիչները և Մանկաբարձների և Գինեկոլոգների Ամերիկյան Քոլեջի (ACOG) ուղեցույցները և գործելակերպերը։
Առաջին անգամ Հայաստանում ներդրվում է LDR (Labor, Delivery, and Recovery) համակարգը։ Նախածննդյան շրջանը, ծննդաբերությունը, ինչպես նաև հետծննդյան շրջանը կինն անցկացնում է հարմարավետ պայմաններով և համապատասխան կահավորումով՝ տրանսֆորմեր մահճակալով հագեցած սենյակում՝ հոգատար բժշկական անձնակազմի հսկողությամբ։ Ծննդաբերական ցավի կառավարումը իրականացվում է ինչպես դեղորայքային, այնպես էլ ոչ դեղորայքային մեթոդներով, մասնավորապես նաև հիդրոթերապիայի միջոցով՝ երբ հղի կինը, տաք ջրում ընկղմվելով, կարողանում է ֆիզիկապես ավելի լավ, հանգիստ և թուլացած զգալ։
Հիմնվելով ապացուցահեն բժշկության, բարձր որակ և բացառիկ բուժառուակենտրոն մոտեցման վրա մեր հոգատար բուժանձնակազմը աշխատում է, որպեսզի յուրաքանչյուր երեխայի ծնունդը մայրիկի համար լավագույն փորձառությունը լինի։

1982-1983 թթ.
Ինտերնատուրա, Ք. Երևան 2-րդ կլինիկական ծննդատուն
1976-1982 թթ.
ԵՊԲՀ, բուժական ֆակուլտետ
2023թ․-ից առ այսօր
Ուիգմոր Կանանց և Երեխաների Հիվանդանոց Կանանց առողջության ծառայության պատասխանատու
2014թ- 2023թ.
Սլավմեդ ԲԿ ծննդատան վարիչ
2013-2014թթ.
Բեգլարյան ԲԿ որպես բուժ գծով փոխտնօրեն
2002-2013թթ.
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ որպես ծննդատան վարիչ
1999-2002թթ.
Մալաթիա ԲԿ, ծննդօգնության գծով փոխտնօրեն
2000թ.-ից
ՀՀ Հայկական Վիրաբուժություն XXI պրոֆեսիոնալների միություն, իսկական անդամ
1995-1999թթ.
4-րդ ծննդատուն, բուժ գծով փոխտնօրեն
1997թ-ից
բժիշկների վերապատրաստման ինստիտուտի մանկաբարձության և գինեկոլոգիայի, այնուհետև ԵՊԲՀ Շարունակական բժշկության ֆակուլտետի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի ասիստենտ, այնուհետև ՝ դոցենտ
1988-1995թթ.
ՄՄԱՊԳՀԿ կրտսեր գիտաշխատող, մանկաբարձական բաժանմունքի վարիչ
1983-1988թթ.
Լենինականի ծննդատուն, մանկաբարձ-գինեկոլոգ

2001-2005 թթ. Մանկաբարձության և գինեկոլոգիայի քառամյա օրդինատուրա՝ նեոնատոլոգիայի կուրսով «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում»
1993-1999 թթ. Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան, ընդհանուր բժշկության ֆակուլտետ
2023-ից Մանկաբարձական ծառայության ղեկավար, մանկաբարձ-գինեկոլոգ «ՈՒիգմոր կանանց և երեխաների կլինիկական հիվանդանոց»-ի ծննդատանը։
2017-2023 թթ. Ծննդաբերության բաժանմունքի վարիչ, Շչելկովոյի պերինատալ կենտրոն
2007-2016 թթ. Մանկաբարձ-գինեկոլոգ «Կալուգայի պերինատալ կենտրոն»-ում, «Ծննդատուն»` Ռուսաստանի Դաշնային բժշկակենսաբանական գործակալության թիվ 8 կլինիկական հիվանդանոցում։

2010-2014
Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան - Մանկաբարձության և գինեկոլոգիայի գծով մասնագետ։
2004- 2010
Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Ընդհանուր բժշկության ֆակուլտետ՝ բուժական գործ մասնագիտություն։
Աշխատանքային փորձ
2024-ից
Մանկաբարձ-գինեկոլոգ, «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»:
2015-2024
Մանկաբարձ-գինեկոլոգ, «Սլավմեդ» ԲԿ:
Մանկաբարձության վարպետության դաս (Masterclass in Obstetrics)
10/2022 – 08/2023
Նյու Յորք Բասեթ բժշկական կենտրոն - վարպետության դասը կազմակերպվել է «Ուիգմոր Գրուփ»-ի նախաձեռնությամբ և անցկացվել է ԱՄՆ-ում աշխատող մանկաբարձության և գինեկոլոգիայի անվանի պրոֆեսորների կողմից:


2005 - 2011 - Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան, ընդհանուր բժշկության ֆակուլտետ
2011 - 2015 - Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան, կլինիկական օրդինատուրա՝ մանկաբարձություն և գինեկոլոգիա մասնագիտությամբ
2018 - 2019 - Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան, կլինիկական օրդինատուրա՝ մանկական գինեկոլոգիա մասնագիտությամբ
Դասնթացներ, սերտիֆիկատներ
2017 - Ակադեմիկոս Վ.Ի. Կուլակովի անվան մանկաբարձության, գինեկոլոգիայի և պերինատոլոգիայի գիտահետազոտկան կենտրոն, "Գինեկոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման ժամանակակից մեթոդներ երեխաների և դեռահասների շրջանում", Մոսկվա, ՌԴ
2017 - Մոսկվայի Ի․Մ․ Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարանի մանկաբարձության, գինեկոլոգիայի և պերինատոլոգիայի ամբիոն, "Երեխաների և դեռահասների գինեկոլոգիա", Մոսկվա, ՌԴ
2021 - Ակադեմիկոս Վ.Ի. Կուլակովի անվան մանկաբարձության, գինեկոլոգիայի և պերինատոլոգիայի գիտահետազոտկան կենտրոն, “Մայրական և մանկական մահացության նվազեցման ուղիները”, Մոսկվա, ՌԴ
2021 - “Նորածնի առաջնային թիմային վերակենդանացման խորացված հմտությունների ձեռքբերում սիմուլյացիոն տեխնոլոգիաների կիրառմամբ” եռօրյա դասընթաց, Երևան ՀՀ
2022 - “Մանկաբառձության և գինեկոլոգիայի ժամանակակից հարցեր” կատարելագործման դասընթաց (ԵՊԲՀ), Երևան ՀՀ
2024 - «Էնդոսկոպիկ վիրաբուժությունը գինեկոլոգիայում» Երևան
2024 - «2nd International training program on hysteroscopy and intra-uterine surgery hysteropedia platform» Կահիրե
Մասնագիտացում
Մանկաբարձ-գինեկոլոգ, մանկական գինեկոլոգ
2022-ից - Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց, մանկաբարձ-գինեկոլոգ, մանկական գինեկոլոգ
2022-ից - "Աստղիկ"ԲԿ մանկաբարձ-գինեկոլոգ
2017 - 2022 - Շենգավիթ ԲԿ,մանկաբարձ-գինեկոլոգ, մանկական գինեկոլոգ






Ստանդարտ փաթեթ - 60000դր յուրաքանչյուր եռամսյակ
