Ուիգմոր Ընտանիքի Առողջության Կենտրոն
ՍՈՒՐ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ԲՈՒԺՈՒՄ
                    «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ի ընտանեկան բժիշկները իրականցնում են երեխաների և մեծահասակների սուր հիվանդությունների ախտորոշում, ցուցման դեպքում լաբորատոր-գործիքային հետազոտությունների նշանակում, նեղ մասնագետների մոտ ուղեգրում, բուժում և հետագա հսկողություն:
Անհրաժեշտության դեպքում կատարվում է նաև ուղեգրում բուժման՝ հիվանդանոցային պայմաններում։
Հաճախ հանդիպող հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում պետք է դիմել ընտանիքի առողջության կենտրոն․ 
- Շնչառական համակարգի հիվանդություններ
 - Աղեստամոքսային համակարգի հիվանդություններ
 - Միզասեռական համակարգի հիվանդություններ
 - Տենդով ուղեկցվող հիվանդություններ
 - Ցավային համախտանիշներ
 - Մաշկաբանական խնդիրներ և այլն: