Կրծքագեղձի քաղցկեղը կանանց շրջանում ամենահաճախ հանդիպող քաղցկեղային հիվանդությունն է, այդ իսկ պատճառով հատուկ ուշադրություն է ստացել կրծքագեղձի առողջության պահպանումը և հիվանդությունների ճշգրիտ և վաղ հայտնաբերումը։
«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի մամոլոգիական բաժանմունքում բուժառուն կարող է ստանալ կրծքագեղձի բարձրակարգ հետազոտում նորագույն սարքավորումներով, իսկ ախտաբանական փոփոխություններ հայտնաբերելու դեպքում՝ ճշգրիտ և հոգատար բուժում։
Մամոլոգիական բաժանմունքի գործունեությունը պայմանականորեն բաժանվում է երկու մեծ խմբի՝ ախտորոշիչ ծառայություններ /դիագնոստիկա/ և բուժական ծառայություններ։
Ախտորոշիչ ծառայությունները մատուցվում են ժամանակակից և բարձրակարգ սարքավորումներով, կրծքագեղձի ախտաբանությամբ մասնագիտացված բժիշկ-ռադիոլոգների կողմից։
Ախտորոշիչ ծառայություններն են`
- Կրծքագեղձի սոնոգրաֆիա
- Կրծքագեղձի պրոֆիլակտիկ սկրինինգ մամոգրաֆիա
- Կրծքագեղձի եռաշերտ թվային մամոգրաֆիա
- Կրծքագեղձի կոնտրաստային մամոգրաֆիա
- Կրծքագեղձի տրեպան և ստերիոտակտիկ բիոպսիաներ
Բուժական ծառայությունները մատուցվում են մասնագիտացված ուռուցքաբան մամոլոգի կողմից, դրանք են`
- Մամոլոգ-ուռուցքաբանի կոնսուլտացիա
- Կրծքագեղձի բարորակ խնդիրների կոնսերվատիվ բուժում
- Կրծքագեղձի բարորակ խնդիրների վիրաբուժական բուժում՝ դրանք են
Բարորակ գոյացությունների հեռացում
- Կրծքագեղձերի փոքրացում գիգանտոմաստիաների դեպքում
- Կրծքագեղձերի էսթետիկ վիրաբուժություն
- Կրծքագեղձերի վրա նախկինում տարած վիրահատությունների դեֆեկտների շտկում լիպոֆիլինգով և/կամ օնկոպլաստիկ վիրահատություններով
- Կրծքագեղձի քաղցկեղի հայտնաբերման դեպքում համալիր ճշգրիտ ախտորոշում /հյուսվածաբանական հետազոտություն, քաղցկեղի իմմունոհիստոքիմիական հետազոտություն, պոլիօրգան ՀՇ/
- Կրծքագեղձի բորբոքային հիվանդությունների ամբուլատոր վիրաբուժական և կոնսերվատիվ բուժում
Բաժանմունքը սերտորեն համագործակցում է հիվանդանոցի գինեկոլոգիական և ուրոգինեկոլոգիական բաժանմունքի հետ, հղիության ընթացքում և ծննդաբերությունից հետո ի հայտ եկող կրծքագեղձի խնդիրները բուժելու համար։


2020-2022
ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտ, ուռուցքաբանության ամբիոն, օրդինատուրա, Երևան, Հայաստան
2008-2011
Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան, ընդհանուր վիրաբուժության թիվ 1 ամբիոն, օրդինատուրա, Հայաստան
2002-2008
Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան, ընդհանուր բժշկության ֆակուլտետ, Հայաստան։
2022-ից
«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոն, մամոլոգիայի ծառայության ղեկավար, Երևան, Հայաստան
2022-ից
«Ուիգմոր» կանանց և երեխաների հիվանդանոց, մամոլոգիայի ծառայության ղեկավար, Երևան, Հայաստան
2018-ից
«Էրեբունի» ԲԿ, մամոլոգիայի և կրծքագեղձի վիրաբուժության ծառայության ղեկավար, Երևան, Հայաստան
2011-2018
«Արթմեդ» ԲՎԿ, վիրաբույժ, Երևան, Հայաստան։

1996թ
ՌԴ ք. Մոսկվայի Ն.Ի. Պիրոգովի անվան Ազգային գիտահետազոտական բժշկական համալսարան, ընդհանուր բժշկության ֆակուլտետ
1998
Երևանի Մ. Հերացու անվան Պետական Բժշկական համալսարան, ընդհանուր բժշկության ֆակուլտետ
2002-2004
Օրդինատուրա՝ Ավդալբեկյանի անվան Ազգային Առողջապահության Ինստիտուտում՝ ճառագայթային ախտորոշում մասնագիտությամբ
2005-2006
Երևանի ռուսական հոսպիտալ, բժիշկ-ռադիոլոգ
2006-2008
Ալֆա-ֆարմ բարեգործական կազմակերպություն, բժիշկ-ռադիոլոգ
2009
<<Նորմեդ >> ՍՊԸ, բժիշկ-ռադիոլոգ

2023
«Կրծքագեղձերի պատկերման հաշվետվությունների և տվյալների համակարգ » Ռադիոլոգիայի հայկական դպրոց
2019
«Գերձայնային ախտորոշման ժամանակակից հարցերը գինեկոլոգիայում,պերինատոլոգիայում և նեոնատոլոգիայում» Մխիթար Հերացու անվան Երևանի Պետական Բժշկական Համալսարան
2017
«Մամոգրաֆիայի արդի հարցեր» ԵՊԲՀ,Հայ-Ամերիկյան բժշկական կենտրոն
2015-2016
«ՈՒՁՀ-ն օնկոլոգիայում» Պետրովի անվան Օնկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտ Սանկտ-Պետերբուրգ
2014-2016
Կլինիկական օրդինատուրա «Ճառագայթային ախտորոշում»
Մխիթար Հերացու անվան Երևանի Պետական Բժշկական Համալսարան
2012-2014
Մագիստրատուրա-Մխիթար Հերացու անվան Երևանի Պետական Բժշկական Համալսարան
2007-2012
Ընդհանուր բժշկության ֆակուլտետ բժշկի որակավորում Մխիթար Հերացու անվան Երևանի Պետական Բժշկական Համալսարան
2019 – ից
«Վարդանանց» նորարարական բժշկական կենտրոն, բժիշկ- սոնոգրաֆիստ
2016 - 2019
«Մեդլայն» բժշկական կենտրոն, բժիշկ-սոնոգրաֆիստ
2017 - 2018
«Մեդլայն» բժշկական կենտրոն, բժիշկ-մամոգրաֆիստ
